Spinnaker Travel Club

Spinnaker Travel Club ԱՅՍՏԵՂ, ԱՅՆՏԵՂ ԵՎ ԱՄԵՆՈՒՐ......
Արկածներ և արշավներ SPINNAKER GROUP-ի հետ Աշխարհը քոնն է...
(57)

🌟 Յուրօրինակ խմբային տուր դեպի Բալի և Սինգապուր📅 Հոկտեմբերի 13-24, 2024🌍 Միացե՛ք մեր այս արտասովոր արկածին, որտեղ յուրաք...
13/06/2024

🌟 Յուրօրինակ խմբային տուր դեպի Բալի և Սինգապուր
📅 Հոկտեմբերի 13-24, 2024

🌍 Միացե՛ք մեր այս արտասովոր արկածին, որտեղ յուրաքանչյուր մանրուք խնամքով մտածված է ձեր անմոռանալի փորձը ապահովելու համար: Ամրագրեք ձեր կախարդական ճամփորդությունը հենց հիմա, և թող որ կախարդանքը սկսվի՛ ✨

Փաթեթի արժեքը մեկ անձի համար երկտեղանի սենյակում՝ 1.580.000 դրամ

Ծրագրի մանրամասներին ծանոթացեք այս հղմամբ 👇
https://tours.amenoor.am/BaliSingapore2024ARMPDF կամ պարզապես կապվեք մեզ հետ:

🌟Անմոռանալի խմբային տուր դեպի Վիետնամ📅Նոյեմբերի 1-11, 2024🗺️ Պատրա՞ստ եք տպավորիչ արկածների: Միացե՛ք մեր բացառիկ խմբային...
04/06/2024

🌟Անմոռանալի խմբային տուր դեպի Վիետնամ
📅Նոյեմբերի 1-11, 2024

🗺️ Պատրա՞ստ եք տպավորիչ արկածների: Միացե՛ք մեր բացառիկ խմբային շրջագայությանը դեպի Վիետնամ և զգացե՛ք ասիական հարուստ մշակույթի, շքեղ ծովափնյա հանգստի և արտասովոր փորձառությունների կատարյալ համադրությունը: 🌍

Փաթեթի արժեքը մեկ անձի համար երկտեղանի սենյակում՝ 1.220.000 դրամ

Ծրագրի մանրամասներին ծանոթացեք այս հղմամբ 👇
https://tours.amenoor.am/Vietnam24ARMPDF կամ պարզապես կապվեք մեզ հետ:

🇵🇹Մեզ հետ Պորտուգալիան և Մադեյրան բացահայտելու վերջին հնարավորությունը🇵🇹Երազու՞մ եք եզակի ճարտարապետությամբ սալաքար փողո...
14/05/2024

🇵🇹Մեզ հետ Պորտուգալիան և Մադեյրան բացահայտելու վերջին հնարավորությունը🇵🇹

Երազու՞մ եք եզակի ճարտարապետությամբ սալաքար փողոցների, գեղեցիկ ափերի և համեղ գինիների մասին: Դեպի Պորտուգալիա և Մադեյրա մեր փոքր խմբով շրջագայությունը մեկնարկում է հուլիսի 14-ին, և ՄՆԱՑԵԼ ԵՆ ՇԱԱԱԱՏ ՔԻՉ ՏԵՂԵՐ: Բաց մի թողեք այս անհավանական հնարավորությունը՝ վայելելու այս երկու դրախտավայրերի լավագույն փորձառություններն ու տեսարանները:

Ահա թե ինչ է ձեզ սպասում.
🏰 Զգացեք պատմական Լիսաբոն քաղաքի շունչը և այցելեք խորհրդանշական Բելեմ ամրոց
⛰️ Ճանապարհորդեք դեպի Սինտրա՝ բլուրների մեջ գտնվող հեքիաթային գյուղ
🌊 Բացահայտեք Մադեյրա կղզու թաքնված հրաշալիքները՝ հայտնի որպես «Ատլանտյան օվկիանոսի մարգարիտ»
⛵️ Վայելեք մասնավոր կատամարանով ծովային արկածները Մադեյրայի լազուր ջրերում
🏕 Քայլեք հայտնի Լևադա արահետով՝ շրջապատված շունչը կտրող տեսարաններով
🍷 Համտեսեք Պորտոյի աշխարհահռչակ նավահանգստային գինիները գեղեցիկ Դուրո հովտում

Փաթեթի արժեքը մեկ անձի համար՝ 1.485.000 դրամ
Ծրագրի մանրամասներ՝ https://tours.amenoor.am/Portugal24ArmPDF

Եկեք միասին ստեղծենք անմոռանալի հիշողություններ Պորտուգալիայում և Մադեյրայում: Գրե՛ք մեզ, ամրագրե՛ք Ձեր տեղը հենց հիմա:

Անմոռանալի խմբային ճամփորդություն դեպի 🇳🇴Նորվեգիա և 🇩🇰 Դանիա. ֆյորդներ, վիկինգներ և արկածներ:Բացահայտեք Սկանդինավիայի կա...
01/05/2024

Անմոռանալի խմբային ճամփորդություն դեպի 🇳🇴Նորվեգիա և 🇩🇰 Դանիա. ֆյորդներ, վիկինգներ և արկածներ:

Բացահայտեք Սկանդինավիայի կախարդանքը այս էպիկ 11-օրյա խմբային արկածի շրջանակներում, որը մեկնարկում է օգոստոսի 15-ին (խմբում առավելագույնը 17 հոգի):

Թերթեք նկարները՝ տեսնելու, թե ինչու է այս ուղևորությունը բաց թողնելն անթույլատրելի.

🛳️ Նավարկեք հոյակապ Սոգնեֆյորդով, որ համարվում է Նորվեգիայի ֆյորդների արքան:
🏔️ Արշավեք դեպի ապշեցուցիչ Preikestolen (Pulpit Rock)՝ շունչ կտրող տեսարանների համար:
️⚓ Բացահայտեք վիկինգների պատմությունը Օսլոյի վիկինգների նավերի թանգարանում:
🌇 Զբոսնեք Օսլոյի, Բերգենի և Կոպենհագենի քաղաքների աչք շոյող փողոցներում:
🏛️ Քայլեք Հանս Քրիստիան Անդերսենի հետքերով Դանիայի Օդենսե քաղաքում:
️🐟 Համտեսեք համեղ սկանդինավյան խոհանոցի գոհարները:
✅ Վայելեք մանրակրկիտ կազմակերպած ճամփորդությունը՝ հարմար թռիչքներ, բարձրակարգ հյուրանոցներ, ապահով փոխադրամիջոցներ, բանիմաց գիդեր և ճամփորդությունների գուռու՝ հայ ուղեկցորդ

Գինը՝ 1 520 000 դրամ մեկ անձի համար (երկտեղանի սենյակում)

🤩 Պատրա՞ստ եք անմոռանալի արկածների: Դե շտապե՜ք, տեղերը սահմանափակ են: Ծրագրի մանրամասներ՝ https://tours.amenoor.am/NorwayDenmark24ARMpdf

📩 Լրացուցիչ տեղեկությունների կամ ձեր տեղը ամրագրելու համար գրեք մեզ:

#Նորվեգիա #Դանիա #Սկանդինավիա

 -ցիների արկածները Ճապոնիայում սկսված են ✈️ 🏙Արդեն հասցրել ենք բացահայտել Տոկիոն, Նագոյան, Տոյոտայի թանգարանը։ 🕊Եղանք նա...
31/03/2024

-ցիների արկածները Ճապոնիայում սկսված են ✈️

🏙Արդեն հասցրել ենք բացահայտել Տոկիոն, Նագոյան, Տոյոտայի թանգարանը։

🕊Եղանք նաև Հիրոսիմայի Խաղաղության այգու թանգարանում, որտեղծանոթացանք
Հիրոսիմայի ավերիչ ատոմային ռմբակոծության հետ կապված խորը և ուշագրավ պատմությանը:

🚄Տպավորիչ էր նաև Շինկանսենով՝ հայտնի ճապոնական արագընթաց գնացքով ուղևորությունը։

🍣Դե իսկ ճապոնական համեղ խոհանոցը և մեր խմբի անդամների բարձր տրամադրությունը մեր շրջագայությունը դարձնում են անմոռանալի ❤️

Դուք էլ դարձեք մեր ճամփորդությունների մի մասը 🫶

Միացեք մեր 11-օրյա խմբային ճանապարհորդությանը դեպի Պորտուգալիա և Մադեյրա կղզի՝  բացահայտելու երկրի պատմական և մշակութայի...
25/03/2024

Միացեք մեր 11-օրյա խմբային ճանապարհորդությանը դեպի Պորտուգալիա և Մադեյրա կղզի՝ բացահայտելու երկրի պատմական և մշակութային գոհարները:

🔗 Իմացեք ավելին անցնելով այս հղմամբ՝ https://tours.amenoor.am/Portugal24ArmPDF կամ 📩 կապվեք մեզ հետ՝ հարցերի և ամրագրումների համար:
🌟✈️ 🌍

Love is in the air💞 ... and on the map 🌍
14/02/2024

Love is in the air💞 ... and on the map 🌍

🌍 Փնտրում ենք արտագնա տուր մենեջեր   փոքր խմբերով ճանապարհորդական նախագծի համար: 🌟Սիրու՞մ ես ճամփորդել, ուսումնասիրել աշ...
31/01/2024

🌍 Փնտրում ենք արտագնա տուր մենեջեր փոքր խմբերով ճանապարհորդական նախագծի համար: 🌟

Սիրու՞մ ես ճամփորդել, ուսումնասիրել աշխարհը, գտնել անմոռանալի փորձառություններ և կազմակերպել արտասովոր ճամփորդություններ: ✈️ Ուրեմն -ը փնտրում է հենց քեզ՝ մեր հրաշալի թիմին միանալու համար:

🔹 Պահանջվող որակավորումներ
🌄 Արտագնա տուրիզմում առնվազն 1 տարվա փորձ
📆 Հաղորդակցման և կազմակերպչական ուժեղ հմտություններ
🗣️ Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
✍️ Գրավոր և բանավոր գրագետ խոսք
💻 Համակարգչային ծրագրերի տիրապետում (Word, Excel, Power Point և այլն),
💼 Պատասխանատու և նվիրված մտածելակերպ
🚀 Թիմում աշխատելու կարողություն
🌏 Ճամփորդության և հետախուզման հանդեպ կիրք

🔹 Գործառույթներ
🗓️ Կազմել և համակարգել ճանապարհորդական երթուղիները
🌐 Ներգրավել նոր հաճախորդների և գործընկերների
🤝 Ապահովել սահուն մշտական հաղորդակցություն ճանապարհորդների և գործընկերների հետ
🛫 Ստեղծել գրավիչ և անմոռանալի ճանապարհորդություններ

🚀 Ինչու՞ միանալ -ին
Մենք ստեղծել ենք ավելին, քան պարզապես ճանապարհորդական ակումբ՝ զբոսաշրջիկ բառի իմաստին ավելացնելով մեր փիլիսոփայությունը✨: Մեզ հետ դու հնարավորություն կունենաս ճամփորդել ու բացահայտել նոր հորիզոններ🌍, վայելել անմոռաց էմոցիաներ պարգևելու բերկրանքը և շարունակաբար կրթվել ու աճել📚:

📝 Ինչպես դիմել
Ուղարկիր մեզ քո CV-ն և համառոտ ուղեկցող նամակ [email protected] էլ. հասցեին՝ վերնագրում նշելով 📧 Արի միասին կազմակերպենք անհավանական ճանապարհորդություններ: 🌟✈️

#ԳՈՐԾԿԱ

📣 Ուշադրություն արկածասերներին 🎉 Ձեզ ենք ներկայացնում փոքր խմբերով մեր յուրօրինակ ճամփորդությունների 2024 թվականի ժամանա...
18/01/2024

📣 Ուշադրություն արկածասերներին 🎉 Ձեզ ենք ներկայացնում փոքր խմբերով մեր յուրօրինակ ճամփորդությունների 2024 թվականի ժամանակացույցը, որը ձեզ հաճելիորեն կզարմացնի: Եվ այսպես, 2024-ին մեկնում ենք

🇯🇵 ՃԱՊՈՆԻԱ | ՄԱՐՏԻ 28-ԱՊՐԻԼԻ 6, 2024 🛑 sold out
🇵🇹 ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ+ՄԱԴԵՅՐԱ | ՀՈՒԼԻՍԻ 14 - 24, 2024 ☀️
🇳🇴 🇩🇰 ՆՈՐՎԵԳԻԱ + ԴԱՆԻԱ | ՕԳՈՍՏՈՍԻ 15-25, 2024 🏞️
🇮🇩 🇸🇬 ԲԱԼԻ + ՍԻՆԳԱՊՈՒՐ | ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-24 🌴
🇻🇳 ՎԻԵՏՆԱՄ | ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-11, 2024 🍜

Ինչու՞ բավարարվել սովորականով, երբ կա յուրահատուկը: Միացեք amenoor ակումբի ճամփորդություններին և համոզվեք, որ մենք ապահովում ենք՝

🗺️ Հեղինակային ​​երթուղի, քանի որ մենք ստեղծել ենք ավելին, քան պարզապես ճանապարհորդական ակումբ՝ զբոսաշրջիկ բառի իմաստին ավելացնելով մեր փիլիսոփայությունը:
🏨 Բարձրակարգ 5* հյուրանոցներ, քանի որ ձեր հարմարավետությունը մեր առաջնահերթությունն է:
👤 Անհատական մոտեցում յուրաքանչյուրին, քանի որ մեր ակումբը հենց անհատականությունների մասին է:
🤝 Ջերմ և դրական մթնոլորտ, քանի որ կարևորում ենք ակումբում Ձեր ձևավորված ընկերական և բարեկամական կապերը:
🌍 Պրոֆեսիոնալ թիմ, քանի որ մենք ուշադրություն ենք դարձնում դետալներին և Ձեզ զերծ պահում կազմակերպչական հարցերից:

✈️ Միացեք մեր խմբային ճամփորդություններին և -ի հետ հագեցրեք արկածների ծարավը: 🌍 Բաց մի՛ թողեք պահը։ Բոլոր ուղղություններում տեղերի քանակը սահմանափակ է: 🚀 Ծանոթացեք մանրամասներին, դիմեք մեզ հարցերի դեպքում և շտապեք ամրագրել ձեր տեղը արդեն ԱՅՍՕՐ:

🔗 Իմացեք ավելին մեր կայքում https://tours.amenoor.am/2024 կամ 📩 կապվեք մեզ հետ՝ հարցերի և ամրագրումների համար:

🌟✈️ 🌍

❤️Մաղթում եմ ձեզ ուրախ և խաղաղ տարի՝ լի ջերմությամբ, ծիծաղով և անմոռանալի ճամփորդություններով: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ...
31/12/2023

❤️Մաղթում եմ ձեզ ուրախ և խաղաղ տարի՝ լի ջերմությամբ, ծիծաղով և անմոռանալի ճամփորդություններով: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ 🎄 Սիրով` Spinnaker Group

21/11/2023

🇯🇵 Բացահայտեք ծագող արևի և ծաղկած բալենիների երկիրը amenoor-ի հետ 🌸

2024-ին մեկնում ենք արտասովոր Ճապոնիա, որտեղ ներդաշնակորեն միաձուլվել են դարավոր ավանդույթներն ու նորագույն տեխնոլոգիաները, հինն ու ժամանակակիցը, քարե ջունգլիներն ու ավանդական տաճարները ⛩️:

Միացե՛ք մեզ՝ ոգեշնչվենք այս մոգական երկրից, սովորենք մնալ պահի մեջ և հասնել բաղձալի Դզենին:

Մանրամասների համար՝ https://tours.amenoor.am/Japan2024

ԱՅՍՏԵՂ, ԱՅՆՏԵՂ ԵՎ ԱՄԵՆՈՒՐ......
Արկածներ և արշավներ SPINNAKER GROUP-ի հետ

🌟 Մեր խմբային շրջագայությունը Վիետնամում իրական հեքիաթ էր: 🇻🇳✨  -ի կազմակերպած փորձառությունները իսկապես յուրահատուկ էին...
13/11/2023

🌟 Մեր խմբային շրջագայությունը Վիետնամում իրական հեքիաթ էր: 🇻🇳✨ -ի կազմակերպած փորձառությունները իսկապես յուրահատուկ էին՝ լի Վիետնամի գեղեցկությամբ և անմոռանալի հիշողություններով: 🌺 Շունչ կտրող տեսարաններից մինչև մշակութային գոհարներ, արևածագին մարտարվեստներից մինչև խոհարարական վարպետաց դասեր, ծննդյան կեսգիշերային անակնկալներից մինչև ուշ գիշեր ձգվող ջերմ զրույցներ, և ամենակարևորը՝ հարազատ դարձած ՄԱՐԴԻԿ ❤️: Շնորհակալ ենք մեր բոլոր խմբակիցներին՝ իրենց հանգիստը մեզ վստահելու և մեր ակումբի մի մասը դառնալու համար: Դուք ևս միացե՛ք մեզ, միասին գնանք այստեղ, այնտեղ և 🌏

  արկածասերների անմոռանալի ճամփորդությունը  #Վիետնամ ֊ում շարունակվում է🇻🇳։ Մեր ամեն օրը լցված է մի նոր փորձառությամբ, շ...
05/11/2023

արկածասերների անմոռանալի ճամփորդությունը #Վիետնամ ֊ում շարունակվում է🇻🇳։ Մեր ամեն օրը լցված է մի նոր փորձառությամբ, շունչը կտրող տեսարաններով ու հետաքրքիր մարդկանցով🫶

 -ցիների արկածները  #Վիետնամ ֊ում 🇻🇳 Սթորիներում կիսվում ենք մեր ճամփորդության հիշարժան պահերով
02/11/2023

-ցիների արկածները #Վիետնամ ֊ում 🇻🇳 Սթորիներում կիսվում ենք մեր ճամփորդության հիշարժան պահերով

🇻🇳 Վ Ի Ե Տ Ն Ա Մ   2 0 2 3 🇻🇳 -ցիները մեկնում են Վիետնամ՝ բացահայտելու երկրի աշխույժ մշակույթը, ցնցող լանդշաֆտները և համ...
28/10/2023

🇻🇳 Վ Ի Ե Տ Ն Ա Մ 2 0 2 3 🇻🇳
-ցիները մեկնում են Վիետնամ՝ բացահայտելու երկրի աշխույժ մշակույթը, ցնցող լանդշաֆտները և համեղ խոհանոցը: 🍜🏞️ Եթե դուք ճամփորդությունների սիրահար եք, հետևեք մեզ՝ անմոռանալի ճանապարհորդության մի մասը դառնալու: 🌆

🌟Անմոռանալի խմբային տուր դեպի Վիետնամ📅Հոկտեմբերի 29-նոյեմբերի 9, 2023🗺️ Պատրա՞ստ եք տպավորիչ արկածների: Միացե՛ք մեր բացա...
31/08/2023

🌟Անմոռանալի խմբային տուր դեպի Վիետնամ
📅Հոկտեմբերի 29-նոյեմբերի 9, 2023

🗺️ Պատրա՞ստ եք տպավորիչ արկածների: Միացե՛ք մեր բացառիկ խմբային շրջագայությանը դեպի Վիետնամ և զգացե՛ք ասիական հարուստ մշակույթի, շքեղ ծովափնյա հանգստի և արտասովոր փորձառությունների կատարյալ համադրությունը: 🌍

Ծրագրի մանրամասներին ծանոթացեք այս հղմամբ 👇
https://tours.amenoor.am/vietnam23 կամ պարզապես կապվեք մեզ հետ:

🌍  -ցիների արկածները Նորվեգիայում շարունակվում են 🇳🇴⛰️Արդեն հասցրել ենք բացահայտել լեռների և ֆյորդների քաղաքը՝ Բերգենը, ...
28/08/2023

🌍 -ցիների արկածները Նորվեգիայում շարունակվում են 🇳🇴

⛰️Արդեն հասցրել ենք բացահայտել լեռների և ֆյորդների քաղաքը՝ Բերգենը, էպիկ նավարկություն անել ֆյորդերով: Բառերով պարզապես անհնար է նկարագրել այս տեսարանները: 🚢

🚞 Աշխարհի ամենագեղատեսիլ գնացքներից մեկով՝ Flåm-ով անցանք սարեր ու ձորեր, թունելներ և ջրվեժներ: 🏔️

🎶Եղանք նաև Տրոլդհաուգենի Էդվարդ Գրիգի թանգարանում, կոմպոզիտորի հնչյունների ներքո եղանք վերջինիս տանը, ստուդիայում և այգիներում 🏡

Դե իհարկե չէինք կարող բաց թողնել հայտնի Ստավանգերի ամբիոնը։ Վերելքը հեշտ չէր, բայց գագաթին հասնելուն պես մոռացանք բոլոր անհարմարությունների մասին: Ապշեցուցիչ տեսարանն արժեր ամեն քայլ. բնության գեղեցկությունն իր ողջ փառքով 🏞️⛰️

Հետևեք մեր արկածներին ❤️

✈️ Ողջույններ Օսլոյից 🇳🇴 Մեկնարկեց արկածասեր  #ամենուրցիների անհավանական ճանապարհորդությունը: Նորվեգիայի գեղեցկությունն ...
23/08/2023

✈️ Ողջույններ Օսլոյից 🇳🇴 Մեկնարկեց արկածասեր #ամենուրցիների անհավանական ճանապարհորդությունը: Նորվեգիայի գեղեցկությունն արդեն գողացել է մեր սրտերը: Այսօր այցելեցինք մի քանի պատմամշակութային վայրեր, եղանք նորվեգական բևեռային արշավանքին նվիրված Frammuseet թանգարանում🛳️ և իհարկե բաց չթողեցինք հնարավորությունը այցելելու նորվեգացի բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան և գերեզման՝ տեղում ծանոթանալու նրա կյանքին և ժառանգությանը: Հետևե՛ք մեր արկածներին, կկիսվենք ձեզ հետ ամենահիշարժան պահերով🗺️

Հրավիրում ենք բոլոր արկածասերների ուշադրությունը 🇦🇲✈️ Պատրա՞ստ եք  -ի հետ մեկնել Ծագող Արևի երկիր: 🌸 Մեր ճանապարհորդությ...
12/08/2023

Հրավիրում ենք բոլոր արկածասերների ուշադրությունը 🇦🇲✈️ Պատրա՞ստ եք -ի հետ մեկնել Ծագող Արևի երկիր:

🌸 Մեր ճանապարհորդության ամենատպավորիչ վայրերն ու փորձառությունները.

🗼 Ճապոնիայի երկու մայրաքաղաքներ Տոկիո և Կիոտո
🌸 Ծաղկած սակուրայի այգիներ
🚗 Տոյոտայի թանգարան
🏛️ Հիրոսիմայի Խաղաղության այգու թանգարան
🚅 Արագընթաց Շինկանսեն գնացք
🏯 Բուդդայական տաճարներ և հնագույն ամրոցներ
🗻 Ճապոնիայի խորհրդանիշ փառահեղ Ֆուջի լեռ
🧖🏽 Օնսեն երիտասարդացնող բնական տաք աղբյուրներ
🍣 Ավանդական սուշի և սաշիմի
✒️ Գեղագրության դաս

Միացե՛ք մեր մանրակրկիտ պլանավորված խմբակային ճամփորդությանը դեպի Ճապոնիա, որտեղ ձեզ սպասում են հինավուրց մշակույթը, ապշեցնող պատմությունը և ցնցող բնապատկերները:

Ծրագրի մանրամասներ՝ https://tours.amenoor.am/Japan2024

Spinnaker Travel Club

📞 +374 10 60 90 90
📲 +374 77 155 167
📍 Բաղրամյան 1, Երևան
📩 [email protected]

🇯🇵 ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ԾԱԳՈՂ ԱՐԵՎԻ ԵՎ ԾԱՂԿԱԾ ԲԱԼԵՆԻՆԵՐԻ ԵՐԿԻՐԸ AMENOOR-Ի ՀԵՏ 🌸2024-ին մեկնում ենք արտասովոր Ճապոնիա, որտեղ ներդաշ...
05/08/2023

🇯🇵 ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ԾԱԳՈՂ ԱՐԵՎԻ ԵՎ ԾԱՂԿԱԾ ԲԱԼԵՆԻՆԵՐԻ ԵՐԿԻՐԸ AMENOOR-Ի ՀԵՏ 🌸

2024-ին մեկնում ենք արտասովոր Ճապոնիա, որտեղ ներդաշնակորեն միաձուլվել են դարավոր ավանդույթներն ու նորագույն տեխնոլոգիաները, հինն ու ժամանակակիցը, քարե ջունգլիներն ու ավանդական տաճարները ⛩️: Տոկիոյի աշխույժ փողոցներից մինչև Կիոտոյի հանգիստ տաճարները, այս բազմազան երկիրը կբավարարի նույնիսկ ամենաքմահաճ ճամփորդի հետաքրքրությունները🗾:

Մեր ճամփորդության ընթացքում արագընթաց գնացքով կհատենք երկրի կեսից ավելին🚅, կայցելենք Ճապոնիայի երկու մայրաքաղաքներ, կշրջենք բուդդայական տաճարներով և հնագույն ամրոցներով, ճոպանուղուց կվայելենք Ճապոնիայի խորհրդանիշ փառահեղ Ֆուջի լեռը 🗻, լիքը լուսանկարներ կանենք և, իհարկե, կվայելենք ավանդական սուշին և սաշիմին:

🌸Ճապոնիա ենք մեկնում տարվա ամենագեղեցիկ տոներից մեկին՝ «Հանամի»-ին. այսպես են տեղացիներն անվանում գարնանային սակուրայի ծաղիկներով սքանչանալու ճապոնական հնագույն ավանդույթը:🌸

Միացե՛ք մեզ՝ ոգեշնչվենք այս մոգական երկրից, սովորենք մնալ պահի մեջ և հասնել բաղձալի Դզենին:

Խմբի ղեկավար՝ Norayr Gevorgyan

Մանրամասների համար՝ https://tours.amenoor.am/Japan2024

Spinnaker Travel Club
☎️+374 10 60 90 90
📱+374 77 155 167
📍Բաղրամյան 1, Երևան
📩 [email protected]

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՎԻԵՏՆԱՄԻ ՄԱՍԻՆ🍜 2008թ. ամերիկյան «The Forbes» հանդեսը հրատարակեցամենալավ խոհանոց ունեցող երկրների ցուցա...
28/06/2023

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՎԻԵՏՆԱՄԻ ՄԱՍԻՆ

🍜 2008թ. ամերիկյան «The Forbes» հանդեսը հրատարակեց
ամենալավ խոհանոց ունեցող երկրների ցուցակը. Վիետնամը 3-րդն էր:

🦐Վիետնամում ուտում են այն ամենն, ինչ շարժվում է՝ որդերից մինչև սողուններ:

🧗Աշխարհի ամենամեծ քարանձավը գտնվում է Դանանգ քաղաքից ոչ հեռու:

🌊 Մայրաքաղաք Հանոյի անունը թանգմանաբար նշանակում է «Քաղաք գետերի միջև»:

🍚 Աշխարհում բրնձի արտահանման ծավալներով Վիետնամը 2-րդն է:

🇻🇳 Վիետնամը եղել է Ֆրանսիայի գաղութներից մեկը: Անկախացել է 1954թ.: ԱՄՆ-ն Վիետնամի անկախությունը ընդունեց միայն 1995թ.:

🎄 Վիետնամում Ամանորի տոնակատարության օրը կախված է լուսնային «Տետ» օրացույցից:

👮‍♂️ Վիետնամում կարգապահությունը հսկող ոստիկանները շատ ուշադիր են ու զգոն, նույնիսկ բարձրաձայն խոսելը կարող է գրավել նրանց ուշադրությունը:

🚗 Վիետնամում մեքենաները քիչ են ու երթեւեկության կանոններին գրեթե ոչ ոք չի հետեւում: Բնակիչները հիմնականում երթևեկում են հեծանիվներով կամ մոպեդներով:

🤌 Վիետնամում ընդունված չէ ձեռքերով խոսելն ու առհասարան ակտիվ ժեստիկուլացիան:

Դեպի Վիետնամ մեր խմբային տուրի մասնամասներին ծանոթացեք այստեղ՝

Այստեղ յուրաքանչյուր զբոսաշրջիկ իրեն կզգա ապահով ու շրջապատված սիրով: Վիետնամցիները շատ լավ հասկանում են, որ իրենց բարեկեցությունը մեծապես կախված է զբոսաշրջիկներ...

🌟 Բացահայտեք Վիետնամի թաքնված գոհարները մեր 12-օրյա խմբակային շրջագայության ընթացքում 🌟Միասին կբացահայտենք Հանոյ, Հոյամ ...
20/06/2023

🌟 Բացահայտեք Վիետնամի թաքնված գոհարները մեր 12-օրյա խմբակային շրջագայության ընթացքում 🌟

Միասին կբացահայտենք Հանոյ, Հոյամ և Հո Չի Մին քաղաքները և կծանոթանանք Վիետնամի հարուստ մշակութային ժառանգությանը 🛕: Մեկոնգ դելտայի անխռով լանդշաֆտներից մինչև Դա Նանգի ցնցող լողափեր, Գինեսի ռեկորդակիր ճոպանուղուց մինչև 5* կրուիզ Հալոնգ Բեյ ծովածոցով🛳️, Բանա Հիլզի աներևակայելի տեսարաններից մինչև զբոսանք Կրիայի կղզում:

Փաթեթի գինը ՝ 1.150.000 ֏
Փաթեթի արժեքը՝ անմոռանալի էմոցիաներ

ՓԱԹԵԹԻ ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է`
✈️ Երկկողմանի ավիատոմս Երևանից
🚌 Անհատական երկկողմանի փոխադրում օդանավակայան - հյուրանոց
🏨 11 գիշեր 5* հյուրանոցների երկտեղանի սենյակներում նախաճաշով
🍴 6 ճաշ տեղի ռեստորաններում
🍲 2 ընթրիք տեղի ռեստորաններում
🥂 Հրաժեշտի ընթրիք (հյուրասիրություն ընկերության կողմից)
😎 Հայ ուղեկցորդի ծառայություններ
✈️ Ներքին թռիչքներ
👨 Անգլալեզու ուղեկցորդի ծառայություններ
🎟️ Մուտքի տոմսեր
🪪 Վիզա
🧾 Ապահովագրություն

Շտապե՛ք ամրագրել Ձեր տեղը հենց հիմա, քանի որ մասնակիցների քանակը սահմանափակ է ⚡:
Ծրագրի մանրամասներին ծանոթացեք այս հղմամբ 👉 https://tours.amenoor.am/vietnam23 կամ պարզապես կապվեք մեզ հետ:
Spinnaker Travel Club
☎️+374 10 60 90 90
📱+374 77 155 167
📍Բաղրամյան 1, Երևան
🔗 amenoor.am

🌟 Հոգնե՞լ եք տրիվիալ ուղևորություններից, որտեղ մարդաշատ խմբերում ձեզ զգում եք շարքային զբոսաշրջիկ։ Ուրեմն այս գրառումը հ...
11/06/2023

🌟 Հոգնե՞լ եք տրիվիալ ուղևորություններից, որտեղ մարդաշատ խմբերում ձեզ զգում եք շարքային զբոսաշրջիկ։ Ուրեմն այս գրառումը հենց ձեզ համար է: ✨

👫 Ահա 5 պատճառ, թե ինչու են փոքր խմբերով մեր հեղինակային երթուղիները հիմնովին փոխում խաղի կանոնները 📅

1️⃣ Հեղինակային ծրագիր. մենք հրաժեշտ ենք տվել ստանդարտ երթուղիներին: Նախապես մշակված և մանրակրկիտ ծրագրված մեր երթուղիների շնորհիվ ճանապարհորդության յուրաքանչյուր պահ վերածվում է մի անմոռաց արկածի: Մեր երթուղիները եզակի փորձառությունների և պարտադիր այցելության տեսարժան վայրերի կատարյալ միքս են:

2️⃣ Անհատական ուշադրություն յուրաքանչյուրին․ փոքր խմբով ճանապարհորդելիս մենք անհատական ​​ուշադրություն ենք դարձնում խմբի յուրաքանչյուր մասնակցի։ Մեր ընկերության ներկայացուցիչը ձեզ հետ է տուրի ամեն քայլափոխի` շրջագայության ընթացքում հոգալով կազմակերպչական բոլոր հարցերի մասին: Ձեզ միայն մնում է վայելել հանգիստը, մնացածը մեր աշխատանքն է, ինչը մենք անում ենք անթերի:

3️⃣ Ճկունություն և ազատություն. փոքր խմբով ճանապարհորդելիս մենք նորովի ենք ներկայացնում հայտնի ու չբացահայտված ուղղությունները՝ հարմարեցնելով ժամանակացույցը տվյալ խմբի հետաքրքրություններին և տուրի թեմատիկային: Այս ամենը հնարավորություն է տալիս լիովին խորասուզվելու տվյալ երկրի մշակույթի մեջ, շփվելու տեղացիների հետ և իրապես զգալու այցելած երկրի համն ու հոտը:

4️⃣ Նոր ծանոթություններ և ամուր կապեր. մեր խմբային ճանապարհորդությունների ընթացքում մասնակիցների միջև ստեղծվում են անհավանական կապեր, որոնք հետո որպես կանոն վերածվում են սերտ ընկերական և բարեկամական կապերի, չէ որ մեզ բոլորիս միավորում է ճամփորդության և արկածների հանդեպ անսահման կիրքը: Այստեղ յուրաքանչյուր մասնակից կարևոր է, հասկացված և սիրված:

5️⃣ Բացառիկ փորձառություններ. փոքր խմբերը բացում են դռները բացառիկ փորձառությունների համար: Ընթրիքներ հանրաճանաչ ռեստորաններում, մասնավոր թեմատիկ այցեր, եզակի միջոցառումներ, համտեսներ ու վարպետաց դասեր, որոնք հասանելի կամ նպատակահարմար չեն մեծ խմբերի դեպքում:

🌟✈️ Զգացեք փոքր խմբով ճանապարհորդելու բոլոր առավելություններ: Պարզապես միացե՛ք մեր առաջիկա ճամփորդություններից մեկին, հավաքեք ճամպրուկները և իհարկե ազատ տեղ թողեք անմոռանալի հիշողությունների համար: Մնացածի մասին հոգ կտանենք մենք:

Սիրով ձեր՝ Spinnaker Travel Club

https://amenoor.am/

🌟 Բարի երկուշաբթի, մեր սիրելի ճամփորդասերներ🌟 Քանի որ սկսում ենք ևս մեկ շաբաթ՝ լի անսահման հնարավորություններով, եկեք այ...
29/05/2023

🌟 Բարի երկուշաբթի, մեր սիրելի ճամփորդասերներ🌟 Քանի որ սկսում ենք ևս մեկ շաբաթ՝ լի անսահման հնարավորություններով, եկեք այն դարձնենք ավելի արդյունավետ: 💪

Այս գրառմանբ ուզում ենք ոգեշնչել ձեզ ոչ միայն պլանավորել ձեր հաջորդ ճամփորդական արկածը, այլև հաջողել ձեր մեծ ու փոքր նպատակներին հասնելու գործում: Գնացի՜նք

✨ Սահմանեք ձեր մտադրությունները. սկսեք այս շաբաթը հստակ ձևակերպելով, թե ինչի եք ուզում հասնել: Անկախ նրանից, դա երկար սպասված արձակուրդի պլանավորում է, թե պարզապես ինքնակատարելագործմանն ուղղված քայլեր, վստահ ենք, դուք կարող եք ձեր երազանքներն իրականություն դարձնել:

🗺️ Պլանավորեք ամեն օրը. ինչպես ճամփորդության, այնպես էլ շաբաթվա պլանավորումը շատ կարևոր է: Ստեղծեք ճանապարհային քարտեզ, սահմանեք հասանելի նպատակներ և մեծ առաջադրանքները բաժանեք ավելի փոքր քայլերի: Այսպիսով, չեք կորցնի կենտրոնացումը և առաջընթաց կգրանցեք՝ հասնելով սահմանած յուրաքանչյուր նշաձողի:

🌟 Որոնեք ոգեշնչման աղբյուր. ճանապարհորդելը շատերիս համար է ոգեշնչման աղբյուր: Թույլ տվեք ձեր ճամփորդասեր ոգուն առաջնորդել ձեզ դեպի հեռուներ, բացահայտեք նոր հեռանկարներ, գրկաբաց ընդունեք կյանքի պատրաստած անակնկալները, և կգտնեք անձնական և մասնագիտական աճի նոր հնարավորություններ:

⏰ Ճիշտ կառավարեք ձեր ժամանակը. ժամանակը արժեքավոր ռեսուրս է, ճիշտ ինչպես հիշողությունները, որոնք մենք ստեղծում ենք ճանապարհորդելիս: Կազմեք առաջադրանքների ճիշտ առաջնահերթություն, վերացրեք ուշադրությունը շեղող գործոնները և հաշվեք յուրաքանչյուր պահը: Հիշեք, նպատակներին ուղղված յուրաքանչյուր րոպեն ձեզ ավելի է մոտեցնում արտասովոր փորձառությունների:

💼 Ընդունեք կյանքի մարտահրավերները. ճիշտ այնպես, ինչպես յուրաքանչյուր ճանապարհորդություն, ձեր շաբաթը ևս կունենա իր վերելքներն ու վայրէջքները և կնետի տարբեր մարտահրավերներ: Ընդունեք դրանք որպես աճի և սովորելու հնարավորություն: Պահպանեք դրական մտածողությունը, արագ հարմարվեք նոր իրականությանը և մնացեք մոտիվացված: Հավատացեք, շաբաթվա վերջում կստանաք արժանի պարգևները:

🌟 Տոնեք ձեռքբերումները. յուրաքանչյուր ձեռքբերում, նույնիսկ ամենափոքր, տոնելու առիթ է: Գիտակցեք ձեր ձեռքբերումները, պարգևատրեք ինքներդ ձեզ և կիսվեք հաջողություններով: Թող աշխարհն իմանա, որ դուք ձեր երազանքներն իրականություն դարձնելու ճանապարհին եք:

📸 Կիսվեք մեզ հետ ձեր շաբաթվա արդյունքներով. Մեկնաբանություններում գրեք ձեր առաջիկա նպատակների, ձեռքբերումների և ճամփորդական պլանների մասին: Եկեք ոգեշնչենք միմյանց ունենալ ֆանտաստիկ շաբաթ: 🌟✨

🔗amenoor.am

🌍✈️ Բացահայտեք աշխարհը մեզ հետ 2024-ին ✈️🌍📣 Ուշադրություն բոլոր ճամփորդասերներին 🌟 Շուտով ձեզ կներկայացնենք 2024 թվականի...
18/05/2023

🌍✈️ Բացահայտեք աշխարհը մեզ հետ 2024-ին ✈️🌍

📣 Ուշադրություն բոլոր ճամփորդասերներին 🌟
Շուտով ձեզ կներկայացնենք 2024 թվականի խմբակային շրջագայությունները դեպի 4 մայրցամաքներ: Պատրաստվեք անմոռանալի արկածների և գժական զգացողությունների ✨

🌿 Աֆրիկա 🦁
🌴 Ասիա 🏯
🏔️ Եվրոպա 🏰
🌺 Հարավային Ամերիկա 🏔️

✈️ Մեր փորձառու թիմն անում է ամեն ինչ, որ ձեր ճանապարհորդության յուրաքանչյուր պահը լցված լինի հրաշքներով և բացահայտումներով: 🌟 Բաց մի թողեք մեկ տարում 4 մայրցամաք ուսումնասիրելու այս անհավանական հնարավորությունը, հետևեք մեր էջին: 🌍

👉 Մեկնաբանություններում փորձեք գուշակել սպասվելիք շրջագայությունների ուղղությունները

👉 Աչք շոյող տեսարանների, համեղ ուտեստների և բարեհամբույր տեղացիների երկիրը պարտադիր այցելության վայր է իսկական ճամփորդող...
02/05/2023

👉 Աչք շոյող տեսարանների, համեղ ուտեստների և բարեհամբույր տեղացիների երկիրը պարտադիր այցելության վայր է իսկական ճամփորդողների համար:

Միացե՛ք մեզ, 12 օրում միասին բացահայտենք Վիետնամի աշխույժ քաղաքները, խաղաղ գյուղերը և ցնցող լողափերը: 🌅

👉 Մի հապաղեք, ամրագրեք ձեր տեղը հիմա և պատրաստվեք անմոռանալի արկածների: ✈️

Ծրագրի մանրամասներին ծանոթացեք այս հղմամբ 👉 https://tours.amenoor.am/vietnam23 կամ պարզապես կապվեք մեզ հետ:

7️⃣ պատճառ միանալու դեպի Վիետնամ   խմբային ճամփորդությանը*Ծրագրի մանրամասները ներքևում👇1️⃣ ԳԻՇԵՐԱԿԱՑՈՎ ՆԱՎԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՀԱԼ...
26/04/2023

7️⃣ պատճառ միանալու դեպի Վիետնամ խմբային ճամփորդությանը

*Ծրագրի մանրամասները ներքևում👇

1️⃣ ԳԻՇԵՐԱԿԱՑՈՎ ՆԱՎԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՀԱԼՈՆԳ ԾՈՎԱԽՈՐՇՈՎ🛳️

Վայելեք Halong Bay-ում 5* նավարկության ողջ շքեղությունը: Միայն պատկերացրեք՝ լուսաբաց, անծայրածիր ծով, վիետնամական համեղ նախաճաշ և անասելի գեղեցիկ տեսարան, որից մարդու շունչ է կտրվում:

2️⃣ ՈՍԿԵ ԿԱՄՈՒՐՋ ԵՎ ԳԻՆԵՍԻ ԵՐԿԱԿԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ՃՈՊԱՆՈՒՂԻ 🚡

Նստեք աշխարհի ամենաերկար նոն-ստոպ ճոպանուղին և վայելենք անծայրածիր անտառների, փարթամ ջունգլիների և ջրվեժների տպավորիչ տեսարանները: Այն մեզ կհասցնի մինչև Ոսկե կամուրջ՝ ճարտարապետական գլուխգործոց, որն իր խորհրդանշական հսկա ձեռքերով կարծես լողում է օդում:

3️⃣ ԴՐԱԽՏԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ ՇՔԵՂԱԳՈՒՅՆ ԾՈՎԱՓԵՐԻՆ 🏖️

Վայելեք հեղինակավոր ամսագրերի կողմից լավագույնը ճանաչված Դանանգի լողափերի բյուրեղյա մաքուր ջուրն ու սպիտակ ավազը: Մեղմ կլիմայի շնորհիվ Դանանգի ափերը կատարյալ են լողալու, արևայրուք ընդունելու և տարբեր ջրային զվարճանքների համար:

4️⃣ ՋՐԱՅԻՆ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ 🎎

Այս վիետնամական ավանդական արվեստի արմատները հասնում են 10-րդ դար: Տիկնիկների խաղին տիրապետելը այստեղ ավանդույթ է, որ փոխանցվում է սերնդեսերունդ որպես ընտանեկան գաղտնիք և իրականում մեծ հմտություն է պահանջում:

5️⃣ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՈՆԳ ԴԵԼՏԱ ԵՎ ԿՐԻԱՅԻ ԿՂԶԻ 🚣

Բացահայտեք Մեկոնգ դելտան, որը հայտնի է իր հսկայական բրնձի դաշտերով և գեղեցիկ լանդշաֆտներով: Այստեղ Մեկոնգ գետով կնավարկենք դեպի Ֆենիքս կղզի, որտեղ արտադրվում են տեղական ձեռագործ աշխատանքներ և կոկոսից պատրաստված քաղցրավենիք: Այստեղ կվայելենք թարմ սեզոնային մրգեր, ավանդական կենդանի երգ և երաժշտություն: Այնուհետ կունենանք Tuk Tuk-երով փոքր զբոսանք դեպի տեղացիների տուն՝ տնական մեղրով թեյ համտեսելու:

6️⃣ ՎԻԵՏՆԱՄԱԿԱՆ ՋԵՐՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ 🫶

Վիետնամցիները հայտնի են իրենց ջերմ և հյուրընկալ բնավորությամբ. Դրանում բազմիցս կհամոզվենք մեր ճամփորդության 12 օրերի ընթացքում: Նույնիսկ կունենանք բամբուկե նավերով նավարկություն կոկոսի գետի երկայնքով, որի ընթացքում տեղացի ձկնորսները մեզ կսովորեցնեն բռնել ծովախեցգետիններ:

7️⃣ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԹԻՄ ԵՎ ԽԵՆԹ ԱՐԿԱԾԱՍԵՐՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ 🤗

Այս ճամփորդությունը կգոհացնի նույնիսկ ամենաքմահաճ զբոսաշրջիկին, քանի որ ծրագրի ամեն դետալ մշակվել է մեր պրոֆեսիոնալ թիմի կողմից: 12 օրերի ընթացքում ունենալու ենք գիշերակացներ շքեղ և հարմարավետ 5* հյուրանոցներում, տեղաշարժվելու ենք հարմարավետ տրանսպորտային միջոցներով, իսկ էքսկուրսիաները վարելու են տեղացի բանիմաց գիդերը:

Ծրագրի մանրամասներին ծանոթացեք այս հղմամբ 👉 https://tours.amenoor.am/vietnam23 կամ պարզապես կապվեք մեզ հետ:

Spinnaker Travel Club☎️ +374 10 60 90 90
📱 +374 77 155 167
📍 Բաղրամյան 1, Երևան
📩 [email protected]

❗️Դե ինչ...Դեպի Նորվեգիա խմբային ճամփորդության տեղերը սպառված են❗️Բայց դեռ կա հնարավորություն միանալու դեպի  #Վիետնամ շր...
17/04/2023

❗️Դե ինչ...Դեպի Նորվեգիա խմբային ճամփորդության տեղերը սպառված են❗️
Բայց դեռ կա հնարավորություն միանալու դեպի #Վիետնամ շրջագայությանը 🇻🇳

Ծրագրի մանրամասներին ծանոթացեք այս հղմամբ 👉 http://bit.ly/3nB9eYb կամ պարզապես կապվեք մեզ հետ:

Spinnaker Travel Club
☎️+374 10 60 90 90
📱+374 77 155 167
📍Բաղրամյան 1, Երևան
🔗amenoor.am

🇻🇳Վիետնամ 2023🇻🇳🌴Վերջին հնարավորությունը միանալու դեպի Վիետնամ մեր անմոռանալի խմբային շրջագայությանը: Մնացել է ընդամենը ...
11/04/2023

