Nueva Vista DMC and Tour Operator

Nueva Vista DMC and Tour Operator Building long-term partnerships with our clients.
14 Vardanats Street, 0010 Yerevan Armenia, tel.
(25)

"Nueva Vista" is experienced DMC and Incoming Tour Operator in Armenia. Although the range of our travel services is rather wide, our primary focus is to produce and execute good value in-bound tours (cultural, religious, adventure, culinary, etc) and to provide Destination Management Services (event management, exclusive packages, conferences, meetings, incentive and team buidling programmes, etc) to our worldwide located corporate partners.

Հատուկ առաջարկ դեպի Կիպրոս🔥Մայիսի 19-ից 26-ը (7 գիշեր) մեկնում ենք բացահայտելու չքնաղ Կիպրոսը✈️Արժեքը մեկ անձի համար երկ...
13/04/2024

Հատուկ առաջարկ դեպի Կիպրոս🔥
Մայիսի 19-ից 26-ը (7 գիշեր) մեկնում ենք բացահայտելու չքնաղ Կիպրոսը✈️
Արժեքը մեկ անձի համար երկտեղանի համարում 785 եվրոյին համարժեք դրամ, որը ներառում է`
✈️Երկկողմանի ավիատոմսեր` ձեռքի ուղեբեռով
🏨Բարձրակարգ Հյուրանոց Faros Hotel 4*
🍳Նախաճաշ
🚗Երկկողմանի ուղևորափոխադրում
📜Ապպահովագրություն
📄Վիզայի աջակցություն
Ունենք հասանելի միայն 2 տեղ նշված արժեքով:

Սիրով` Նուեվա Վիստա

Հեռ. 010541463

The Spring feels like this in Vayots Dzor region💛
13/04/2024

The Spring feels like this in Vayots Dzor region💛

🥂
09/04/2024

🥂

The area of modern-day Gyumri was originally known as Kumayri (Armenian: Կումայրի) during the period of the Kingdom of U...
07/04/2024

The area of modern-day Gyumri was originally known as Kumayri (Armenian: Կումայրի) during the period of the Kingdom of Urartu. Over time, the name became disrupted through phonetic changes to Kumri, then Gumri, and finally Gyumri. In 1837, Gyumri was renamed Alexandropol after Czar Nicholas I’s wife, Princess Alexandra Fyodorovna. Between 1924 and 1990, the city was known as Leninakan in honor of Vladimir Lenin. Following independence, the original name Kumayri was used until 1992, when Gyumri was chosen as the name of the city.

Explore Armenia with
04/04/2024

Explore Armenia with

Thanks for choosing us !
04/04/2024

Thanks for choosing us !

Enjoy your time in Armenia 🇦🇲
04/04/2024

Enjoy your time in Armenia 🇦🇲

Explore Armenia with  🇦🇲
04/04/2024

Explore Armenia with 🇦🇲

Thanks to  for a hospitable lunch ☺️During our tours you will enjoy the hospitality from literally everyone!🥳
04/04/2024

Thanks to for a hospitable lunch ☺️
During our tours you will enjoy the hospitality from literally everyone!🥳

💛2024 tours with  Many thanks to  for delicious lunch☺️
04/04/2024

💛2024 tours with
Many thanks to for delicious lunch☺️

Explore Armenia with  ✅Garni Temple✅Geghard Monastery✅Symphony of Stones
04/04/2024

Explore Armenia with
✅Garni Temple
✅Geghard Monastery
✅Symphony of Stones

Explore Armenia 🇦🇲with  ☺️
04/04/2024

Explore Armenia 🇦🇲with ☺️

Our guests enjoying Armenia by choosing us ☺️Explore Armenia with  🇦🇲🇦🇲🇦🇲
04/04/2024

Our guests enjoying Armenia by choosing us ☺️
Explore Armenia with 🇦🇲🇦🇲🇦🇲

Հատուկ առաջարկ դեպի Կիպրոս Մայիսի 19-ից 26-ը✈️Արժեքը մեկ անձի համար երկտեղանի համարում 785 եվրոյին համարժեք դրամ, որը նե...
02/04/2024

