28/05/2023
ՆԱՀԱՆՋԵԼՈՒ ՏԵՂ ԷԼ ՉԻ ՄՆԱՑԵԼ
Մեզ թվում է, որ նորից տանք` վերջին անգամն է լինելու, էլ չի կրկնվելու։ Արցախից հետո, աներկբայորեն, սրանց արշավը շարունակվելու է, եթե հասկանան, որ չենք պայքարում։ Արցախից հետո բանը հասնելու է Տիգրանաշեն։ Իսկ դա Երևանից արդեն այնքան էլ հեռու չէ։
Սարդարապատում էլ ոչինչ չէր ավարտվի, եթե պետության ստեղծման, անկախացման գիտակցումը չարթնանար։
Մեզ համոզում են. տանք` տառապանքները կվերջանան։ Մինչդեռ բացառապես տալու դեպքում է շարունակություն լինելու, իսկ չտալու դեպքում, պայքարելու դեպքում` խաղաղություն։
Մեր ճակատագիրը Թումանյանի "Չարի վերջը" հեքիաթի տրամաբանության չվերածենք։ Կկուն բոլոր ձագերը կկորցնի, եթե կարծի, թե ամեն հաջորդին տալիս գայլն էլ չի գալու։ Վերջապես պետք է այլևս ոչ թե կկու լինել, այլ Գայլ։
Պետությունը ծնող է, ծնել է Ազատ արցախ, Ազատ Հայաստան։ Պետությունը ձագին գայլին հանձնել չի կարող, ինչպես մեզանից յուրաքանչյուրն իր զավակին թշնամուն չի տա։ Ծնողը կհասկանա։
Շնորհավոր տոնդ, Առաջին։
Հովանավորե՛ք - https://www.youtube.com/channel/UCPGUtZZ7sBydZ3ckz-KTT5g/joinԱջակցեք Patreon-ում - https://www.patreon.com/user?u=84691798 Facebook - https:...