Գորիսի Զբոսաշրջային Ձեռնարկությունների Միություն ֊ UGTE

  • Home
  • Armenia
  • Goris
  • Գորիսի Զբոսաշրջային Ձեռնարկությունների Միություն ֊ UGTE

Գորիսի Զբոսաշրջային Ձեռնարկությունների Միություն ֊ UGTE Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Գորիսի Զբոսաշրջային Ձեռնարկությունների Միություն ֊ UGTE, Tourist Information Center, Goris.

24/05/2023
07/03/2023
Նոր ենթակառուցվածք Գորիսում։
06/02/2023

Նոր ենթակառուցվածք Գորիսում։

Նախարարությունից SYUNIK.INFO-ին հայտնում են, որ նախագիծն առաջարկում է մասնակի փոխհատուցել այն կազմակերպությունների ծախսե...
17/01/2023

Նախարարությունից SYUNIK.INFO-ին հայտնում են, որ նախագիծն առաջարկում է մասնակի փոխհատուցել այն կազմակերպությունների ծախսերը, որոնք մինչև 2023 թ․ մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում կօգտվեն Սյունիքի և Վայոց Ձորի հյուրանոցների կողմից մատուցած ծառայություններից։ Կազմակերպությունները կարող են դիմել փոխհատուցման` արդեն իսկ վճարված գումարի 60%-ի չափով (բայց ոչ ավելի քան 3,000,000 դրամ), ընդ որում նշված ծառայություններից պետք է փաստացի օգտված լինեն ընկերության առնվազն 5 աշխատակից։ Սա առավել կարևոր է սահմանամերձ մարզերում, ինչպիսիք են Վայոց Ձորը և Սյունիքը, որոնք զբոսաշրջային հոսքերի նկատելի անկում են արձանագրում պայմանավորված Արցախի շուրջ իրավիճակով։

Հայաստանի ներդրումային խորհրդի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համատեղ մշակված նախագիծը, որը միտված է աջակցելու Սյունիքի ու Վայոց Ձորի հյուրանոցային հատվածին, ներ...

👉 «Ասե՞մ, թե՞ չասեմ»-ի առաջին կանգառը Գորիս քաղաքում գտնվող Լարա հյուրանոցային համալիրն է։📌  Զբոսաշրջության ոլորտի խնդիր...
16/07/2022

👉 «Ասե՞մ, թե՞ չասեմ»-ի առաջին կանգառը Գորիս քաղաքում գտնվող Լարա հյուրանոցային համալիրն է։
📌 Զբոսաշրջության ոլորտի խնդիրների և զարգացման հնարավորությունների մասին պատմում է հյուրանոցի հիմնադիր Սիրանուշ Պողոսյանը։
👇👇👇

«Ասե՞մ, թե՞ չասեմի» առաջին կանգառը Գորիս քաղաքում գտնվող Լարա հյուրանոցային համալիրն է։ Զբոսաշրջության ոլորտի խնդիրների և զարգացման հնարավորությունների մասին պա...

✨ Սա պետք է տեսնեն բոլորըTHE BAMBIR-ը հայտնի ռոք խումբ է՝ Գյումրիից։ Նրանց երաժշտությունը էքսպերիմենտալ բնույթ ունի, իսկ...
05/07/2022

✨ Սա պետք է տեսնեն բոլորը

THE BAMBIR-ը հայտնի ռոք խումբ է՝ Գյումրիից։ Նրանց երաժշտությունը էքսպերիմենտալ բնույթ ունի, իսկ կատարումները միշտ տպավորիչ են:

Հուլիսի 16-ին՝ ժամը 21:15-ին, TATEV MIDSUMMER MUSIC FEST-ում The BAMBIR հանրությանն առաջին անգամ կներկայացնեն իրենց յուրահատուկ «Eternity & Source» լայվ-ծրագիրը

TATEV MIDSUMMER MUSIC FEST-ում սկսում ենք նոր
երաժշտական ​​պատմություն

🎟 Տոմսերը bio-ում
—----------

✨ Everyone should see this!

THE BAMBIR is a famous Armenian rock band from Gyumri. Their music is experimental in nature, their performances are always impressive!

On July 16 at 21:15 The BAMBIR will present their special live program “Eternity & Source” to the public for the first time at TATEV MIDSUMMER MUSIC FEST!

We start a new musical history at TATEV MIDSUMMER MUSIC FEST!

🎟 Tickets in bio
—----------
✨ Это должен увидеть каждый!

THE BAMBIR - знаменитая армянская рок-группа из Гюмри. Их музыка носит экспериментальный характер, их выступления - яркий перфоманс!

16 июля в 21:15 на TATEV MIDSUMMER MUSIC FEST The BAMBIR впервые представят публике свою особую live-программу “Eternity & Source”!

Начинаем новую музыкальную историю на TATEV MIDSUMMER MUSIC FEST!
🎟 Билеты в шапке профиля

🇷🇺Союз туристических предприятий Гориса представляет специальное предложение для граждан, переехавших в Армению. Учитыва...
14/03/2022

🇷🇺Союз туристических предприятий Гориса представляет специальное предложение для граждан, переехавших в Армению. Учитывая, что из-за большого потока возникли проблемы размещения и логистики, также другие проблемы, представляем предложение для тех, кто ищет место проживания на 1-6 месяцев. Плата за месяц-300-900$, которая включает в себя бесплатный интернеты, чистоту, парковку и транспортные расходы Ереван-Горис.
Для вопросов и деталей вы можете связаться с нами․
📞+37493650618
✍️[email protected]

Ниже представляем список отелей и гостевых домов, которые готовы принять․👇

🇺🇸The Goris Union of Tourism Enterprises presents a special offer for the citizens who have moved to Armenia. Considering the logistical problems as a result of the large flow of people, we present an offer for people who are looking for a place to stay for 1-6 months. The monthly fee is 300-900 $, which includes free Internet, cleaning, parking and Yerevan-Goris transportation costs.
For questions and more details you can contact us ․

📞+37493650618
✍️[email protected]

Below we present the list of hotels and guest houses that are ready to host ․ 👇

🇦🇲 Գորիսի Զբոսաշրջային ձեռնարկությունների միությունը ներկայացնում է հատուկ առաջարկ՝ Հայաստան տեղափոխված քաղաքացիների համար։ Հաշվի առնելով, որ մեծ հոսքի պատճառով առաջացել է տեղավորման և լոգիստիկ այլ խնդիրներ ներկայացնում ենք առաջարկ, այն մարդկանց համար, ովքեր փնտրում են կեցության վայր՝ 1-6 ամսով։ Ամսվա համար նախատեսվող վճարը 300-900$ է, որն իր մեջ ներառում է անվճար իներնետ, մաքրություն, ավտոկայանատեղի և Երևան- Գորիս տրանսպորտային ծախսերը։
Հարցերի և մանրամասների համար կարող եք կապվել մեզ հետ․

📞+37493650618
✍️[email protected]

Ստորև ներկայացնում ենք այն հյուրանոցների և հյուրատների ցանկը, որոնք պատրաստ են հյուընկալել․👇

🔸Mina-094442289
🔸Diana-096999777
🔸Yeghevnut-094309369
🔸Mirhav-098284402
🔸Mtnadzor-093220597
🔸Lara-094223394
🔸Zangezur-098636380
🔸Zorats Akhbyur-098952892
🔸Noy-098987501
🔸Rubin-093 565444
🔸Kirj-098 020166
🔸Khoreayi dzor-077 66 72 77
🔸Goris- 041 330003
🔸Ararat-094545006
🔸Zanger-098778977
🔸Asur-094003617
🔸Aregak-077992977
🔸Vivas-094 233 262
🔸Narek-094 023152
🔸Nar-Var-098 0948500
🔸Լ&A Guesthouse- 098 440732
🔸Tun-077 432422
🔸Hayi Tun-094 77 77 59
🔸MVN-093243777
🔸Andranik-093 631654
🔸Tatev-094119984
🔸Spartak-093013596
🔸Mashtots 47-098883976
🔸Lyusi-096 190929
🔸Popock-033 486800
🔸RedRoof-033 193113
🔸Saryan-077406630
🔸Black & Gold֊093 000577

20/02/2022
Կառավարությունը 175 միլիոն դրամի օժանդակություն է տրամադրել Սյունիքի հյուրանոցներին:
20/01/2022

Կառավարությունը 175 միլիոն դրամի օժանդակություն է տրամադրել Սյունիքի հյուրանոցներին:

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարվա ընթացքում Սյունիքի հյուրանոցներում և հյուրատներում զբաղվածությունը բավարար չի եղել և Կառավարությունը որոշել է լրացուցիչ ...

Շնորհավորում ենք!
17/12/2021

Շնորհավորում ենք!

«ՏաԹևեր» ճոպանուղին ճանաչվել է հաղթող «World Travel Awards»-ի 28-րդ մրցանակաբաշխության «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակա…

Գորիսում ծաղկում է զբոսաշրջային ոլորտը։ Վերջին օրերին տեղի ունեցավ հերթական հյուրանոցի բացման արարողությունը։Մանրամասներ...
28/11/2021

Գորիսում ծաղկում է զբոսաշրջային ոլորտը։
Վերջին օրերին տեղի ունեցավ հերթական հյուրանոցի բացման արարողությունը։

Մանրամասները կից նյութում։

Գորիսում զբոսաշրջային ոլորտը մեծ հեռանկարներ ունի։ Այս օրերին եղավ հերթական հյուրանոցային համալիրի բացման արարողությունը։

🇦🇲 Հայաստանը հայտնվել է «World Travel Awards» 2021-ի  անվանակարգերում՝ հնարավորություն ունենալով ստանալու համաշխարհային ...
10/10/2021

🇦🇲 Հայաստանը հայտնվել է «World Travel Awards» 2021-ի անվանակարգերում՝ հնարավորություն ունենալով ստանալու համաշխարհային ճանաչում զբոսաշրջության ոլորտում․

🥇World's Leading Heritage Destination 2021։ Armenia
🥇World's Leading Cable Car Ride 2021: Wings of Tatev

Դեռևս 2021թ․ հունիս ամսին համագործակցության պայմանագիր կնքվեց «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի և «World Media & Events»-ի միջև, որը հնարավորություն կտար Հայաստանին դառնալ ավելի տեսանելի միջազգային զբոսաշրջության ոլորտում, հայկական մշակույթն ու տեսարժան վայրերը ընդգրկել Զբոսաշրջության համաշխարհային մրցանակաբաշխության անվանակարգերում։

«World Travel Awards»-ը հիմնադրվել է 1993 թ․-ին՝ ճամփորդության, զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտների ճանաչման, պարգևատրման և տոնակատարության համար։

ℹ️ Հայաստանի օգտին երկու անվանակարգերում քվեարկելու համար անցեք հղումով՝
https://www.worldtravelawards.com/nominees/2021/world

📅Քվեարկությունը բաց է մինչև ս․թ․ հոկտեմբերի 25-ը ներառյալ։

Nominees of the 2021 World Travel Awards - World Region

21/09/2021

‼📢 ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն Ուկրաինայի Զբոսաշրջության զարգացման պետական գործակալության հետ համագործակցությամբ 2021 թ․ հոկտեմբերի 7-8-ը 🇺🇦📍 Կիևում /Ուկրաինա/ իրականացնելու է 🇦🇲 «Բացահայտիր Հայաստանը» Road Show, որի ընթացքում Հայաստանի զբոսաշրջային ներուժը կներկայանա ուկրաինական զբոսաշրջային ընկերություններին:

Միջոցառմանը մասնակցելու են երկու երկրների զբոսաշրջային ոլորտի պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչները։ Վերջինիս նպատակն է ուկրաինական շուկայում Հայաստանի՝ որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի ներկայացումը և Հայաստանի զբոսաշրջային ներուժի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։

Միջոցառման շրջանակներում նախատեսվում են ոլորտի ներկայացուցիչների կողմից երկու երկրների զբոսաշրջության ոլորտի շնորհանդեսներ, ինչպես նաև B2B քննարկում, ինչը կնպաստի Հայաստանի և Ուկրաինայի ոլորտի ընկերությունների միջև համագործակցության զարգացմանը և հետագա ամրապնդմանը։

Հոկտեմբերի 8-ին հայկական պատվիրակության համար Ուկրաինայի զբոսաշրջության զարգացման պետական գործակալության կողմից կկազմակերպվի ճանաչողական շրջայց Կիևում։

Միջոցառման աշխատանքային լեզուն անգլերենն է։ Միջոցառման անցկացման վայրը և օրակարգը ենթակա են հաստատման։

Մասնակցության փաթեթը ներառում է յուրաքանչյուր ընկերությունից առավելագույնը երկու ներկայացուցչի մասնակցություն ՝

☑«Բացահայտիր Հայաստանը» Road Show-ին, այդ թվում՝ B2B ձևաչափով միջոցառմանը (սուրճի ընդմիջումը և ճաշը ներառված են)
☑ ճանաչողական շրջայցին Կիևում

Մասնակցության առավելությունները․
☑ Բիզնես կապերի հաստաստման լայն հնարավորություններ
☑ Ուկրաինայի զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ գիտելիքի ընդլայնում
☑ Հայաստանի՝ որպես զբոսաշրջային ուղղության խթանում Ուկրաինայում
☑ Անմիջական շփում, փորձի ու մտքերի փոխանակում ուկրաինացի մասնակիցների հետ:

Մասնակցության չափանիշներ․

☑ Զբոսաշրջային կազակերպություններ, զբոսաշրջային փորձառություններ/արդյունքներ ներկայացնող գրանցված բիզնեսներ, ասոցիացիաներ/միություններ:
☑ Ուկրաինայի առևտրային ոլորտի հետ աշխատելու կարողություն
☑ Առնվազն երկու տարվա աշխատանքային գործունեություն ՀՀ-ում:
☑ Բիզնեսը լուծարման կամ սնանկության գործընթացում չէ:
☑ Անգլերեն լեզվի իմացություն:

⚠ Միջոցառման մասնակցությունն անվճար է։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2021 թ. սեպտեմբերի 24, ժամը 18:00-ն։ Արդյունքների մասին հայտատուներին կտեղեկացվի անհատապես էլ․ փոստի միջոցով։

ℹ️ Հավելյալ տեղեկատվություն՝

Համաձայն ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով (ՍԷԿՏ) ստացված տվյալների՝ Ուկրաինան դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ ապահոված երկրների առաջին տասնյակում է։
2019 թվականի հունվար-դեկտեմբերին Ուկրաինայից Հայաստան գրանցվել է 36125 զբոսաշրջային այցելություն, աճը 2018 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ կազմել է 11.46%:
2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Ուկրաինայից Հայաստան զբոսաշրջային այցելությունները կազմել են շուրջ 14883։

Խնդրում ենք լրացնել մասնակցության հայտը https://form.jotform.com/202532721731446

« Թանգարանի հիմնանորոգումից հետո մենք շարունակական լուծեցինք այլ խնդիրներ նույնպես, ունեցանք ջեռուցման համակարգ, այգու պ...
29/08/2021

« Թանգարանի հիմնանորոգումից հետո մենք շարունակական լուծեցինք այլ խնդիրներ նույնպես, ունեցանք ջեռուցման համակարգ, այգու պատնեշի կառուցում, անվտանգության համակարգերի նորացում, և այն ամենը, ինչը անհրաժեշտ էր թանգարանի բնականոն գործունեության համար։ Այդ ընթացիկ երկու-երեք տարվա մեջ ամեն ինչ ունեցանք, և թանգարանը այժմ չունի ոչ մի էական խնդիր եւ արդեն տարիներ շարունակ սպասարկում է և տարածաշրջանի, և արտերկրից ժամանած զբոսաշրջիկների:»,֊ նշում է Վարդան Սարգսյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ կից․

Ակսել Բակունցի տուն-թանգարանի կայացման ճանապարհի, հասարակության մշակութային կյանքում նրա ունեցած դերի մասին զրուցել ենք տուն-թանգարանի տնօրեն, արձակագիր Վարդան Ս...

Առկա մարտահրավերները չեն խանգարում, որպեսզի մասնավոր սեկտորի կողմից զբոսաշրջային ոլորտում ներդրումները շարունակվեն։Գորիս...
23/08/2021

Առկա մարտահրավերները չեն խանգարում, որպեսզի մասնավոր սեկտորի կողմից զբոսաշրջային ոլորտում ներդրումները շարունակվեն։
Գորիսում բացվել է հերթական հյուրատնային համալիրը՝ RedRoof:

Երկամյա աշխատանքի արդյունքում վերջապես ամբողջացավ REDROOF «Կարմիր կտուր» հյուրատնային համալիրը: Շնորհակալ եմ իմ ընտանիքի անդամներին, իմ շատ լավ գործընկերներին և բոլ....

10/08/2021

👇 Գորիսի զբոսաշրջային ձեռնարկությունների միության՝ Goris Info ծրագրի շրջանակում նկարահանված տեսանյութում ամփոփված են Գորիս այցելելու բոլոր պատճառները

#ԵկԳորիս

Գորիսում տեղադրվում են փողոցների անվանումներն ազդարարող  ցուցատախտակներ։ Ծրագիրն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի ...
14/07/2021

Գորիսում տեղադրվում են փողոցների անվանումներն ազդարարող ցուցատախտակներ։
Ծրագիրն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի համագործակցության շրջանակներում` «ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակներում։
Ցուցատախտակները տեղադրվել են դեռևս քաղաքի նշյալ խաչմերուկներում՝ Գուսան Աշոտի-Սյունիքի, Գուսան Աշոտի- Անկախության, Գուսան Աշոտի-Մաշտոցի փողոցների խաչվող հատվածներում:
Նախատեսվում է ցուցատախտակներ տեղադրել քաղաքի 18 խաչմերուկներում, ինչն արդեն ընթացքի մեջ է:

📌📌 Հրավիրում ենք Գորիսի տարածաշրջանում գործող  և հյուրանոցային, ռեստորանային կամ այլ զբոսաշրջային ծառայություններ մատուց...
23/05/2021

📌📌 Հրավիրում ենք Գորիսի տարածաշրջանում գործող և հյուրանոցային, ռեստորանային կամ այլ զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպություններին ուղարկել իրենց ծառայությունների մասին ինֆորմացիան gorisinfo.am կայքում տեղադրելու համար։

⛺️ Կայքը թարմացվում է Գորիսի զբոսաշրջային ձեռնարկությունների միության ջանքերով․ այս պահին հավաքվում են տեղեկություններ Գորիսի տարածաշրջանի տեսարժան, պատմական վայրերի, ժամանցի կենտրոնների, ինչպես նաև հյուրանոցային և ռեստորանային ծառայությունների մասին։

👉 Ձեր կազմակերպության մասին ինֆորմացիան կայքում տեղադրելու համար խնդրում ենք անցնել հղումով և լրացնել ձևանմուշը։
https://forms.gle/5HZhWgNAQJpL6C936

2020 թվականին, 2019-ի համեմատ, Հայաստան է ժամանել 1,5 միլիոնով կամ ավելի քան 80 տոկոսով քիչ զբոսաշրջիկ, ինչը հարվածել է ...
26/04/2021

2020 թվականին, 2019-ի համեմատ, Հայաստան է ժամանել 1,5 միլիոնով կամ ավելի քան 80 տոկոսով քիչ զբոսաշրջիկ, ինչը հարվածել է նաեւ հյուրանոցային եւ ռեստորանային բիզնեսին, որի անկումը գրեթե 50 տոկոս է։
Մանրամասները կից նյութում։

2020 թվականին զբոսաշրջության ոլորտում գործող հազարավոր ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը, նրանց մեծ մասին․․․

26/04/2021
«ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակներում Գորիս քաղաքում ս/թ մա...
26/04/2021

«ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակներում Գորիս քաղաքում ս/թ մայիսի 8-հունիսի 17-ը կկազմակերպվի անվճար դասընթացների շարք Սյունիքի մարզում գործող հյուրատների, հյուրանոցների, ռեստորանների մենեջերների/ներկայացուցիչների և այլ հետաքրքրված անձանց համար։ Դասընթացներին մասնակցելու համար պետք է լրացնել այս ձևանմուշը.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfESwUW1lpLPVF6kCWjn6yVkC5J8R7t8nCejfLJ8ndjH3nKUg/viewform

Խնդրում ենք նկատի ունենալ, որ տեղեկությունը կուղարկվի միայն առաջին գրանցվածներին։

Դուք կարող եք մասնակցել մի քանի դասընթացի։

Տեղերը սահմանափակ են, դասընթացին կմասնակցեն միայն առաջին 20 գրանցվածները։ Ձևանմուշը լրացնելու վերջնաժամկետը ս/թ մայիսի 3-ն է։»
http://gtimes.am/?p=2212

«ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակներում Գորիս քաղաքում ս/թ մայիսի 8-հունիսի 17-ը կկազմակերպվի անվճար դա...

😍😍😍Սիրելի գորիսեցիներ եւ Գորիսն իր հարակից շրջաններով սիրող մարդիկ։ 🎥Մենք ցանկանում ենք թվայնացնել մեր տարածաշրջանի վերա...
23/03/2021

😍😍😍Սիրելի գորիսեցիներ եւ Գորիսն իր հարակից շրջաններով սիրող մարդիկ։

🎥Մենք ցանկանում ենք թվայնացնել մեր տարածաշրջանի վերաբերյալ տեղեկությունները եւ հարստացնել մեր մասին տեղեկատվությունը համացանցում։

☝️Եթե դուք գիտեք հնավայրեր, բնական հուշարձաններ, պատմական հուշարձաններ, հանքային աղբյուրներ, բնական քարանձավներ, ժամանցի կետեր, հետաքրքիր ծառայություններ․․․ մի խոսքով ամեն ամեն բան, որ կարող է հետաքրքրել մեր տարածաշրջան այցելող զբոսաշրջիկին, ապա ուրախ կլինենք, որ մեզ հետ կիսվեք այդ տեղեկատվությամբ։

🕵‍♀Ժամանակի ընթացքում մենք այդ ամբողջ տեղեկատվությունը կավելացնենք gorisinfo.am կայքում, ինչպես նաեւ դրանք կտեղադրենք տարբեր տեղեկատվական հարթակներում, ինչպիսիք են Wikipedia֊ն, Ֆեյսբուքը եւ այլ հարթակներ։

🤓Այդ նպատակով դուք պարզապես կարող եք գրառել մեկնաբանություններում ձեր իմացած վայրերի մասին լուսանկարներ եւ հակիրճ տեղեկություններ։👇

Մնացածը կանենք մենք։ 😘

Yelaket.am - Պատմեք նաև պատերազմի շրջանի ու դրա հետևանքների մասինԱրթուր Խոջաբաղյան - Առաջին օրերին մոտ 15-20 հազար մարդ ...
18/03/2021

Yelaket.am - Պատմեք նաև պատերազմի շրջանի ու դրա հետևանքների մասին

Արթուր Խոջաբաղյան - Առաջին օրերին մոտ 15-20 հազար մարդ անցել է Գորիսով, որի մեծ մասը Գորիսում է մնացել` երկար կամ կարճ ժամանակով, հետո ուղևորվել են Հայաստանի տարբեր շրջաններ: Չնայած այս մեծ հոսքին ` բավականին լավ ենք իրականացրել հագուստի և սննդի բաշխումը, հաջողությամբ համագործակցելով իհարկե համայնքապետարանի հետ:
Բայց կան հյուրանոցներ, որ այդ գործընթացում նույնպես տուժել են: Խոսքը վերաբերում է մարդկային մեծ հոսքի ժամանակ հյուրանոցների գույքի մաշվածության խնդրին։ Որոշ տնտեսվարողների մոտ վնասն​ իսկապես շոշափելի է եղել։ Եվ ահա, այս երկու խնդրիներին՝​ համավարակ, հետո պատերազմ, հիմա էլ ոլորտի համար ​ առաջացել է երրորդ խնդիրը` բանկային քաղաքականությունը: Շատ տնտեսվարողներ ունեն վարկեր եւ դրանք​ չմարելու պատճառով` ոմանք արդեն​ սև​ ցուցակում են հայտնվել, եւ գույքը կորցնելու վտանգի առաջ են:

Yelaket.am - Ո՞ւմ եք դիմել խնդրի մասին, պատկան մարմինները տեղյա՞կ են:

Արթուր Խոջաբաղյան - Մենք այդ խնդրի մասին ահազանգել ենք, դիմել ենք Էկոնոմիկայի նախարարություն, հանդիպում է եղել տուրիզմի վարչության հետ, հանդիպում է եղել վարչապետի խորհրդականի հետ, Սյունիքի պատգամավորներին ենք դիմել: Մեզ ասում են, որ գործընթացը ընթացքի մեջ է, բայց​ դա մեզ համար գոհացուցիչ չէ, քանի որ բանկերը այս հարցում դեռ իրենց դիրքորոշումը չեն փոխել, այսինքն ` իրավիճակը ընդհանուր ճգնաժամային է: Բայց մենք ամեն ձևով պիտի փորձենք այս խնդրի կարևորությունը բարձրացնենք, լսելի դարձնենք, որ թե' բանկերը, թե' կառավարությունը հասկանան, որ այստեղ կան լուրջ հարցեր, որոնք լուծում են պահանջում:
Չենք կարող ասել , որ պետությունը այս հարցում ոչինչ չի անում, որովհետև մեզ հետ փաստացի ուզում են աշխատել, բայց մենք ուզում ենք, որ խնդիրը նաեւ բարձրաձայնվի և տրվի վերջնական լուծում, որ պետական պաշտոնյաները չասեն , թե գործում են, աշխատում են այդ ուղղությամբ, բայց այդպես էլ​ լուծում չտրվի խնդրին, որովհետև անձամբ ես մտավախություն ունեմ, որ խնդիրը իրականում կարող է պարզապես այդպես էլ օդից կախված մնալ.
Պետք է հստակ արձանագրել, որ զբոսաշրջային ոլորտում​ Գորիսում կա լուրջ խնդիր, և այդ մարդկանց պետք է օգնել, որովհետև խոսքը վերաբերում է տասնյակ աշխատատեղերի:

Նյութի աղբյուրը` https://yelaket.am/am/article/14668

Գորիսի տուրիզմի և հյուրանոցային ոլորտի շուրջ Yelaket.am-ի թղթակիցը զրուցել է Գորիսի զարգացման ակումբիհամահիմնադիր Արթուր Խոջաբաղյանի հետ: Yelaket.am - Պարոն Խոջաբաղյան, ներ...

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ընդունել է Գորիսի Զբոսաշրջային Ձեռնարկությունների միության ներկայացուցիչներին։Հանդի...
27/01/2021

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ընդունել է Գորիսի Զբոսաշրջային Ձեռնարկությունների միության ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրները եւ մարտահրավերները։
Գորիսի համայնքապետը ներկայացրել է այս տարվա ընթացքում նախատեսվող ծրագրերը, որոնք նպատակ ունեն բարձրացնելու համայնքի բարեկեցությունն ու գրավչությունը։
Կարեւորվեց նմանատիպ հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը, համատեղ ջանքերով համայնքի զարգացման ծրագրերի մշակումն ու իրականացումը։

English⬇️ Russian⬇️🛑 ՀՀ մուտք գործելու ընթացակարգում փոփոխությունների վերաբերյալ ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Min...
18/01/2021

English⬇️ Russian⬇️

🛑 ՀՀ մուտք գործելու ընթացակարգում փոփոխությունների վերաբերյալ ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia հայտնում է.

ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված և 2021թ. հունվարի 12-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարանտինի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021թ. հուլիսի 11-ը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց համար Հայաստանի Հանրապետություն ցամաքային ճանապարհով մուտք գործելու սահմանափակումները վերացվել են և այսուհետ բոլոր օտարերկրացիները կարող են մուտք գործել ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային ճանապարհով։

Հայաստանի Հանրապետության տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ: Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով` հետազոտությունն իրականացրած բժշկական կառույցի բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով՝ նշելով հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը, հետազոտության արդյունքը, ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով:

English⬇️

🔴Changes in the procedure of the entry to the Republic of Armenia

According to the amendments of the Government Decree № 1514-N which entered into force on January 12, 2021, the duration of the quarantine established on the territory of the Republic of Armenia due to COVID-19 has been extended by July 11, 2021.

Restrictions on the entry of non-Armenian citizens to the Republic of Armenia by land have been canceled, and now all foreigners are permitted to enter both via air and land borders.

Upon entering the territory of the Republic of Armenia via air and land borders travelers will be asked to provide a COVID-19 PCR test certificate with negative results taken within the previous 72 hours. The certificate should be in Armenian, Russian or English, include the name, surname, date of birth, and passport number of the examined person, printed on the official letterhead of the medical institution conducting the test, identifying all contacts of the organization, test result, signed and sealed by the head of the medical institution.

Russian⬇️

🔴Об изменениях в правила въезда в Республику Армения

Согласно внесенным в постановление Правительства Республики Армения №1514-Н от 11-го сентября 2020 изменениям, вступившим в силу 12-го января 2021 года, режим карантина на территории Республики Армения, введенный в связи с распространением коронавирусной инфекции (COVID-19), продлен до 11-го июля 2021 года.

Снят запрет на въезд на территорию Республики Армения по контрольно-пропускным пунктам сухопутной границы для лиц, не являющихся гражданами Республики Армения, и отныне иностранные граждане могут въезжать в Армению как воздушным, так и наземным путем.

При въезде на территорию Армении по контрольно-пропускным пунктам воздушной и сухопутной границы предъявляется сертификат, подтверждающий отрицательный результат ПЦР диагностики коронавируса (COVID-19) с максимальным сроком 72-часовой давности. Сертификат должен быть на армянском, русском или английском языках, содержащим все контактные данные осуществившей исследование организации на официальном бланке с именем директора учреждения, имя и фамилию обследованного лица, номер документа, удостоверяющего личность, год рождения, результат исследования, заверенного подписью руководителя и печатью организации.

