21/09/2023
Բոլորս ուղղակի անենք ու համաձայնենք՝
անկախ նրանից «հրապարակ իջնող» թե «չիջնող» ենք, «կոֆե խմող» թե «չխմող» ենք, «իմացող», «չիմացող ենք»։ Կենտրոնանալ հստակ բաների վրա, ՀԵՆՑ ՀԻՄԱ ինչ ա ՊԵՏՔ ու ՀՆԱՐԱՎՈՐ անել։
ՊԱՀԱՆՋՆԵՐ, որ պետք ա ներկայացնել եղած կառավարությանը ու ՔԱՅԼԵՐ, որ պետք ա մենք անենք։
1․ Պահանջել, որ անհապաղ ապահովի
բոլոր (կին-տղամարդ) արցախահայերի ապահով տարհանումը Հայաստան, ու դրանից բխող բոլոր կազմակերպչական քայլերը ՝ով, երբ, ոնց ներկայացնի ու անի։ Ոչ ոք չպետք ա պատանդ մնա։ ԷՍ ՄԻԱԿ ԲԱՆՆ Ա, որի համար պետք ա հավաքվել ուր/ով ուզում ա լինի։ Լաչինի միջանցքը դեռ ՓԱԿ Ա
2․ Պահանջել՝ որն ա իրա ծրագիրը, ոնց ա տեղավորելու բոլորին։
3․ Պահանջել, որ ապահովի Հայաստանի հիմիկվա սահմանների ապահովությունը։
4․ Պահանջել, որ խաղաղ բնակիչների շրջանում զեկուցի՝ ինչ ա պետք անել, ապաստարաններ + առաջին բուժօգնության դասեր + զին պատրաստվածություն + չգիտեմ էլ ինչ զիբիլ պատերազմում կենդանի մնալու համար։
Ու ԻՐԱՐ ՀԵՏ
1․ ՄԻԱՍԻՆ պահանջել էս սաղ, սա հումանիտար պահանջ ա, կապ չունի՝ ինչ հայացքներ ունես ու որտեղ ես ճիշտ գտնում լինել։
2․ Պետք ա donate անել էն կազմակերպություններին, որ
զբաղվում են/զբաղվելու են արցախահայերով, ասեք՝ լինքեր դնեմ։
3․ Օգնել անկախ կազմ-երին/մարդկանց, որ միակն էն, որ էսքան ժամանակ գործ են արել։ Օրինակ էդ gmbet@, Davaro Defense Systems, ՈՄԱ, ընկերներիցս Stepanyan Suren-ը, որ փորձում ա տների հարցը կարգավորի + ասեք՝ ավելացնեմ էլ ում։
4․ Հոգ տանել հոգեկան առողջության մասին։
5․ Անցնել առաջին բուժ օգնության + զին պատրաստության դասեր։
6․ Բոլորս էլ “չգիտեմ” ենք, բոլորիս էլ մի ձեւ, ահավոր ձեւ խփել ա, իրար հետ ավելի կարեկից, ներողամիտ լինենք ու գրկենք։
Իսկ Սփյուռքում դուդուկով տխուր ցույց անելու
ու նոր անմոռուկներ պատրաստելու փոխարեն ՊԵՏՔ Ա՝
1․ ՊԱՀԱՆՋԵԼ բոլոր հնարավոր հարթակներով , որ Արցախը հռչակվի ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ։
2․ ՊԱՀԱՆՋԵԼ միջազգային լիազոր դիտորդների ու վառելիքի առաքումը ու որ իրենց ուղեկցությամբ թույլ տան մարդկանց հեռանալը ԱՌԱՆՑ ադրբեջանական անցակետերի։
Everyone has the right to leave any country, including his own, and to .
Article 13
Universal Declaration of Human Rights