
10/01/2025
Սիրելիներ, փետրվարից կարճ` ութ դասից բաղկացած դասընթաց ենք սկսում, միացեք ☀️
Նկարը` Կարինի հարսանեկան տարազն է, ՀՊԹ
art-discovery.com Արվեստի պատմության դասախոսություններ
Yerevan
Be the first to know and let us send you an email when Art Discovery posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
Send a message to Art Discovery:
Մենք իրականացնում ենք արվեստի պատմության հանրամատչելի դասախոսություններ և դասընթացներ՝ նախատեսված ոչ մասնագետ հանրության համար, նրանց համար, ովքեր չունենալով մասնագիտական կրթություն, ցանկանում են համակարգված կերպով լրացնել արվեստի մասին իրենց գիտելիքները։
Ներկայումս գործում են չորս դասընթացներ. «ՀԱՅ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» (ներառում է հայ ճարտարապետությունը, գեղանկարչությունը, քանդակագործությունը, գրաֆիկան, դեկորատիվ-կիրառական արվեստը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը՝ ներառյալ հայկական գաղթօջախների և Սփյուռքի արվեստը», «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» (նախնադարից մինչև մեր օրերի փիլիսոփայություն, դիցաբանություն, ճարտարապետություն, գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, դեկորատիվ-կիրառական արվեստ), «ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» (1870-ական թթ. իմպրոսսիոնիստական առաջին շարժումներից մինչև մեր օրերի շուրջ 200 ուղղություններ, խմբավորումներ, դպրոցներ, գաղափարախոսություններ), «ՀԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» (Հին Հնդկաստանի, Հին Եգիպտոսի, Հին Չինաստանի, Միջագետքի, Աֆրիկայի մշակույթի պատմություն, դիցաբանություն, փիլիսոփայություն, ճարտարապետություն, գեղանկարչություն, քանդակագործություն և դեկորատիվ-կիրառական արվեստ), ինչպես նաև՝ «ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ» (ազգագրություն, ժող. մշակույթ՝ ազգային տոներ, սովորույթներ, խոհանոց, հեքիաթներ, տարազ և այլն)։
Այս դասընթացները իրականացվում են հետևյալ ՁԵՎԱՉԱՓՈՎ.
Մասնակիցներին տրամադրվում է տեսանկարահանված դասախոսությունը՝ մեկ ժամ տևողությամբ, ինչպես նաև՝ գրականության ցանկեր, դասախոսության ընթացքում ցուցադրված ֆոտոնյութ և այլ օգտական հղումներ։