Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոն/Shirak Tourism R&D center

  • Home
  • Armenia
  • Gyumri
  • Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոն/Shirak Tourism R&D center

Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոն/Shirak Tourism R&D center Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոն/Shirak Tourism R&D center, Tourist Information Center, Shirak Reginal administrative building, 2 nd floor, G. Njdeh av. 16, Շիրակի մարզպետարան, 2-րդ հարկ, Գ․Նժդեհի պողոտա, 16, Gyumri.
(6)

✅ Հայ⛺ VAN guesthouse` ընտանեկան միջավայր, ջերմ մթնոլորտ, հոգատար սպասարկում, աննկարագրելի գեղեցիկ տեսարան դեպի Դիլիջանի...
29/09/2022

✅ Հայ
⛺ VAN guesthouse` ընտանեկան միջավայր, ջերմ մթնոլորտ, հոգատար սպասարկում, աննկարագրելի գեղեցիկ տեսարան դեպի Դիլիջանի անտառ🌲։

Հյուրատան չնաշխարհիկ բնության տարածքում կարող եք ոչ միայն գիշերել, այլ համտեսել համեղ և յուրահատուկ ուտեստներ🍛։

Հյուրատունը առաջարկում է հանգստի համար նախատեսված ստանդարտ, ընտանեկան եւ լյուքս սենյակներ, որոնք ունեն պատշգամբ դեպի անտառ բացվող տեսարանով։🌄

Ամբողջ տարածքում կա ինտերնետի հասանելիություն եւ անհրաժեշտ կենցաղային տեխնիկա գրեթե բոլոր սենյակներում։

Հյուրերը կարող են օգտվել հյուրատան տարածքում` անտառում առանձնացված ճոճանակներից, գամակներից, սեղանի թենիսից, իսկ երեկոններն անցկացնել խարույկի շուրջ։🔥

Այստեղ ամեն ինչ մտածված է հարմարավետ հանգիստն ապահովելու համար։❤🍃

Հասցե` Կամոյի 193, ք.Դիլիջան
Հեռ.՝ (+374)99 420255

✅ Рус
🏡ВАН гостевой дом- семейная обстановка, теплая атмосфера, заботливое обслуживание, неописуемо красивый вид на Дилижанский лес🌲.

В неземной природной зоне гостевого дома можно не только переночевать, но и отведать вкусные и неповторимые блюда🍛.
Гостевой дом предлагает стандартные, семейные и люкс номера для отдыха, которые имеют балкон с видом на лес.

Интернет есть на всей территории, также необходимая бытовая техника почти во всех комнатах.
Гости могут пользоваться качелями, гамаками, настольным теннисом а вечера проводить у костра.🔥

Здесь все продумано для обеспечения комфортного проживания.❤🍃

Адрес: Камо стр. 193, гр. Дилижан Телефон: (+374)99 420255

✅ Eng
🏡VAN Guesthouse- family atmosphere, warm atmosphere, caring service, indescribably beautiful view of the Dilijan forest.

In the unearthly natural area of ​​the guest house, you can not only spend the night, but also taste delicious and unique dishes. The guest house offers standard, family and deluxe rooms for recreation, which have a balcony overlooking the forest.🌲

The Internet is available throughout the territory, and the necessary household appliances are in almost all rooms.

Guests can use swings, hammocks, and table tennis in the forest. And spend the evenings around the campfire🔥.

Everything here is thought out to ensure a comfortable stay.❤🍃

Add.: Kamo str. 193, c. Dilijan
Phone: (+374)99 420255

#ՎԱՆհյուրատուն #դիլիջան

Շնորհավոր տոնդ, Գյումրի։
02/09/2022

Շնորհավոր տոնդ, Գյումրի։

Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ Շիրակի տուրիզմի զարգացման եւ հետազոտության կենտրոնը, միասնական տաղավարով ...
03/08/2022

Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ Շիրակի տուրիզմի զարգացման եւ հետազոտության կենտրոնը, միասնական տաղավարով ներկայանալու է «Գարեջրի օր» փառատոնին, որը տեղի է ունենալու օգոստոսի 20-ին Գյումրու Սայաթ Նովա փողոցում։

Խնդրում ենք մարզում գործունեություն ծավալող զբոսաշրջային կառույցներին (տուրիստականներ, գիդեր, հյուրատներ, հյուրանոցներ, սրճարաններ, ռեստորաններ) մինչեւ օգոստոսի 10-ը տպագրական տեղեկատվական նյութերը բերել կենտրոն։

Հասցե՝ Շիրակի Մարզպետարանի շենք, Գարեգին Նժդեհ 16 փ․, 2-րդ հարկ
Հեռ․՝ +374 77 86 30 12

Շուտով Գյումրիում…
31/07/2022

Շուտով Գյումրիում…

Ցանկապատ ներկայացումը Գյումրիում🤗
Ձեր խնդրանքով «Ցանկապատ» ներկայացումը արդեն Գյումրիում է☺️
Սա Ֆիլմ չէ, ոչ էլ հեռուստանովել։ Սա թատերական ներկայացում է, բայց ոչ թատրոնում, ոչ էլ բեմի վրա։
Մենք բեմադրել ենք Ստեփան Զորյանի «Ցանկապատ» ստեղծագործության հիման վրա ներկայացում բացօթյա տարածքում։
🕹 Վահրամաբերդ (Հեղնար աղբյուրի հարևանությամբ)
🗓 Օգոստոսի 6-ին
⏰ Ժամը՝ 18:00-ին
👇 Տեղեկությունների և տոմսերի համար զանգարեք։
☎️ 077882883
099882883
❗️ Տեղերը սահմանափակ են։

Շիրակի մարզի երիտասարդների համար կարեւոր եւ լավ ծրագիր ենք բերել❤️։ Գրանցվե’ք , մասնակցե’ք եւ իրականացրեք Ձեր բիզնես գաղ...
17/06/2022

Շիրակի մարզի երիտասարդների համար կարեւոր եւ լավ ծրագիր ենք բերել❤️։ Գրանցվե’ք , մասնակցե’ք եւ իրականացրեք Ձեր բիզնես գաղափարները։

Buissup Hackathon-ը կանցկացվի միաժամանակ 4 քաղաքում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում։ Դիմելու վերջնաժամկետն է հուլիսի 1-ը։

Հունիսի 25-ին Արտյոմ Կարապետյանի մոնո ներկայացումն է Գյումրու մարզահամերգային կենտրոնում։Սպասում ենք բոլորիդ❤
11/06/2022

Հունիսի 25-ին Արտյոմ Կարապետյանի մոնո ներկայացումն է Գյումրու մարզահամերգային կենտրոնում։
Սպասում ենք բոլորիդ❤

Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի վաստակավոր համույթը հիմնադրման 85-ամյա հոբելյանին ընդառաջ մեկնարկում է ԻՄ ՍԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ...
26/05/2022

Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի վաստակավոր համույթը հիմնադրման 85-ամյա հոբելյանին ընդառաջ մեկնարկում է ԻՄ ՍԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ համահայաստանյան հոբելյանական համերգաշարը:

Լեգենդար անսամբլը համերգաշարի մեկնարկը կազդարարի մայիսի 31-ին՝ ժամը 19:00-ին, արհեստների ու արվեստների քաղաք Գյումրիից:

Համերգային շքեղ ծրագիր է նախատեսված. տասնամյակներ շարունակ հանդիսատեսի բարձր գնահատականին արժանացած կատարումների կողքին կներկայացվեն նոր ստեղծագործություններ:

Մասնակից դարձեք մեծ հոբելյանական համերգաշարի մեկնարկին Գրումրիում:

🎫 Տոմսերի արժեքը՝ 2000 - 4000 դրամ:

📱 Տոմսերի և տեղեկությունների համար զանգահարել՝
(098) 10 64 20, (093) 69 04 28

www.tomsarkgh.am

Թանգարանների միջազգային օրվա առթիվ Շիրակի տուրիզմի զարգացման եւ հետազոտության կենտրոնի շնորհավորանքը։ Հարգելի’ գործընկեր...
18/05/2022

Թանգարանների միջազգային օրվա առթիվ Շիրակի տուրիզմի զարգացման եւ հետազոտության կենտրոնի շնորհավորանքը։

Հարգելի’ գործընկերներ, թանգարանների հարգելի աշխատակիցներ, սիրով շնորհավորում ենք Ձեզ մասնագիտական տոնի` Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ։
Թանգարանների եւ աշխատակիցների դերը անգնահատելի է քաղաքի եւ մարզի պատմական նմուշների փոխանցման գործում։ Քաղաք, որն ունի շուրջ 20 պետական եւ մասնավոր թանգարաններ այլ տարբերակ չունի, քան ներկայանալ առավելագույնս գրագետ ։ Մեր թանգարաններում կան այնպիսի թանկարժեք նմուշներ, որոնք զարմացնում են օտարերկրյա ցանկացած այցելուի։ Շնորհակալ ենք Ձեզ պատմամշակութային քաղաքի ամբողջ կոլորիտն ու համն այցելուներին փոխանցելու, Ձեր անձնվեր, համբերատար մոտեցման եւ թանգարանային գանձերի պահպանման համար։ Ձեր շնորհիվ քաղաքն ավելի գեղեցիկ, գրագետ ու մշակութակենտրոն է դառնում։ Դուք մեր քաղաքի առավելություններն ընդգծողն եք, քաղաքի հարուստ պատմությունը փոխանցողներն եք։
Եւս մեկ անգամ շնորհավորում ենք Ձեզ եւ մաղթում աշխատանքային եւ ստեղծագործական մեծ եռանդ։ Թող որ թանգարանները միշտ համալրվելու եւ համալրելու կարիք ունենան, այցելուների պակաս չլինեն։ Թող մեր բոլոր թանգարաններում ստեղծվեն այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք այսօր եվրոպական շատ թանգարաններում են։

ՇՏԶՀԿ համակարգող`
Նաիրա Գրիգորյան

Մարիամ Երանուհի Ասլամազյաններ/Mariam Eranuhi Aslamazyanner
Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարան /Hovhannes Shiraz memorial-museum
Մհեր Մկրտչյան թանգարան Գյումրիում
Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան
Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
Գյումրու պատմության թանգարան

Մայիս ամիսը Գյումրու համար միջոցառումներով հագեցած է լինելու։ Շտապե՛ք Ձեռք բերել տոմսեր 🤗
04/05/2022

Մայիս ամիսը Գյումրու համար միջոցառումներով հագեցած է լինելու։ Շտապե՛ք Ձեռք բերել տոմսեր 🤗

Տոմսերի արժեքը ՝ 3.000-14.000 դրամ

Սիրուն խաղ ենք բերել Ձեզ🥰
25/04/2022

Սիրուն խաղ ենք բերել Ձեզ🥰

🏆 Պատրաստ եք? Are you ready? 🏆
Can you solve 25 in less than 3 hours? Join the ‘Let’s go, Let’s play’ game on Saturday April 30 with your and (re)discover in a unique and fun way! 🥳🏁

Languages: English / Հայերեն

May the best team win! 🏆
More info👇🏼
https://forms.gle/SdNXQsYYZapi4EiH7

04/04/2022

ՄԱԶԾ-ի հերթական ծրագրի մասին 👇

Նորաբաց ընտանեկան հյուրանոցը փնտրում է ադմինիստրատոր:Անհրաժեշտ որակավորումներ`• հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գր...
02/04/2022

Նորաբաց ընտանեկան հյուրանոցը փնտրում է ադմինիստրատոր:
Անհրաժեշտ որակավորումներ`

• հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գրավոր/բանավոր լավ/գերազանց իմացություն
• հաղորդակցման գերազանց հմտություններ
• խնդիրների լուծման հմտություններ
• բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
• կազմակերպչական հմտություններ
• թիմում աշխատելու կարողություն
• համակարգչային բազային գիտելիքներ/հմտություններ (Outlook, MS office)

Ինքնակենսագրությունը կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին [email protected] կամ զանգահարել`077531231։

🔊«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի շրջանակներում Ազատանում   բացվել է  «Մաք...
23/03/2022

🔊«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի շրջանակներում Ազատանում բացվել է «Մաքի» տոհմային ոչխարաբուծության գենետիկ կենտրոն: Միջոցառմանը ներկա էր ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը
և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

🔊Միջոցառման ավարտին հյուրերն եղան ՄԱԶԾ Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում ծրագրով իրականություն դարձած, Գյումրիում իր տեսակով բացառիկ գաստրոտանը` Գըվուգում, որտեղ կարելի է համտեսել բացառապես ազգային խոհանոցում մոռացված ուտեստներ։
ՇՏԶՀ-ի համակարգող Նաիրա Գրիգորյանը ներկայացրեց նաև նույն ծրագրով մարզում իրականացված այլ նախագծերը։

Գարիկ Պապոյանը Գյումրիում հայտնի դարբիններ Պապոյանների («կալոսնիկենց») արհեստը շարունակող 6-րդ սերունդն է: Սլաբոդկա թաղա...
23/03/2022

Գարիկ Պապոյանը Գյումրիում հայտնի դարբիններ Պապոյանների («կալոսնիկենց») արհեստը շարունակող 6-րդ սերունդն է: Սլաբոդկա թաղամասում գտնվող դարբնոցը շուրջ 120 տարի նույն տեղում է, ուղղակի 88-ի երկրաշարժին խարխլվել էր, հետո վերականգնել են:

Գարիկ Պապոյանը Գյումրիում հայտնի դարբիններ Պապոյանների («կալոսնիկենց») արհեստը շարունակող 6-րդ սերունդն է: Սլաբոդկա թաղամասում գտնվող դարբնոցը շուրջ 120 տարի նույն ...

«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի շրջանակներում Ազատանում  այսօր բացվել է  ...
22/03/2022

«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի շրջանակներում Ազատանում այսօր բացվել է «Մաքի» տոհմային ոչխարաբուծության գենետիկ կենտրոն:

22/03/2022

Sustainable Communities I Կայուն Համայնքներ ծրագրում նոր մրցույթ կա 👇

Գյումրու հյուրընկալության ոլորտում այս պահին թափուր աշխատատեղերը👇
22/03/2022

Գյումրու հյուրընկալության ոլորտում այս պահին թափուր աշխատատեղերը👇

Նաիրա Գրիգորյանը նշեց, որ իրենց ուսումնասիրությունները, գյուղական համայնքներում անցկացված տուրիզմի համար հետաքրքիր վայրե...
21/03/2022

Նաիրա Գրիգորյանը նշեց, որ իրենց ուսումնասիրությունները, գյուղական համայնքներում անցկացված տուրիզմի համար հետաքրքիր վայրերի քարտեզագրումը ցույց են տվել, որ այո, Շիրակի մարզի գյուղկան համայնքներում այդ ոլորտի զարգացման համար կա մեծ պոտենցիալ:

«Երկխոսությունների մեդիա կենտրոնում» կազմակերպվել էր քննարկում «Գյուղական տուրիզմի զարգացման միտումները Շիրակի մարզում» թեմայով: Բանախոսներն էին՝ Շիրակի մարզպ....

Հարցազրույց ՇՏԶՀԿ-ի համակարգող Նաիրա Գրիգորյանի հետ
20/03/2022

Հարցազրույց ՇՏԶՀԿ-ի համակարգող Նաիրա Գրիգորյանի հետ

Անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող գործակալը ներկայացնում է այս պահին շուկայում առկա գնային սանդղակն ու հատուկ շեշտում՝ 1000 և ավելԻ դոլարով տրվող բնակարաններ Գյո...

🔊 Գյումրու Երիտասարդական Պալատ / Youth Palace CNCO/ -ն  այսօր նշեց իր գործունեության 6 ամյակը։Այս տարիներին պալատի և Շիր...
17/03/2022

🔊 Գյումրու Երիտասարդական Պալատ / Youth Palace CNCO/ -ն այսօր նշեց իր գործունեության 6 ամյակը։
Այս տարիներին պալատի և Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի միջև ձեւավորվել են ամուր ու գրագետ փոխգործակցության կապեր։

🔊Պալատի երիտասարդները գրեթե միշտ ներգրավված են եղել համայնքային և մարզային խոշորամասշտաբ միջոցառումների կազմակերպմանը, այդ թվում վերջին տարիներին ՇՏԶՀԿ-ի կողմից կազմակերպվող Շիրակի ձմեռ ամենամյա փառատոնին։
Ինչի համար այսօր մի խումբ երիտասարդներ ՇՏԶՀԿ-ի կողմից արժանացան շնորհակալագրերի։

🔊Իսկ Պալատի տնօրենի ԺՊ Լիլիթ Մակարյանն արժանացավ պատվոգրի` համագործակցության օրինակելի մշակույթ ձևավորելու համար։
ՇՏԶՀԿ-ի աշխատակազմը կրկին շնորհավորում է Երիտասարդական Պալատին` մաղթելով գործունեության նորանոր ոլորտներ և ձեռքբերումներ։

«Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրով Շիրակի մարզում խոշորամասշտաբ ծրագրեր են իրականացվել։
15/03/2022

«Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրով Շիրակի մարզում խոշորամասշտաբ ծրագրեր են իրականացվել։

Շուտով` Գյումրին շատ սիրուն թանգարան կունենա
14/03/2022

Շուտով` Գյումրին շատ սիրուն թանգարան կունենա

Գյումրիում շատ շուտով կբացվի Հայաստանում առաջին Իլյուզիաների թանգարանը:

Ըստ Նաիրա Գրիգորյանի՝ Արագածի փեշի գյուղերը ևս դրա համար մեծ հնարավորություն ունեն: Անցած տարին ցույց է տվել, որ Գյումրի...
13/03/2022

Ըստ Նաիրա Գրիգորյանի՝ Արագածի փեշի գյուղերը ևս դրա համար մեծ հնարավորություն ունեն: Անցած տարին ցույց է տվել, որ Գյումրի ժամանող ցանկացած 10-րդ զբոսաշրջիկը մարզի գյուղերով է հետաքրքրված:

Երկխոսության մեդիա կենտրոնում տեղի է ունեցել քննարկում «Գյուղական տուրիզմի զարգացման միտումները Շիրակի մարզում» թեմայով, որին մասնակցել են ոլորտի փորձագետներ, պ....

11/03/2022

Կայուն համայնքներ ծրագիրն ունի մի քանի կարևոր բաղադրիչներ👇

ՄԱԿ-ի հերթական կարևոր ծրագրերից
11/03/2022

ՄԱԿ-ի հերթական կարևոր ծրագրերից

🔊Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանն ու կենտրոնի հետազոտող Հովհաննես Հակոբյան...
11/03/2022

🔊Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանն ու կենտրոնի հետազոտող Հովհաննես Հակոբյանն այսօր Երկխոսության մեդիա կենտրոնի լսարանում մասնակցել են «Գյուղական տուրիզմի զարգացման միտումները Շիրակի մարզում» թեմայով քննարկմանը։
🔊Կենտրոնի կողմից ներկայացվել է մարզի գյուղական զբոսաշրջության չբացահայտված հնարավորությունները և գրավչությունները։
Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանն ընդգծել է, որ իրենց համայնքը լավագույն հնարավորություններն ունի տուրիստական հոսքերի հյուրընկալության համար։
🔊Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանն էլ ներկայացրել է մարզում մինչ այս արված ներդումների և հնարավոր հոսքերի մասին։
Ամփոփվեց նաև «Շիրակի ձմեռ 2022» ամենամյա փառատոնը։
🔊ՇՏԶՀԿ-ի կողմից փառատոնի աջակցման համար պատվոգրի է արժանացել Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարը։
Գրագետ և արհեստավարժ համագործակցության, ինչպես նաև տուրիզմի զարգացմանն աջակցելու համար ՇՏԶՀԿ-ն շնորհակալագրի է արժանացրել նաև Երկխոսության մեդիա կենտրոնին։

11/03/2022

Գյուղական տուրիզմի զարգացման միտումները Շիրակի մարզի.քննարկում /մաս 2/

Գյուղական տուրիզմի զարգացման միտումները Շիրակի մարզում
11/03/2022

Գյուղական տուրիզմի զարգացման միտումները Շիրակի մարզում

«Գյուղական տուրիզմի զարգացման միտումները Շիրակի մարզում»-------------------------------------📌Հայաստանի մեծ թվով գյուղական համայնքներ օժտված են տուրիստական ...

Address

Shirak Reginal Administrative Building, 2 Nd Floor, G. Njdeh Av. 16, Շիրակի մարզպետարան, 2-րդ հարկ, Գ․Նժդեհի պողոտա, 16
Gyumri
3126

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37477863011

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոն/Shirak Tourism R&D center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոն/Shirak Tourism R&D center:

Videos

Share

Մեր մասին

Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը ստեղծվել է ՄԱԶԾ-ի Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի աջակցությամբ և այն ՀՀ 4 մարզերից գործող կենտրոններից մեկն է, որը Շիրակում զբաղվում է բացառապես զբոսաշրջության զարգացմամբ և աջակցմամբ:

Կենտրոնն իր գործունեությամբ եզակին է Շիրակի մարզում և փորձում է աշխատանքային նոր մշակույթ բերել այս ոլորտում:

ՇՏԶՀԿ-ն իրաանացնում է հետազոտական հսակայածավալ աշխատանք, համակարգում է զբոսաշրջային ցանակացած տեղեկատվություն, զբաղվում մարզի PR-ով և զբոսաշրջային գրավչությունների գրագետ ներկայացմամբ:

Nearby travel agencies


Other Tourist Information Centers in Gyumri

Show All