
14/01/2024
📌 Վասպուրական աշխարհի կարևոր բերդերից է #Խոշաբի բերդը։ Խոշաբ բառը պարսկերենից թարգմանվում է որպես հաճելի ջուր, աղբյուր։ Խոշաբ անունը կրում է ոչ միայն բերդը, այլ նաև գետը, որին հայերը կոչում են Անգղ, իսկ գավառը՝ Անձևացյաց։ Խոշաբի բերդը մեր օրեր բավական լավ վիճակում է հասել։ Բերդի պարիսպներից զատ, բերդի տարածքում պահպանվել են նաև շինություններ, ինչպես նաև հայկական ժայռախաչեր։ Տարբերվող է բերդի հիմնական մուտքից բերդի ներս տանող ճանապարհը, որի մոտ 50 մետրն անցնում է ժայռափոր թունելով։ Բերդն աչքի է ընկնում իր զգալի մեծ չափերով ու գերիշխող դիրքով։ Հզոր պարիսպներով ամրացված է եղել նաև բերդի շուրջ բոլորը տարածվող բնակավայրը։ Բերդի հիմնումը հասնում է մինչև ուրարտական շրջան, որը հետագա դարերի ընթացքում զգալի փոփոխվել է։
#ՀայոցԲերդերըևԱմրոցները #ԱրևմտյանՀայաստանիԲերդերը