Հատուկ առաջարկ դեպի Կիպրոս Մայիսի 19-ից 26-ը✈️
Արժեքը մեկ անձի համար երկտեղանի համարում 785 եվրոյին համարժեք դրամ, որը ներառում է`
✈️Երկկողմանի ավիատոմսեր` ձեռքի ուղեբեռով
🏨 Հյուրանոց Faros Hotel 4*
🍽️Սնունդ՝ նախաճաշ
🚗Երկկողմանի տրանսֆերներ
✅Ապպահովագրություն
Ունենք ավելի քան 100 հյուրանոցների տարբերակներ և հնարավորություն կազմելու առաջարկը Ձեր իսկ նախընտրած օրերով✈️
Սիրով՝ Նուեվա Վիստա
Հեռ. 010541463

Happy 20th Anniversary to Nueva Vista❤️🥳
01/04/2024

Happy 20th Anniversary to Nueva Vista❤️🥳

Nueva Vista’s 20th Anniversary🥳
01/04/2024

Nueva Vista’s 20th Anniversary🥳

31/03/2024

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։

«Զսուրբ եւ զհրաշալի եւ զյաղթող զյարութիւնդ Քո օրհնեմք եւ փառաւորեմք» (Ժամագիրք):

Սիրելի բարեպաշտ հավատացյալներ,
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսն է հնչում այսօր մեր եկեղեցիների սուրբ խորաններից։ Սքանչելախորհուրդ ավետիսը հույսով ու հոգենորոգ զգացումներով է պարուրում հայրենիքի ու ազգային կյանքի ցավերով ու կորուստներով դառնացած մեր սրտերը։ Կյանքը հաղթանակել է, մահը պարտվել ու խորտակվել։ Հավատքով ու առ Աստված ապավինությամբ միասնաբար օրհնաբանենք Տիրոջը ժամասացի խոսքերով. «Սուրբ և հրաշալի և հաղթող Քո Հարությունը օրհնում ենք և փառավորում»։

Քրիստոս Իր Հարությամբ մարդկությանը ազատել է չարի իշխանությունից, ցույց տվել ներման և սիրո ճանապարհը, հաշտություն հաստատել մարդու և Աստծո միջև և ընծայել հավիտենական կյանքի հույսն ու շնորհը։ Աստվածորդու ողորմածությամբ կյանքի արշալույսն է տարածվել մահվան խավարի վրա։ Կենարար խաչը, որի վրա հեղվեց Տիրոջ Սուրբ Արյունը, մահվան հանդեպ հաղթության նշան է դարձել, Հարության հավատը՝ չարին պարտության մատնելու երկնապարգև ուժ։

Այո, սիրելիներ, հաղթող է, սուրբ և հրաշալի Քրիստոսի Հարությունը։ Աշխարհի հարափոփոխ իրադարձությունների և հատկապես բարդ ու դժվարին իրավիճակների մեջ Հարության շնորհներով հավատացյալները զորանում են՝ վեր հառնելու փորձություններից, մերժելու կորստաբեր երևույթներն ու կործանարար մտածումներն ու գործերը, հաղթահարելու աղետաբեր պատերազմների արհավիրքները, նորոգվելու Տիրոջով, ինչպես որ Սուրբ Գիրքն է վկայում. «Եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է» (Բ Կորնթ. 5.17)։

Համայն մարդկությանն այսօր էլ հնչում է հրավերը առաջնորդվելու աստվածադիր պատվիրաններով, մահվան հանդիման կերտելու կյանքի հաղթանակը, անվեհեր պաշտպանը լինելու ճշմարտության ու արդարության և առանց Աստծո մեռյալ գոյությունը փոխարինելու Տիրոջ հետ հարուցյալ կյանքի։ Այս կոչին ականջալուր, «վասն հավատո, վասն հայրենյաց» սրբազան ուխտով միաբանված՝ պատմության հոլովույթներում դիմակայել ենք բազում դժվարությունների ու փորձությունների։ Հարության հավատի վկայությունը նաև մեր օրերում հռչակումն է մեր ժողովրդի դավանանքի և ազգային սրբազան արժեքներին հավատարմության, որոնք դարեր շարունակ երաշխիքն են եղել հայոց ազգի ինքնության ու լինելության, դպրության ու գիտության զարգացման։ Հարկ է այս արժեքներով սերունդներ կրթել և անաղարտ ու անկորուստ պահպանել մարդկության գիտամշակութային գանձարանը հարստացրած մեր նախնյաց ավանդներն ու ժառանգությունը։

Սիրելի բարեպաշտ զավակներ ի Հայաստան և ի սփյուռս, Տիրոջ Սուրբ և Հրաշափառ Հարությունը գոտեպնդող խրախույս է ամենքիս հույսով ու արիությամբ դիմագրավելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները՝ հատկապես հետպատերազմյան այս ծանր շրջանում, երբ բռնազավթված ու հայաթափված է Արցախը, և չեն դադարում Ադրբեջանի ծավալապաշտական ու սադրիչ գործողությունները նորանոր պահանջներով, որոնք անմիջական սպառնալիքներ են ստեղծում մեր պետության անվտանգությանը։ Հանցագործ դրսևորումներով շարունակվում են Արցախի պատանդառված քաղաքական ղեկավարության և անօրինաբար գերության մեջ պահվող մեր զավակների նվաստացումները, ինչպես և արցախահայության իրավունքների անտեսման, Արցախում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության յուրացման ու ոչնչացման անթաքույց քաղաքականությունը։ Դատապարտելի այս իրողությունների հանդիման մեր ժողովրդի սեպուհ պարտքն է հաղթահարել ներազգային տարաձայնություններն ու անմիաբանությունը, լծվել ծանր կորուստներ կրած մեր ազգի վերքերի ամոքմանը և կարողությունների մեկտեղմամբ հայրենիքի հզորացմանը։

Հարուցյալ կյանքը, հիրավի, սկսվում է քրիստոսավանդ պատգամներով ապրելու վճռականությամբ, արհավիրքներից ու տառապանքներից դեպի կենսանորոգ ձեռքբերումներ առաջին քայլից։ Այս գիտակցությունը, այս ոգին պիտի աննկուն պահենք մեզանում, չընկրկենք մեզ պատուհասած փորձությունների դիմաց, չգործենք պարտվողական հոգեբանությամբ և չվերածվենք վհատված ու տկար ազգի՝ վտանգելով մեր հայրենիքի ապագան և անկախ պետականությունը։ Մեր ընթացքը չի վերջանում մեր մարտիրոսների ու քաջորդիների նահատակության վայրերում և ոչ էլ Արցախում թողնված շիրիմների մոտ։ Չարի կողմից մեզ համար փորված գերեզմանը բոլոր ժամանակներում թափուր է մնալու, քանզի մենք Քրիստոսի հետ նեղությունները հաղթահարող և ամեն գողգոթայից հարության հավատքով հառնող ժողովուրդ ենք։

Արդարև, մեր ապագայի վերաբերյալ վճիռը խավարինն ու մահվանը չէ, այլ կյանքինն ու հարությանը։ Աստծո հետ հզոր հավատքով, անընկճելի կամքով ու ոգով վերհառնել կարող է ոչ միայն անհատը, այլև ազգն ու պետությունը։ Մեր ժողովրդի համար ներկա բարդ պայմաններում կենսական և հրամայական է մեր երկրի հզորացումը, կենսական է ապրել ու գործել անսակարկ հայրենասիրությամբ ու ազգանվիրումով։ Այս հաստատակամ ընթացքով կարող պիտի լինենք կերտելու նոր հորիզոնները մեր պատմության և վերազարթոնքը պետական, ազգային-եկեղեցական մեր արժանապատիվ կյանքի։ Այսպես իրականություն պիտի լինի առաքյալի բացականչությունը նաև մեր ժողովրդի համար. «Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը, ո՞ւր է, գերեզման, քո խայթոցը» (Ա Կորնթ. 15.55): Արդ, վառ պահենք մեր սրտերում առ հարուցյալ Քրիստոս մեր հավատը, հույսն ու սերը, գալիքի բարի ակնկալությունը։ Աստված մեզ կոչում է հարության, ուստի, թոթափենք մեզանից երկյուղն ու հուսահատությունը, հեռացնենք մեզանից ատելությունն ու թշնամանքը, պիղատոսյան ու հուդայական գործելակերպը, մեր աչքերը հառենք հարուցյալ Փրկչին և ընթանանք միմիայն հարության հաղթական ճանապարհով։

Այս մաղթանքով և Սուրբ Հարության ավետիսով ողջունում ենք մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին՝ հայցելով Ամենակալ Աստծո զորակցությունը իրենց առաքելության արդյունավորման մեջ։ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և հավատավոր համայն Մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս։

Սիրելիներ, Սուրբ և Հրաշափառ Հարության տոնի այս լուսառատ օրը մեր սրտերից աղոթք բարձրացնենք առ Ամենակալն Աստված, որ աշխարհին պարգևի խաղաղություն ու բարօրություն, Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանին տարածյալ պահի մեր հայրենիքի վրա և օրհնի ու երկնահեղ շնորհներով պայծառացնի ազգս հայոց՝ ապրելու ապահով ու անվտանգ կյանքով և փառավորելու Ամենասուրբ Երրորդությանը այժմ և միշտ և հավիտյանս. ամեն։

Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի

✈️Ուղիղ չվերթներով մեկնում ենք դեպի նշված ուղղություններ ամենամատչելի արժեքներով: 👉Արժեքները սկսվում են նշված գներին համ...
31/03/2024

✈️Ուղիղ չվերթներով մեկնում ենք դեպի նշված ուղղություններ ամենամատչելի արժեքներով:
👉Արժեքները սկսվում են նշված գներին համարժեք դրամից:
🌊Ունենք հյուրանոցների և թռիչքների օրերի ընտրության լայն հնարավորություն…
📩Մեր մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր հարցերին գրելով մեր WhatsApp-ին կամ ֆեյսբուքյան էջին👇
WhatsApp +374 55 54 64 13
Ձեր ապահով գործընկեր՝ Nueva Vista🌴
#տուրեր #հանգիստ #տուրիստականգործակալություն #ուղիղչվերթ

30/03/2024
Explore Armenia 🇦🇲 with
25/03/2024

Explore Armenia 🇦🇲 with

25/03/2024
The Garni Gorge is situated 23.3 kilometres (14.5 mi) east of Yerevan, Armenia, just below the village of the same name....
25/03/2024

The Garni Gorge is situated 23.3 kilometres (14.5 mi) east of Yerevan, Armenia, just below the village of the same name. The Garni Gorge is protected by law and listed as a natural monument. On a promontory above the gorge the first-century AD Temple of Garni may be seen. Before Armenia converted to Christianity in 301 AD, Greek gods were worshipped at this temple. Along the sides of the gorge are cliff walls of well-preserved basalt columns, carved out by the Goght River. This portion of the Garni Gorge is typically referred to as the “Symphony of the Stones.” It is most easily reached via a road that leads left down the gorge just before reaching the temple of Garni.

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ....
24/03/2024

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:

Yerevan💕
21/03/2024

Yerevan💕

Մեկնում ենք Հունաստան (Կրետե) ուղիղ չվերթով✈️Արժեքը մեկ անձի համար երկտեղանի համարում 1360 եվրոյին համարժեք դրամ, որը նե...
21/03/2024

Մեկնում ենք Հունաստան (Կրետե) ուղիղ չվերթով✈️
Արժեքը մեկ անձի համար երկտեղանի համարում 1360 եվրոյին համարժեք դրամ, որը ներառում է`
✈️Երկկողմանի ավիատոմսեր ուղիղ չվերթով և ուղեբեռով
🏨 Հյուրանոց Agapi Beach Resort 4*
🍽️Սնունդ՝ All inclusive
🚗Երկկողմանի տրանսֆերներ
📃Վիզայի աջակցություն
Ունենք ավելի քան 100 հյուրանոցների տարբերակներ և հնարավորություն կազմելու առաջարկը Ձեր իսկ նախընտրած օրերով✈️
Սիրով՝ Նուեվա Վիստա
Հեռ. 010541463

Address

Улица Вардананц 14
Yerevan
0010

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+37410541463

Alerts

Be the first to know and let us send you an email when Nueva Vista DMC and Tour Operator posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Nueva Vista DMC and Tour Operator:

Videos

Share

Category

Nearby travel agencies


Other Tour Agencies in Yerevan

Show All