BATUMI GEORGIA 2017.СНАМИ БЕЗОПАСНО..
Անուկի տուրն առաջարկում է անցկացնել Ձեր անմոռանալի Ամանորը Վրաստանի Բաթում քաղաքում անհամեմատ ցածր արժեքով։ Ամանորյա փաթեթի արժեքն է 105.000 դրամ, որն իր մեջ ներառում է՝
* երկկողմանի ուղևորափոխադրում
* բարձրակարգ հյուրանոց 5 գիշեր "TANGERINE APART HOTEL"
* նախաճաշ հյուրանոցում
* Ամանորյա Գալլա ընթրիք բարձրակարգ "УКРАИНОЧКА" ռեստորանում, որտեղ Ձեզ սպասում են բազմաժանր ամանորյա շոու ծրագիրն ու իհարկե եվրոպական և վրացական խոհանոցների անմահական ուտեստները։
Մեկնում ենք դեկտեմբերի 30-ին և վերադառնում հունվարի 5-ին։
Բարձր տրամադրությունն ու անմոռանալի տպավորությունները երաշխավորված են։
Կոլեկտիվ հայտերի և մեծ ընտանիքների համար կգործեն նաև զեղչեր։
Գործում է տոմսերի անվճար առաքում 098769648, +37443769648 (viber)
Statue of Love in Batumi (Georgia)
«Տղամարդ եւ կին» - 8-մետրանոց այս շարժվող պողպատից քանդակի հեղինակը վրացուհի քանդակագործ Թամարա Կվեսիթաձեն է : Այն տեղադրված է ծովափնյա Բաթումի քաղաքում և մարմնավորում է մահմեդական Ալիին և Վրաստանի արքայադուստր Նինոյին՝ ըստ ադրբեջանցի գրող Կուրբան Սաիդի հայտնի նովելի (գրված 1937 թվականին): Ողբերգական պատմությունը ավարտվում է խորհրդային Ռուսաստանի ներխուժման հետևանքով սիրահարների բաժանմամբ :Սիրո պատմությունը թարգմանվել է ավելի քան 30 լեզուներով:
Արձանները սկսում են շարժվել ամեն օր երեկոյան ժամը 7-ին, մոտենում են միմյանց, միաձուլվում կարճ գրկախառնությամբ, ապա հեռանում իրարից: 10 րոպեում շարժումը ավարտվում է:Արձանը տեղադրվել է 2010 թվականին: Հետագայում այն կոչվել է «Ալի և Նինո»: