27/06/2020
charter flight ✈️. Ուրախալի , շատ ուրախալի լուր
Հուլիսի 11 ին կկայանա առաջին ( դեռեւս միակ ) Լոս Անջելես - Երևան ուղիղ չվերթը
Չվերթից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները և ՀՀ-ում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրացիները, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները ովքեր ունեն ՀՀ-ում բնակվող բարեկամներ։
Չվերթը կիրականացվի IcelandAir ավիաընկերության բարձրակարգ Boeing 767 ինքնաթիռով,
Ինքնաթիռը Ռեյկյավիկում կկատարի տեխնիկական կանգառ վառելիքի վերալիցքավորման նպատակով, որը կտևի 1 ժամ։ Ամբողջ թռիչքի տևողությունն է 15 ժամ։
Ներկա պահին էկոնոմ կարգի ավիատոմսի արժեքն է 1350$, բիզնես կարգինը՝ 2350$:
* Չվերթն իրականացվում է ՀՀ Տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների նախարարաության, ՀՀ-ում Իսլանդիայի պատվո հյուպատոսության, հայ-իսլանդական խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Նարեկ Մկրտչյանի, «Ֆեստա Ավիա» ՍՊԸ-ի, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցության շնորհիվ։
* Վաճառքի գլխավոր գործակալ ԱՄՆ-ում՝ «Լեվոն Թրավել»։
* 0-2 տարեկան երեխաների ավիատոմսի արժեքն է՝ 100$ - ին համարժեք ՀՀ դրամ:
Էկոնոմ կարգի ավիատոմսը ներառում է 1 կտոր - 23 կգ, բիզնես կարգի ավիատոմսը ներառում է 2 կտոր 32-ական կգ:
Հավելյալ 1 կտորի արժեքը 100$ - ին համարժեք դրամ:
Ես ՝ Մայան սիրով կօգնեմ ձեզ ամրագրել այս տոմսերը եւ թռնել հայրենիք
Ցանկացողները գրեն ինձ pm