13/04/2022
Ի՞նչ տեսնել Աթենքում 🔎
Ուշադիր կարդացե’ք նկարագրությունները և հիշե’ք այս հնագույն քաղաք այցելելը ամեն դեպքում անմոռանալի կլինի, բայց երբ գիտես ամեն ինչ, և տեղեկացված ես, կարող ես օրդ պլանավորելով հեշտացնել ճանփորդությունդ։ Մենք Ձեզ կօգնենք բոլոր հարցերում։ Կարող եք դիմել դեպի Հունաստան ճամփորդության համար, մենք կպատրաստենք Ձեզ համար լավագույն փաթեթները։✈🧳
✨Պլակա թաղամասը
Աթենքը հնագույն քաղաք է, ուստի նրա հետ Ձեր ծանոթությունը սկսեք ամենահետաքրքիր ու հիշվող տեսարժան վայրերից, այդպիսի վայրերից մեկը Պլակա թաղամասն է: Քաղաքի ամենահին պատմական թաղամասը գտնվում է նույնքան հնագույն բլրի՝ Ակրոպոլիսի ստվերի տակ։ Նեղ ստվերային փողոցները որոնք նման են լաբիրինթոսների՝ խճճված կանաչով և ծաղիկներով, Ձեզ տանում են դեպի անցյալ: Այստեղ կարող եք շրջել հին ավանդական հունական տների կողքով, իսկ հետո այցելել փոքրիկ պանդոկներից մեկը, համոզվելու հունական հյուրընկալության մեջ Ձեզանից երկար ժամանակ չի պահանջվի։
✨Ակրոպոլիս
Պլակայով քայլելուց հետո մի՛ ծուլացեք բարձրանալ Ակրոպոլիս: Հավանաբար բոլորը գիտեն այս ժայռը՝ հարթ գագաթով, որտեղ դասական հունական տաճարները շատ-շատ են: Հեռավոր անցյալում այնտեղ լիքն էին տաճարներներն ու քանդակները, սակայն այսօր այս ամբողջ շքեղությունից մնացել է միայն Նիկե Ապտերոսի տաճարը, Էրեխթեոնը և հայտնի Պարթենոնը։
Բլրից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաքը, նրա տաճարները հիանալի վայր են Հին Հունաստանի մշակույթին և պատմությանը ծանոթանալու համար:
Ակրոպոլիսը բաց է բոլորի համար ամեն օր ժամը 08:00-ից 15:00-ն, տոմսն արժե 12 եվրո (ամբողջական): Մինչև 18 տարեկան երիտասարդների համար մուտքն անվճար է (տարիքը պետք է ստուգվի անձը հաստատող փաստաթղթով): Ակրոպոլիս կարող եք անվճար այցելել մարտի 6-ին, հունիսի 5-ին, ապրիլի 18-ին և մայիսի 18-ին (հանգստյան օրերին), սեպտեմբերի վերջին հանգստյան օրերին և յուրաքանչյուր առաջին կիրակի նոյեմբերի 1-ից մարտի 31-ը։
Իսկ նրանք, ովքեր պատրաստ են խորանալ հնագույն առարկաների պատմության մեջ, անպայման կվայելեն շրջագայությունը Աթենքի պատմական կենտրոնում:
✨Ազգային այգի
Հոգնած զբոսաշրջիկների համար չկա ավելի ցանկալի բան, քան հանգիստն ու հենց հաճելի հանգիստը: Աթենքում դրա համար լավագույն վայրը Ազգային այգին է։ Այն գտնելը հեշտ է՝ այգին գտնվում է Սինթագմայի հրապարակի մոտ՝ խորհրդարանի շենքի անմիջապես հետևում։ Ստվերային ծառուղիները կփրկեն ձեզ շոգից, իսկ լճակը կպարգևի ձեզ զով հաճելի մթնոլորտ։ Բացի այդ, այգում պահպանվել են հնագույն ավերակներ, սյուների մնացորդներ և հնագույն խճանկարներ։ Այստեղ կա նաև մինի կենդանաբանական այգի և բուսաբանական թանգարան, այնպես որ դուք հաստատ չեք ձանձրանա։
✨Դիոնիսոսի թատրոն
Իհարկե, շատերն են լսել հունական հայտնի ամֆիթատրոնների մասին, սակայն քչերին է հայտնի, որ դրանցից ամենահինը գտնվում է Աթենքում: Դիոնիսոսի թատրոնը առաջացել է մ.թ.ա 5-րդ դարում։ Հենց այստեղ են բեմադրվել Էսքիլեսի, Սոֆոկլեսի և Արիստոֆանի ստեղծագործությունները, և թատրոնը կարող էր ընդունել 17000 հանդիսատես։
Այսօր զբոսաշրջիկների սիրելի զբաղմունքը թատրոնի ֆանտաստիկ ձայնի հասանելիություն ստուգումն է, եթե մեկը մնաամենաներքևում և խոսի, իսկ մյուսը բարձրանա ամենավերին շարքը, նա կլսի յուրաքանչյուր բառը: Կարող եք գնալ և ստուգել ինքներդ!
Թատրոնը գտնվում է Արեպագուիտու փողոցում։ Այստեղ կարող եք հասնել մետրոյով (կարմիր գիծ, Ակրոպոլիս կայարան): Տոմսի արժեքը 12 եվրո է։ Թատրոնը բաց է ամեն օր՝ 08:30-ից 18:00-ն։
Սիրով՝ Unona Tour❤