Инспекционным органом труда и здравоохранения незамедлительно осуществляется медицинский осмотр (дистанционное измерение температуры, внешний осмотр, дополнительный осмотр в случае наличия характерных для вируса клинических симптомов) прибывающего на предмет наличия инфекции или симптомов инфекции, проверяется наличие сертификата.

В случае отсутствия сертификата вышеуказанной формы, прибывающий в аэропорту или пункте пересечения сухопутной границы сдает пробы для исследования и проходит обязательную самоизоляцию до получения отрицательного результата исследования ПЦР.

По результатам обследования, в отношении лица применяется госпитализация, если у последнего наличествуют соответствующие симптомы.

Тест ПЦР и возможное лечение осуществляются за счет прибывающего.
https://cutt.ly/Gjmtloa

ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված և 2021թ. հունվարի 12-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ...

⭕️ Այսօր տեղի է ունեցել Գորիսի զբոսաշրջային ձեռնարկությունների ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ 👉 Քննարկվել են զբո...
10/01/2021

⭕️ Այսօր տեղի է ունեցել Գորիսի զբոսաշրջային ձեռնարկությունների ներկայացուցիչների հերթական հանդիպումը։

👉 Քննարկվել են զբոսաշրջային ոլորտի առկա որոշ խնդիրներ։
Անշուշտ, զբոսաշրջային ոլորտն ամենաշատն է տուժել անցած տարվա արհավիրքներից եւ միայն համատեղ աշխատանքի շնորհիվ է հնարավոր դիմագրավել սպասվող մարտահրավերներին։

🔴 Երեկ տեղի է ունեցել հանդիպում Գորիսի զբոսաշրջային ձեռնարկությունների միության ներկայացուցիչների և Վիեն քաղաքի փոխհամայ...
03/01/2021

🔴 Երեկ տեղի է ունեցել հանդիպում Գորիսի զբոսաշրջային ձեռնարկությունների միության ներկայացուցիչների և Վիեն քաղաքի փոխհամայնքապետ Լևոն Սաքունցի, ինչպես նաև Վիեն-Գորիս միության ներկայացուցիչ Ժիրայր Պարունակյանի հետ։

👉 Հանդիպման ընթացքում քննարկվեցին Գորիսի զբոսաշրջության ոլորտի ներկա մարտահրավերները, այս ոլորտում նախկին ձեռքբերումները և համագործակցության շրջանակներն ընդլայնելու հնարավորությունները։

💪 ԳԶՁՄ-ն 2021թ․-ը սկսել է կառուցողական լավատեսությամբ՝ հավատալով, որ համագործակցության նոր հնարավորությունները և միասնականությունը նպաստելու են Գորիսի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը։

Գորիսի Զբոսաշրջային ձեռնարկությունների միությունը 2020թ․-ի մարտին պաշտոնապես հայտարարեց իր գործունեության մեկնարկի մասին...
31/12/2020

Գորիսի Զբոսաշրջային ձեռնարկությունների միությունը 2020թ․-ի մարտին պաշտոնապես հայտարարեց իր գործունեության մեկնարկի մասին։

🎯Միության նպատակն է միավորել զբոսաշրջության ոլորտում տնտեսվարություն իրականացնող ձեռնարկություններին եւ նպաստել ոլորտի զարգացմանը, ինչպես նաեւ զբաղվել միության անդամների շահերի պաշտպանությամբ։

Իսկ այս տարին շատ ծանր էր հենց զբոսաշրջության ոլորտի համար, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում՝ առաջին հերթին պայմանավորված կորոնավիրուսով։ Գորիսի Զբոսաշրջային Ձեռնարկությունների Միությունն այդ ընթացքում հանդես եկավ մի շարք գործնական առաջարկներով՝ մեղմելու համար ոլորտում ներդրում իրականացրած ձեռնարկությունների վնասները։

Այս տարվա սեպտեմբերի 27-ին թշնամի Ադրբեջանի սանձազերծված պատերազմը թիկունքում առաջինն իր վրա զգաց Գորիս քաղաքը։ Գորիսում գործող հյուրանոցները պատերազմի ամբողջ ընթացքում ընդունել եւ ճանապարհել են հազարավոր հայրենակիցների։ Այդ բարդ իրավիճակներում արագ գնահատվել են հյուրանոցների կարիքները, որոնց տրվել են հրատապ լուծումներ: Բայց այս ամենը հնարավոր չէր լինի իրագործել և արժեք չէր ունենա, եթե հյուրանոցային համայնքը միասնական չլիներ։

Համագործակցելով Գորիսի համայնքապետարանի, Սյունիքի մարզպետարանի եւ պետական, մասնավոր այլ կազմակերպությունների եւ անհատների հետ՝ հնարավոր եղավ պատվով դիմակայել այդ ծանրաբեռնվածությանը։

🤝 Ցանկանում ենք մեր շնորհակալություն հայտնել բոլոր աջակիցներին, քանի որ միայն նման միասնական գործունեության շնորհիվ է, որ հնարավոր եղավ լուծելու առաջացած խնդիրները։ Այդ թվում մեր բոլոր հյուրանոցներին, նրանց աշխատակազմին, ովքեր անշահախնդիր իրենց վրա վերցրին մեր հայրենակիցներին աջակցելու բեռը պատերազմի առաջին իսկ օրվանից։ Նրանցից որոշները շարունակում են ապաստան տրամադրել ացախցի ընտանիքներին։

🤝 Շնորհակալություն կամավորականներին և զինվորներին աջակցելու համար։

🤝 Շնորհակալություն զբոսավարներին, ովքեր ուղեկցել են լրագրողներին՝ իրավիճակի անաչառ լուսաբանան համար։

🤝 Շնորհակալություն Գորիսի համայնքապետարանին, Սյունիքի մարզպետարանին իրականացված բոլոր աշխատանքների համար։

🤝 Շնորհակալություն բոլոր այն անհատներին, ձեռնարկություններին, ովքեր անշահախնդիր իրենց ծառայությունը, օգնությունն են տրամադրել այդ ամբողջ օրերի ընթացքում։

2021 թվականը նույնպես հագեցած է լինելու լուրջ մարտահրավերներով, հատկապես զբոսաշրջային ոլորտում տնտեսվարող ձեռնարկությունների համար։

💪Մեր նպատակն է լինելու միավորել բոլորին եւ միասին մշակել այն ճանապարհային քարտեզը, որի շնորհիվ հնարավոր կլինի մեղմել հնարավոր վնասները։

🇦🇲 Ուստի եւ 2021 թվականը հայտարարում ենք նպատակների իրականացման, հաջողության տարի։

📷 Արման Մարտիրոսյան

29/09/2020

Հարգելի քաղաքացիներ և անհատ ձեռներեցներ, Գորիսի համայնքապետարանը՝ Արցախի Հանրապետությունում ստեղծված պատերազմական դրությունից տուժած և Գորիս համայնք ժամանած բնակիչներին սննդով ապահովելու համար ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է սննդի ներքոնշյալ ցանկի հավաքագրում.
Ալյուր
Ձավար
Հնդկաձավար /գրեչկա/
Բրինձ
Ոսպ
Ոլոռ
Վերմիշել
Կարտոֆիլ
Ձեթ
Յուղ
Պանիր
Կարագ
Շաքարավազ
Միս /տավար, հավ/
Բանջարեղեն
Խտացրած կաթ
Ջեմ
Թեյ
Սուրճ
Պեչենի
Կոնֆետ
Հիգիենայի պարագաներ։
Հավաքագրումն իրականացվում է Գորիսի Դրամատիկական թատրոնի ճեմասրահում /մուտքը շատրվանի դիմացով/
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել՝ 094976677, 05585110, 099447445, 028422552։ Սննդի ընդունումն իրականացնում են կամավորական խմբեր:

28/09/2020

Հարգելի գորիսեցիներ,
Արցախից ժամանած ընտանիքների համար անհրաժեշտ է տաք հագուստ: Ցանկացողները կարող են տանել Hotel Mirhav:

12/09/2020
Հետաքրքիր գաղափար է :)
10/09/2020

Հետաքրքիր գաղափար է :)

Երիտասարդ ձեռներեցներն օգտվում են -ի աջակցությունից՝ իրենց բիզնես գաղափարների զարգացման և գործարկման համար, ինչպես որ դա տեղի է ունեցել Արմանի ու նր...

07/09/2020

😍 Լեգենդների արահետի մեր ընտանիքում ևս մեկ ծրագիր է կյանքի կոչվել, որը պատրաստ է հյուրընկալել Ձեզ Խնձորեսկում։

Այս նախաձեռնության շրջանակում բարեկարգվել է Խնձորեսկի պատմության թանգարանն ու հարևանությամբ K*m K*m Hub երիտասարդական և մշակութային կենտրոնը, որտեղ կարող եք հաճելի ժամանակ անցկացնել թեյի կամ սուրճի շուրջ․ տարածքում կանցկացվեն նաև դասընթացներ, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ։

💚 Հաջողություն ենք մաղթում Կում Կում հաբին Լեգենդների արահետի Խնձորեսկի կանգառում։

🥾 ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար․արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում

European Union in Armenia People in Need Գորիսի համայնքապետարան / Goris Municipality Armenia.Travel #ԼեգենդներիԱրահետ #ԱրշավենքՍյունիքում #ԵկեքՍյունիք #ՅէքԽնձորեսկ

😍 Another community initiative is ready to host you at the Legends Trail Khndzorest part!

Thanks to this project improvement works are done for the History Museum of Khndzoresk and K*m K*m Hub. K*m-K*m hub is a youth and cultural center, offering good atmosphere with tea and coffee. Various activities, training and workshop will be held as well.

💚 We wish K*m K*m Hub good luck at the Legends Trail Khndzoresk stop!

🥾 EU4Tourism: Outdoor adventures on the historic trails in Syunik

Address

Goris

Telephone

+37460800801

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Գորիսի Զբոսաշրջային Ձեռնարկությունների Միություն ֊ UGTE posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Գորիսի Զբոսաշրջային Ձեռնարկությունների Միություն ֊ UGTE:

Share


Other Tourist Information Centers in Goris

Show All

You may also like