LoveArmenia.tours

LoveArmenia.tours Armenia is our everlasting Love. We love Armenia and share our love with people who desire to explore and discover Armenia with us.
(23)

27/04/2024

Հրազդան

27/04/2024

Իմ սրտի քաղաք` Երևան

Մայր տաճար
20/02/2024

Մայր տաճար

13/02/2024
Սանահինի վանքային համալիր, միջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշի...
13/02/2024

Սանահինի վանքային համալիր, միջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիրք գավառում, այժմ՝ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին գյուղում, Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարավանդի վրա։
Հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։

09/02/2024

Տաթևի վանական համալիրից վիդեոներ

Տաթևի վանք, միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձո...
09/02/2024

Տաթևի վանք, միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։ Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։

08/02/2024

Որոտնավանք (Վաղատնի վանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանի Սյունիքի մարզում։ Գտնվում է Սիսիանից մոտ 14 կմ արևելք, Որոտանի կիրճի ձախակողմյան բարձունքի վրա։ Հիմնադրվել է 1000 թվականին Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից։

25/01/2024

Ձմեռային Երևան

Dilijan Wine Fest 2023
06/08/2023

Dilijan Wine Fest 2023

Our tourists from UAE explored Garni pegan temple with us. ❤️
03/08/2023

Our tourists from UAE explored Garni pegan temple with us. ❤️

Our tourists from UAE really enjoyed their tour to Garni Very nice Indian family from Dubai
23/07/2023

Our tourists from UAE really enjoyed their tour to Garni
Very nice Indian family from Dubai

21/07/2023
Our tourists from UAE enjoyed their tour fully ❤️💙🧡
21/07/2023

Our tourists from UAE enjoyed their tour fully ❤️💙🧡

Khachkar -Armenian Cross Stone 1291, carved by Poghos
20/07/2023

Khachkar -Armenian Cross Stone
1291, carved by Poghos

07/06/2023

Արցախն է մեզ կանչում 💔

Այսօր հռչակավոր կոմպոզիտոր,  Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։Երևան քաղաքում է գտնվում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը  (Զար...
06/06/2023

Այսօր հռչակավոր կոմպոզիտոր, Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։

Երևան քաղաքում է գտնվում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը (Զարոբյան 3,)
Արամ Խաչատրյանի անունն է կրում Ֆիլհարմոնիայի համերգասրահը, որի առջև էլ տեղադրված է Արամ Խաչատրյանի հուշարձանը:
Արամ Խաչատրյան փողոցը գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում:

Գոգոլի անվան դպրոցի 6-րդ դասարանի սաները Խոր-Վիրապի վանական համալիրում 💙
02/06/2023

Գոգոլի անվան դպրոցի 6-րդ դասարանի սաները Խոր-Վիրապի վանական համալիրում 💙

Enjoy Armenian beauty with LoveArmenia.tours
22/05/2023

Enjoy Armenian beauty with LoveArmenia.tours

Our turists from UAE 🧡
21/05/2023

Our turists from UAE 🧡

🥰Բարի լույս, մարդի՜կ ... Եկեք իրար բարի լույս ու բարին մաղթենք, չէ՞ որ ...«Իրար մաղթած մի «Բարի լույս» – իցԱշխարհն ավելի...
17/04/2023

🥰Բարի լույս, մարդի՜կ ... Եկեք իրար բարի լույս ու բարին մաղթենք, չէ՞ որ ...
«Իրար մաղթած մի «Բարի լույս» – ից
Աշխարհն ավելի բարի է դառնում»:❤️



✅Փրկչի հարության տոնին հաջորդող առաջին կիրակին կոչվում է Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ, «վասն երեք պատճառի. վասն ազատութեան,...
16/04/2023

✅Փրկչի հարության տոնին հաջորդող առաջին կիրակին կոչվում է Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ, «վասն երեք պատճառի. վասն ազատութեան, վասն հարութեան եւ վասն փրկութեան» (Սբ. Գրիգոր Տաթևացի, Ձմեռան հատոր): Կրկնազատիկը քրիստոնյային հիշեցնում է, որ այս կիրակի կրկնվում են զատկական ուրախությունները, տոնի ժամանակ տիրող հոգևոր ու ընկերային մթնոլորտը:
✅Ավանդույթի համաձայն` կրկնազատկի տոնին Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս է բերվում և Արագածոտնի թեմի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի տարվում Շուրիշկանի հրաշագործ Սուրբ Ավետարանը:
Այդ օրը մատուցվող Սուրբ պատարագի ընթացքում յուրաքանչյուր ուխտավոր Ավետարանի հրաշագործ զորությանն առնչվելու հնարավորություն է ստանում մինչ ուշ երեկո։
✅Դարերի պատմություն և անհամար գաղտնիքներ ունեցող Շուրիշկանի Ավետարանը գրվել է Վասպուրականի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում 1498 թ-ին։ Ավետարանն ընդօրինակելու պատվերը Թուրվանտա իշխանինն է, ընդօրինակումը՝ տեր Բարսեղ քահանայինը։
✅Շուրիշկանի Ավետարանը գրված է բոլորագրով, բաղկացած է 322 թերթից, չափսերը՝ 18x13 սմ, ունի 3 մանրանկար, բազմաթիվ կիսախորան-անվանաթերթեր եւ լուսանցագրեր։ Ստվարաթղթե կազմը կաշեպատ է` պատված արծաթե բարձրաքանդակ ականակուռ կրկնակազմով, որի աստառը թղթից ու մետաքսից է։

Մագիլի քարանձավ       #մագիլիքարանձավ
16/04/2023

Մագիլի քարանձավ




#մագիլիքարանձավ

16/04/2023

LoveArmenia.tours
Ապրիլի 15-ին Մագելանի քարանձավը պաշտոնապես իր դռները բացեց ՀՀ քաղաքացիների և զբոսաշրջիկների համար։
Սա բացառիկ երևույթ է մեր երկրի զբոսաշրջային պոտենցիալի զարգացման համար, քանի որ շատ դեպքերում մեր տուրիստական երթուղիներում պակասում է նոր փորձառությունները։
✅Մագելանի քարանձավը գտնվում է Վայոց Ձորի մարզում, Նորավանք տանող ճանապարհին
✅Մագելանի քարանձավը առաջին անգամ բացահայտել է Արենի գյուղի բնակիչ, որսորդ Մագելան Առաքելյանը, երբ 1940ական թվականներին որսի ժամանակ նկատում է ինչպես է բեզոարյան այծը թաքնվում խորշերում։ Նա հետևում է այծին, բայց լուսավորության պակասի պատճառով վերադառնում է՝ քարանձավի ուսումնասիրությունը թողնելով ավելի հարմար ժամանակի։
✅1980 ական թթ. մի քանի հայ-ալպինիստներ-քարանձավախույզներ Էդուարդ Սարգսյանի ղեկավարությամբ ուսումնասիրում էին Վայոց Ձորի քարանձավները։ Հենց 1980թ. հոկտեմբերին որսորդ Մագելանը նրանց ցույց է տալիս քարանձավի մուտքը։ Այդ օրն էլ համարվում է քարանձավի հայտնաբերման օրը։
✅Քարանձավը կոչվում է Մագելան քարանձավը բացահայտող մեր հայրենակցի անունով։ Եվ քանի որ գյուղում նրան անվանում էին նաև Մագիլ, հետևաբար քարանձավը ևս հայտնի է դառնում Մագիլի քարանձավ անունով։
✅ Քարանձավը Հայաստանի ամենամեծ քարանձավներից է, որի երկարությունը 1720 մ է (ամբողջությամբ բացված է): Երկարությամբ աշխարհում 10-րդ տեղն է զբաղեցնում։ Իսկ վերականգնված և տուրիստական քարանձավների մեջ 3-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում՝ Չինաստանից և Իսպանիայից հետո։
✅Քարանձավի ամենաբարձր կետը 25 մետր է, որը հավասար է 10 հարկանի շենքին։
✅Քարանձավում հայտնաբերվել են բազմաթիվ հնագիտական նյութեր, որոնցից որոշները գտնվում են ՀՀ պատմության թանգարանում, իսկ մի մասը նախապատրաստվում է առաջիկայում ներկայացնել քարանձավի թանգարանում։

Հ.Գ. Կարող եք տարածել տեսանյութը՝ օգնելով տուրիզմի զարգացմանը։



15/04/2023

💙 Կարո՞ղ եք գուշակել վայրը ))

🌿Ծաղկազարդը քրիստոնեական տոն է, որը Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Հարության նախորդող կիրակին՝ ի հիշատակ Քրիստոս...
02/04/2023

🌿Ծաղկազարդը քրիստոնեական տոն է, որը Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Հարության նախորդող կիրակին՝ ի հիշատակ Քրիստոսի հաղթական մուտք Երուսաղեմ 🕊️

🌿Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։

📸Քրիստոսի մուտքը Երուսաղեմ
13-րդ դարի ավետարան, ծաղկող՝ վարպետ Մարգարե

Address

73 Andranik
Yerevan
0004

Alerts

Be the first to know and let us send you an email when LoveArmenia.tours posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to LoveArmenia.tours:

Videos

Share

Category

Group & individual tours in Armenia & Artsakh

Group & individual tours in Armenia & Artsakh

Выберите тур в Армению, и мы организуем Ваш качественный отдых.

"Lovearmenia.tours"

[email protected]