18/03/2023
ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կազմում գործող Գիտարշավական ակումբի ուսանողների հաջորդ կանգառը Կոտայքի մարզն էր։
Ակումբականները այցելելեցին Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդի և Հավուց Թառի վանական համալիրներ։
Ծանոթացան հին Հայաստանի ճարտարապետաշինարակական բացառիկ նմուշներին:
ՊԳԹ դոցենտ Միքայել Մալխասյանը արշավի ընթացքում ոչ ֆորմալ դաս անցկացրեց ուսանողների հետ` «Հայ հեթանոսության պատմությունը» թեմայով, որի միջոցով արշավականները հարստացրին իրենց գիտելիքները այդ հիշարժան ժամանակաշրջանի մասին։
Դե իսկ վերջում` ազգային երգ ու պարով նոր շունչ հաղորդեցին մեր հին կոթողներին` ոտքի տակ թնդեցնելով մեր հազարամյա պատմությունն ունեցող հողը։