🇻🇳Վիետնամ 2023🇻🇳
🌴Վերջին հնարավորությունը միանալու դեպի Վիետնամ մեր անմոռանալի խմբային շրջագայությանը: Մնացել է ընդամենը մի քանի տեղ 🌏

Ահա այսիպիսի հյուրանոցներում է անցնելու մեր հանգիստը 😍
👉 Մի հապաղեք, ամրագրեք ձեր տեղը հիմա և պատրաստվեք անմոռանալի արկածների: ✈️
Մանրամասները՝ http://bit.ly/3nB9eYb

🇻🇳 Մեկնում ենք Վիետնամ հայկական խմբով🤘 Միացե՛ք մեր եզակի խմբային շրջագայությանը դեպի Վիետնամ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի ...
01/04/2023

🇻🇳 Մեկնում ենք Վիետնամ հայկական խմբով

🤘 Միացե՛ք մեր եզակի խմբային շրջագայությանը դեպի Վիետնամ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 9-ը:

Միասին կբացահայտենք Հանոյ, Հոյամ և Հո Չի Մին քաղաքները և կծանոթանանք Վիետնամի հարուստ մշակութային ժառանգությանը 🛕: Մեկոնգ դելտայի անխռով լանդշաֆտներից մինչև Դա Նանգի ցնցող լողափեր, Գինեսի ռեկորդակիր ճոպանուղուց մինչև 5* կրուիզ Հալոնգ Բեյ ծովածոցով🛳️, Բանա Հիլզի աներևակայելի տեսարաններից մինչև զբոսանք Կրիայի կղզում:

Այս ճամփորդությունը կգոհացնի նույնիսկ ամենաքմահաճ զբոսաշրջիկին, քանի որ ծրագրի ամեն դետալ մշակվել է մեր պրոֆեսիոնալ թիմի կողմից: 12 օրերի ընթացքում ունենալու ենք գիշերակացներ շքեղ և հարմարավետ 5* հյուրանոցներում 🏨, տեղաշարժվելու ենք հարմարավետ տրանսպորտային միջոցներով, իսկ էքսկուրսիաները վարելու են տեղացի բանիմաց գիդերը: Խմբի ուղեկցորդն է ճամփորդությունների գուրու Norayr Gevorgyan-ը ✌️:

ՓԱԹԵԹԻ ԱՐԺԵՔԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է`

✈️ Երկկողմանի ավիատոմս Երևանից
🚌 Անհատական երկկողմանի փոխադրում օդանավակայան - հյուրանոց
🏨 11 գիշեր 5* հյուրանոցների երկտեղանի սենյակներում նախաճաշով
🍴 6 ճաշ տեղի ռեստորաններում
🍲 2 ընթրիք տեղի ռեստորաններում
🥂 Հրաժեշտի ընթրիք (հյուրասիրություն ընկերության կողմից)
😎 Հայ ուղեկցորդի ծառայություններ
✈️ Ներքին թռիչքներ
👨 Անգլալեզու ուղեկցորդի ծառայություններ
🎟️ Մուտքի տոմսեր
🪪 Վիզա
🧾 Ապահովագրություն

Փաթեթի գինը ՝ 1.150.000 ֏
Փաթեթի արժեքը՝ անմոռանալի էմոցիաներ

Բաց մի՛ թողեք այս անհավանական հնարավորությունը՝ բացահայտելու Վիետնամի գեղեցկությունը մեր ճամփորդասեր -ցիների հետ: Շտապե՛ք ամրագրել Ձեր տեղը հենց հիմա, քանի որ մասնակիցների քանակը սահմանափակ է ⚡:

Ծրագրի մանրամասներին ծանոթացեք այս հղմամբ 👉 http://bit.ly/3nB9eYb կամ պարզապես կապվեք մեզ հետ:

Spinnaker Travel Club
☎️+374 10 60 90 90
📱+374 77 155 167
📍Բաղրամյան 1, Երևան
📩 [email protected]

Address

1 Baghramyan Street
Yerevan
0019

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 16:00

Telephone

+37410609090

Alerts

Be the first to know and let us send you an email when Spinnaker Travel Club posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Spinnaker Travel Club:

Videos

Share

Category

Միացե՛ք մեր ակումբին, միասին գնանք այստեղ, այնտեղ և #amenoor

#amenoor-ը խմբային ճանապարհորդական ակումբի նախագիծ է, որը հանդիսանում է Սպիննակեր Գրուպ ընկերության ապրանքային նշանը: Մենք ստեղծել ենք ավելին, քան պարզապես ճանապարհորդական ակումբ՝ զբոսաշրջիկ բառի իմաստին ավելացնելով մի փոքր փիլիսոփայություն: #amenoor-ը ինտելեկտուալ մարդկանց ակումբ է, որի անդամները սիրում են ճամփորդել ու բացահայտել նոր հորիզոններ: Մարդիկ, ովքեր զբոսաշրջության մեջ տեսնում են ոչ միայն հանգիստ, այլ նաև ինքնաճանաչում ու ինքնազարգացում: Մեզ հետ ինտելեկտուալ տուրիզմ ասվածը ստանում է երկու իմաստ՝ հնարավորություն խորապես զգալ տվյալ երկիրը և մեր մասնագետների միջոցով գրագետ պլանավորել արձակուրդը: #amenoor-ը առաջարկում է ոչ ստանդարտ, արկածային, ճանաչողական, ակտիվ ճանապարհորդություններ դեպի Նեպալ, Նորվեգիա, Վիետնամ, Չինաստան, Ճապոնիա, Տանզանիա, Պերու, Իսլանդիա, Վենեսուելլա, Մեքսիկա, Մարոկկո, Ինդոնեզիա, Ֆիլիպիններ, Մադագասկար, Գերմանիա, Դանիա: Ամեն տարի նախասվում է 10-15 հոգանոց խմբերով իրականացնել 10-12 ուղևորություն: #amenoor-ի փորձառու թիմը նախապես ուսումնասիրում է տվյալ տարածաշրջանն՝ իր զբոսաշրջիկների համար ընտրելով առավել ուշագրավ, պատմական նշանակություն ունեցող վայրերը: Յուրաքանչյուր այցելության պարտադիր բաղադրիչ մասն են կազմում տեղացիների հետ շփումը, արտասովոր ու գեղեցիկ ավանդույթներին ծանոթանալը, հանգստի համար նախատեսված ազատ օրերը: #amenoor-ին միանալով՝ 2 և ավել ճանապարհորդությունից հետո դուք կունենաք աճող զեղչ և անակնկալ նվեր: Ձեռք կբերեք ընկերներ, որոնք կիսում են ձեր սերը ճանապարհորդությունների հանդեպ, կնպաստեք Հայաստանում խմբային ճանապարհորդությունների մշակույթի զարգացմանը:

Nearby travel agencies


Other Travel Agencies in Yerevan

Show All