22/09/2023
Տարիներ առաջ Ֆրանսիական Liberation թերթում մի նկար հրապարակվեց: Վերանգրված էր՝ "Ադրբեջանցի տատիկը եւ եւ հայ ազատամարտիկը":
Այս կադրը վավերացրել է հայ տաղանդավոր լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը Արցախյան ազատամարտի տարիներին:
Նկարում ազատամարտիկ Սարգիս Հացպանյան է, եւ այդ ժամանակ արդեն 80 –անց ադրբեջանուհի Շեյխա խանումը:
Երբ հայ ազատամարտիկների խումբը Քարվաճառում մենակ մնացած ադրբեջանցի երեխաների ու կանանց ու էր տեսել, Հայկական ջոկատի տղաներից՝ Սարգիս Հացպանյանը մոտեցել էր ու թուրքերեն բարեւել։
Տարեց կինը հանդիմանել էր նրան. "ինչու՞ ուշացաք, հայերը շուտով քաղաք կմտնեն։ Մեր տղամարդիկ փախան՝ կանանց թողնելով"։
Արդեն պարզ էր, որ ադրբեջանուհին նրան յուրայինի տեղ էր դրել: "Մենք հայ ենք, բայց մենք անզեն մարդկանց վրա զենք չենք բարձրացնում" հնչել էր պատասխանը:
Ավելի ուշ հայկական ջոկատը անվնաս տեղ հասցրեց ադրբեջանցիներին:
Այս լուսանկարն աննկատ արվել էր այն ժամանակ, երբ լրագրողների ներկայությամբ ադրբեջանուհին ասել էր, որ այդ կռիվը ժողովուրդների կռիվը չէ:
Իրենք գիտեն, որ Ղարաբաղը հայերինն է, իսկ հայերն այստեղ յուրայիններից ավելի ջերմ են։ Նա կուզեր հայ ազատամարտիկների նման տղաներ ունենալ
ապա ասել էր, որ իր որդին տեղի ոստիկանապետն էր , բայց փախավ` մորը թողնելով:
Կարմիր խաչը այս լուսանկարը համարել է մարդասիրություն խորհրդանշող տարվա լավագույն լուսանկար եվ միլիոնավոր օրինակներով տարածել այն երկրներում, որտեղ ներկայացված է: