Shirak Tourism DMO

Shirak Tourism DMO Մեր նպատակն է բացահայտել Շիրակի մարզի զբոսաշրջային ռեսուրսները
(1)

 #Մարմաշեն  #Շիրակ
15/09/2024

#Մարմաշեն #Շիրակ

Մարմաշեն վանական համալիրի անվտանգ պահպանությունն ապահովելու և նպատակային օգտագործելու, պատշաճ սպասարկում իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավա....

Գյումրի գալուց չմոռանաք այցելել Նախշոց Նախշ ☺️ ամեն բան անչափ սիրուն է
09/08/2024

Գյումրի գալուց չմոռանաք այցելել Նախշոց Նախշ ☺️ ամեն բան անչափ սիրուն է

Հայկական եզակի ճարտարապետությունը ասեղնագործության մուսա. գյումրեցի Հայկանուշ Բարսեղյանի արվեստը «Նախշոց Նախշ»-ում:

Ֆեստիվառը Գյումրիում 💛Ֆեստիվառյան տաղավարների բազմազանությունը ծանոթացրին քաղաքի հյուրերին Գյումրու արվեստի ու խոհանոցի ...
28/07/2024

Ֆեստիվառը Գյումրիում 💛
Ֆեստիվառյան տաղավարների բազմազանությունը ծանոթացրին քաղաքի հյուրերին Գյումրու արվեստի ու խոհանոցի հետ ❗

🔶ՊԱՆՐԽԱՇԻ ՓԱՌԱՏՈՆԸ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ 🔶Աբովյան փողոցում տեղադրված տաղավար/կրպակներում սննդի ծառայություն մատուցող օբյեկտները պա...
20/07/2024

🔶ՊԱՆՐԽԱՇԻ ՓԱՌԱՏՈՆԸ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

🔶Աբովյան փողոցում տեղադրված տաղավար/կրպակներում սննդի ծառայություն մատուցող օբյեկտները պանրխաշ տեղում պատրաստել և հյուրասիրել են զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին։

🔶Համտեսողները, թերթիկների վրա համապատասխան նշում կատարելով , գցել են տարածքում տեղադրված տուփի մեջ։

🔶Միջոցառման ավարտին փառատոնին մասնակցած սննդի ծառայություն մատուցող բոլոր օբյեկտբերին տրվել են հավաստագրեր, խորհրդանշական աստղով պարգևատրվել է նաև նախաձեռնության հեղինակ Անի Հակոբյանը:

🔶Փառատոնի մասնակից սննդի ծառայություն մատուցող բոլոր օբյեկտների ներկայացուցիչներին/ղեկավարներին հյուրընկալելու են Գյումրու համայնքապետարանում՝ հունիսի 24-ին։

🔶Փառատոնին ակտիվ մասնակցություն ունենալու համար խորհրդանշական աստղով պարգևատրվելու են փառատոնին մասնակցած բոլոր օբյեկտները:

🔶Պանրխաշի փառատոնին մասնակցելու հայտ ներկայացրել էին Գյումրիում գործունեություն ծավալող սննդի հետևյալ օբյեկտները՝

✅1.ԹՈՄՈՒՍ ԳԱՐԴԵՆ - TOMUS GARDEN
✅2. ԼԵՄՈՆ ՍՐՃԱՐԱՆ - LEMON CAFE
✅3. ԿՈՒՄԿՈՒՄԱ - KUMKUMA
✅4. ԳՅՈՒՄՐԻ ԷՔՍՊՐԵՍ - GYUMRI EXPRESS
✅5. ՌԵՍՑԵՆՏՐՈ - RESCENTRO
✅6. ՀԱՑԱՏՈՒՆ - HATSATUN
✅7. ԶԵՌՈ - ZERO
✅9. ՄԻԱՍԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ MIASSINE
✅10.ՄԻՐՈ - MIRO
✅11. ՀԱՎԼԱԲԱՐ - HAVLABAR
✅13. ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ - OLD ARMENIA
✅14. ՆՈՒՌ - NUR
✅15. ՊԻՑՑԱ ՋԱԶ - PIZZA JAZZ
✅16․ՌԵՍՑԵՆՏՐՈ-RESCENTRO LUNCH

17/07/2024
17/07/2024
📌Հայաստանի և Վրաստանի պատվիրակությունները մասնակցում են ամենամյա DMO Imternatioal միջոցառմանը  այլ երկրների DMO -ների՝ Ճ...
16/07/2024

📌Հայաստանի և Վրաստանի պատվիրակությունները մասնակցում են ամենամյա DMO Imternatioal միջոցառմանը այլ երկրների DMO -ների՝ Ճապոնիայկ, Դանիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և այլ երկրների հետ միասին։

16/07/2024
📌Զաղա (Սբ Գրիգոր Լուսավորիչ) Զաղան գտնվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր  գյուղում։ Պաշտոնական անվանումը` Անձավաջուր է։  Սր...
15/07/2024

📌Զաղա (Սբ Գրիգոր Լուսավորիչ)

Զաղան գտնվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում։ Պաշտոնական անվանումը` Անձավաջուր է։
Սրբատեղիի անվանումը առաջացել է զաղա - քարանձավ / քարայր բառից։
Ըստ ժողովրդի մեջ տարածված զրույցների` Սբ Գրիգոր Լուսավորիչն այստեղ է ճգնել:
Սառնաղբյուրցիները Սբ Գրիգոր Լուսավորիչ սրբավայրի մասին հետաքրքիր ավանդազրույցներ են պատմում, որոնք փոխանցվել են սերնդե-սերունդ: Ըստ ավանդազրույցի Տրդատ արքայի հալածանքներից հետո սուրբ Գրիգոր Լու­սավորիչն այստեղ Է պատսպարվել: Ոմանք ասում են, որ Տրդատ արքային բժշկելուց հետո է սուրբը եկել այստեղ: Նրա մահից հետո մասունքները ամփոփվելեն տարբեր վայրերում, իսկ ձեռքն ամփոփվել է Զաղայում: Տեղացիները հավատում են ,որ Զաղայի ջուրը բուժիչ է և բժշկել է բազմաթիվ մարդկանց,ովքեր հավատքով եկել են այս ուխտատեղի։ #ԱրիՇիրակ #Սառնաղբյուր

📌 Շիրակի մարզի Արևիկ գյուղում 2-րդ տարին է անցկացվում է «Լավաշի կախարդանքը» փառատոնը: Եվ գյուղը, և փառաբանման առարկան՝ լ...
10/07/2024

📌 Շիրակի մարզի Արևիկ գյուղում 2-րդ տարին է անցկացվում է «Լավաշի կախարդանքը» փառատոնը: Եվ գյուղը, և փառաբանման առարկան՝ լավաշը, պատահական չեն ընտրվել: Արևիկը դեռևս խորհրդային տարիներից հռչակված է եղել իր հացթուխներով և կարմրահատ ցորենից թխվող լավաշով: Հիմնելով փառատոնը, մենք նպատակ ունենք փառաբանելու մեր ոչ նյութական մշակութային արժեքը՝ թոնրում ավանդական եղանակով թխվող լավաշը:

💥 Ի՞նչ սպասել փառատոնին:

✅Դե իհարկե, գյուղական մթերքներով լի սեղաններ, որ կներկայացնեն ոչ միայն Արևիկ գյուղն, այլև հարակից բնակավայրերը: Ինչպես անցյալ տարի, այս տարի ևս կկարողանաք համտեսել արցախյան ժենգյալով հացն ու փախլավան:

✅ Երեխաների համար նախատեսված է կավճանկարչություն, մշակույթը գնահատողների համար՝ լավաշի թեմայով արված գեղանկարների բացօթյա ցուցահանդես, վարպետաց դասեր և իհարկե՝ երաժշտություն: Փառատոնն իր համերգային ծրագրով կզարդարի նորաստեղծ «Ֆոլկաստիկ» բենդը:

❗️ Փառատոնն իրականացվում է «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի կողմից՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

🔶ՊԱՆՐԽԱՇԻ ՓԱՌԱՏՈՆ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ🔶ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ՊԱՆՐԽԱՇԻ ...
04/07/2024

🔶ՊԱՆՐԽԱՇԻ ՓԱՌԱՏՈՆ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

🔶ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ՊԱՆՐԽԱՇԻ ՓԱՌԱՏՈՆ:

🔶Փառատոնին մասնակցել կարող են Գյումրիում սննդի ծառայություն մատուցող կազմակերպությունները:

🔶Հայտերն ընդունվում են մինչեւ հուլիսի 12-ը ներառյալ:

✅Առավել մանրամասն տեղեկության և հարցերի համար կարող եք զանգահարել.
0312 2 22 36
09897 89 58

Համերգի մուտքն ազատ է 💚 համեցեք
02/07/2024

Համերգի մուտքն ազատ է 💚 համեցեք

05/06/2024

Շոշափելով բացահայտենք թանգարանները. տեսնենք անտեսանելին

Այս նախագծի շրջանակներում բացվել են ցուցադրություններ տեսողական խնդիրներ ունեցող այցելուների համար ՝ Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում և «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում»:

✨☀️🌼☀️✨Հունիսի 1-ին՝ ԱՐԻ’ ՏՈՆԵՆՔ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ🔶🔶🔶10:30-13:00- ԱՐԻ’ ՆԿԱՐԵՆՔ. կավճանկարչություն ք...
31/05/2024

✨☀️🌼☀️✨Հունիսի 1-ին՝ ԱՐԻ’ ՏՈՆԵՆՔ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

🔶🔶🔶10:30-13:00- ԱՐԻ’ ՆԿԱՐԵՆՔ. կավճանկարչություն քարե գորգի վրա
🔸 Վարդանանց հրապարակ

🔶🔶🔶11:00-12:00- ԱՐԻ’ ՏԵՍ. պղպջակների շոու, թղթե շոու (ՍՕՍ Մանկական գյուղեր ՀԲՀ)
🔸 Աբովյան փողոց

🔶🔶🔶11:00-12:00- ԱՐԻ’ ՆԿԱՐԵՆՔ. մանուկները նկարում են ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ (World Vision Armenia - Վորլդ Վիժն Հայաստան, Գյումրու Երիտասարդական Պալատ / Youth Palace CNCO/, Գյումրու գեղագիտական կենտրոն, Գյումրու համայնքապատկան մանկապարտեզներ)
🔸 Աբովյան փողոց

🔶🔶🔶12:00-12:30-ԱՐԻ’ ԵՐԳԵՆՔ «Դեղձանիկ»-ի հետ («Դեղձանիկ» վոկալ-էստրադային համույթ)
🔸 Աբովյան փողոց

🔶🔶🔶12:00-13:00-ԱՐԻ’ ՊԱՐԵՆՔ «Քրեյզի»-ի հետ (Մանկապատանեկան Արվեստի Պալատ
🔸 «Անի» թաղամաս, Հայ-ֆրանսիական բարեկամության այգի («Կարմիր խաչ» թաղամաս)

🔶🔶🔶12:00, 14: 00-ԱՐԻ’ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ. «Գտնված երազը» (Գյումրու Ստ.Ալիխանյանի անվան Տիկնիկային թատրոն)
🔸 Աբովյան փողոց

🔶🔶🔶12:30-13:00- ԱՐԻ’ ԵՐԳԵՆՔ «ՀԱՅ ԱՐԵՎ»-ի հետ
🔸 Աբովյան փողոց

🔶🔶🔶13:00-14:00-ԱՐԻ’ ՊԱՐԵՆՔ մանկական համույթների հետ
🔸Աբովյան փողոց

🟠🟠🟠 Տոնական օրվա պարային հատվածում ելույթ կունենան Գյումրու պարարվեստի դպրոցի պարային համույթները, «Կումարի» պարային համույթը, «Գոհարներ» պարային համույթը, Գյումրու գեղագիտական կենտրոնի պարային խմբերը

☀️✨🌼✨☀️Միացի’ր տոնական քաղաքի մանկական անցուդարձին

🔻Շիրակի մարզի տաղավարը  ներքին զբոսաշրջային ցուցահանդեսին
30/05/2024

🔻Շիրակի մարզի տաղավարը ներքին զբոսաշրջային ցուցահանդեսին

 ‼️ԳՅՈՒՄՐՈՒ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ԹԱՏՐՈՆԸ լինելու է «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան»ում🎭🎭Մայիս...
16/05/2024



‼️ԳՅՈՒՄՐՈՒ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ԹԱՏՐՈՆԸ լինելու է «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան»ում

🎭🎭Մայիսի 1️⃣8️⃣-ԻՆ
🕐ԺԱՄԸ՝ 16։30

🔲«ԳՅՈՒՄՐՎԱ ԳՈՒՅՆԵՐ» ստվերային ներկայացմամբ։

‼️Համեցեք Ձիթողցոնց տուն,ծանոթանալու Պոլոզ Մուկուչի,Ծիտրո Ալեքի,Խելառ Սարգսի,Օրիորդ Վարսենիկի,Սաթոյի,Չբլախ Փիլոսի և այլ գյումրեցի հերոսների հետ…

Սիրով սպասում ենք բոլորին։
Մուտքը՝ ազատ:

📌📌📌 ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ՝ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԱՏԿԱՆ ԲՈԼՈՐ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ                        🟣🟣🟣 ՄԱՅԻՍԻ 18       🔵🔴🔵...
16/05/2024

📌📌📌 ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ՝ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԱՏԿԱՆ ԲՈԼՈՐ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
🟣🟣🟣 ՄԱՅԻՍԻ 18
🔵🔴🔵 ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
🟡🟣🟡ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ-2024

🔵🔴🔵 ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ-Շ. Ռուսթավելի 30, հեռ.՝ +374 312 5 51 74

🟣10։00-24։00- «Թանգարաններ․ կրթություն եւ հետազոտություն»․ կրթական ծրագիր
🟣11։00-24։00- «Փաստերի բավիղներով»․ հետազոտական աշխատանքների ներկայացում
🟣19։00- «Ֆրունզը՝ պատշգամբում»․ թանգարանի հյուրերին դիմավորում է Մհեր Մկրտչյանը
🟣21։00- Երգող պատշգամբներ․ երաժշտական կատարումներ

🔵🔴🔵 ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՀՈՒՇԱՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ-Վարպետաց 91, հեռ.՝ 098 30 04 82

🟣10։00-24։00- «ՎԱՐՊԵՏԻ ՂԱՅՖԱՄԱՆԸ»․ ի՞նչ սուրճ էր սիրում Ավետիք Իսահակյանը, սուրճի պատրաստման վարպետության դաս
🟣11։00-18։00- «Ամառ բեր, ձմեռ կեր»․ արիշտայի պատրատություն եւ հյուրասիրություն
🟣11։00- 18։00- «Ճանդ՝ աջ, գործդ՝ առաջ»․ ճանի առաջնություն, բակային խաղի կանոնների ներկայացում, մրցույթ
🟣14։00-15։00- Իսահակյանական ընթերցումներ
🟣21։00- Երգող պատշգամբներ․ երաժշտական կատարումներ

🔵🔴🔵 ՄԱՐԻԱՄ ԵՎ ԵՐԱՆՈՒՀԻ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՍՐՀ-Աբովյան 232, հեռ.` +374 312 4 82 05

🟣10։00-24։00- Art diving․ թվային լուծումներ՝ գեղարվեստական տպավորությունների համար
🟣10։00-24։00- Մեկ ցուցանմուշի ներկայացում՝ նվիրված Երանուհի Ասլամազյանի ծննդյան 114-ամյակին
🟣13։00-14։00- «Փարաջանով-100»․ պարային իմպրովիզացիա
🟣13։00-24։00-«Փարաջանով-100»․ Մերկուրովի նկարչական դպրոցի սաների ցուցահանդեսի բացում
🟣19։00- «ՖՈԼԿԱՍՏԻԿ» ԲԵՆԴ․ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ
🟣21։00- Երգող պատշգամբներ․ երաժշտական կատարումներ

🔵🔴🔵 ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ՀՈՒՇԱՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ-Վարպետաց 101, հեռ` 094 43 42 27

🟣10։00-24։00- «Գյումրին եւ Շիրազը»․ ֆոնդային նյութերի ցուցադրություն
🟣11։00- ԿԱՐԱՊԵՏ ՇԱԲՈՅԱՆԻ ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ ԴՊՐՈՑ․ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՐԳ
🟣11։00-15։00- «Գունդ անեմ, թոնրին խփեմ, հաց հանեմ» Հացթխիկ․ ավանդական հյուրասիրություն
🟣17։00- ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՓՈՂԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ․ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

🔵🔴🔵 «ԿՈՒՄԱՅՐԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ-Վարդանանց հր., հեռ.՝ 093 19 18 77

🟣10։00-24։00- Մեկ ցուցանմուշի ներկայացում․ Սանոյանների հրատարակչատանը թողարկված մետաքսե ազդագիր
🟣12։00-13։00- «Թանգարանային անվտանգության հիմնահարցերը մեր օրերում»․ քննարկում
🟣15։00-24։00- «ԴԻԼԻՋԱՆՅԱՆ ԳՈՒՅՆԵՐ»․ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄ՝ Հ․ ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻ ԵՒ ՆՐԱ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՎ
🟣16։00-17։00- Համերգային ծրագիր․ ԵՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի գործիքային կատարողական բաժնի քանոնի դասարան, ԵՊԿ ԳՄ-ի քանոնի դասարան
🟣18։00-19։00- «Ինչպե՞ս են ստեղծվում արհեստները»․ անիմացիոն ֆիլմաշարի ներկայացում

🔹🔹🔹 Գյումրու թանգարանները կաշխատեն անվճար՝ մինչեւ կեսգիշեր…
📌📌📌 Մաղթում ենք հաճելի մշակութային օր՝ Գյումրիում․․․

Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարան /Hovhannes Shiraz memorial-museum
The Gallery Of Mariam And Yeranuhi Aslamazyan Sisters
Կումայրի պատմամշակութային արգելոց թանգարան
Մհեր Մկրտչյան թանգարան Գյումրիում

Մայիսի 18 -ին թանգարանների միջազգային օրվա  միջոցառումների ցանկը 💚 սիրով սպասում ենք Գյումրիում
14/05/2024

Մայիսի 18 -ին թանգարանների միջազգային օրվա միջոցառումների ցանկը 💚 սիրով սպասում ենք Գյումրիում

💫Այսպիսով, Թանգարանների միջազգային օրը և Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառումը, որ այս տարի մեկտեղվել են,  մոտ են...
08/05/2024

💫Այսպիսով, Թանգարանների միջազգային օրը և Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառումը, որ այս տարի մեկտեղվել են, մոտ են, շա՜տ մոտ.
🎆Մայիսի 18-ին` հրաշալի հնարավորություն է ընձեռնվում թանգարաններում ականատեսն ու ունկնդիրը լինելու հետաքրքիր ծրագրերի։
🏛️ ՀԱՊ մասնաճյուղ Մինաս Ավետիսյանի թանգարանը ներկայացնում է.
🖼️ 11:00-24:00 Մշտական ցուցադրություն.
🧑‍🏫11:30 - Ինտերակտիվ կրթական ծրագրի մեկնարկ` «Շարժվող պատեր.Թորոս Ռոսլինի ծնունդը».
📿🪡 14:00 - Դասախոսություն .
Բանախոս` ազգագրագետ, ոճաբան, դիզայներ` Վահե Քոթանյան։
🫖 17:00-18:00 - Ավանդական թեյախմություն.
Մինաս Ավետիսյանի անձնական իրերից թեյի սպասքի բացառիկ ցուցադրություն։
🎻 19:00-21:00 - .
Լարային քառյակի ելույթ:

2024 թվականի Թանգարանների միջազգային օրվա թեման է՝ «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ»։ Մայիսի 18-ին է նաև  «Թան...
07/05/2024

2024 թվականի Թանգարանների միջազգային օրվա թեման է՝ «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ»։
Մայիսի 18-ին է նաև «Թանգարանային գիշեր» սիրված և սպասված միջոցառումը:
Այցելեք

🔵🔴🔵 ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ🟡🟣🟡ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ-2024🔺🔹🔺Թանգարաններ. կրթություն եւ հետազոտություն🔵🔴🔵 ՔՈ ՕՐԸ՝ ԳՅՈՒՄՐԻՈ...
04/05/2024

🔵🔴🔵 ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
🟡🟣🟡ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ-2024
🔺🔹🔺Թանգարաններ. կրթություն եւ հետազոտություն

🔵🔴🔵 ՔՈ ՕՐԸ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
🔻🔹🔻 Մայիսի 18-ին՝ մինչեւ կեսգիշեր

🔘 Ցուցահանդեսներ
🔘Կրթական ծրագրեր
🔘Արվեստային նախագծեր
🔘Բակային խաղանմուշների ներկայացում
🔘Կինոդիտումներ
🔘Պարային ներկայացումներ
🔘Համերգային գոտիներ
🔘Վարպետության դասեր

🟣⚪️🟣 Միջոցառումների մանրամասներն՝ ըստ թանգարանների ու ժամանակացույցի՝ շուտով…

Գյումրու Իլիուզիաների թանգարանում  #ԳործԿա ❣️
02/05/2024

Գյումրու Իլիուզիաների թանգարանում #ԳործԿա ❣️

Փնտրում ենք մեր ակտիվ, պատասխանատու և հաղորդակցվել սիրող ապագա թիմակցին
Հաստիքը՝ գիդ Իլյուզիաների թանգարանում
Մանրամասները՝ https://bit.ly/4a7uDKS

Հանրային բաղնիք գնալը (իր բոլոր նախապատրաստություններով և բուն լողանալու մանրամասներով) ոչ միայն ընդունված ու հաճելի երև...
13/04/2024

Հանրային բաղնիք գնալը (իր բոլոր նախապատրաստություններով և բուն լողանալու մանրամասներով) ոչ միայն ընդունված ու հաճելի երևույթ է եղել Ալեքսանդրապոլում, այլև՝ կենցաղի անբաժան մասն է կազմել:

Ապրիլի 19-ին՝ 15։00, սիրով հրավիրում ենք «Ալեքսանդրապոլի բաղնիքի ծեսը» թեմայով հետաքրքիր դասախոսությանը:

Բանախոս՝ պ.գ.թ., ազգագրագետ Կարինե Բազեյան

Մուտքը ազատ է՝ նախնական գրանցումով:
📱 041463600
Միջոցառումը կազմակերպվել է
«Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան» -ի կողմից ☺️

Գիտեի՞ք, որ թեյն օգնում է բացահայտել ձեր ներսի իմաստունին...👀Բեռլին ԱՐՏ հոթելն ու Խորան Արդ ինտելեկտուալ կենտրոնը հրավիր...
09/04/2024

Գիտեի՞ք, որ թեյն օգնում է բացահայտել ձեր ներսի իմաստունին...👀

Բեռլին ԱՐՏ հոթելն ու Խորան Արդ ինտելեկտուալ կենտրոնը հրավիրում են մասնակցելու Ինտելեկտուալ թեյախմության

Ծրագրում՝

🔸Նկարչուհի Աննա Չերնամորյանի «Թեյախմություն» շարքի ցուցադրություն
🔸Թեյի տեսականու և համեղ թխվածքի հյուրասիրություն
🔸Ինտերակտիվ տրամաբանական խաղեր Խորան Արդ ինտելեկտուալ ակումբի կողմից
🔸Մրցանակներ, անակնկալներ

🗓Ապրիլի 12
⏱16:00
📍Բեռլին ԱՐՏ հոթել (Հաղթանակի 25, Գյումրի)

👉Մուտքավճարը՝ 1500 դրամ 1 անձի համար

Address

Varpetats Street
Gyumri

Opening Hours

09:00 - 19:00

Telephone

+37493555656

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Shirak Tourism DMO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Shirak Tourism DMO:

Videos

Share