Հայի Տուն հյուրատների ցանց/Hayi Tun Guest House

  • Home
  • Armenia
  • Goris
  • Հայի Տուն հյուրատների ցանց/Hayi Tun Guest House

Հայի Տուն հյուրատների ցանց/Hayi Tun Guest House Հայի Տուն Հյուրատունը առաջարկում է հաճելի հանգիստ Սյունյաց սարերի գրկում:
Հեռ․՝ +374-96-77-77-59 Հայի Տուն հյուրատների ցանց
(34)

🌅🏕️
02/04/2024

🌅🏕️

😍😍😍
18/02/2024

😍😍😍

💙 Հերթը հսավ Կուրուսին: Կուրուսեցիք ծեզ տեսնամ:

👇🏻 Մեկնաբանություններում կիրեցեք Կորեսը կյանքա:

🪨 Այսօր կխոսենք ժայռերի քաղաք Գորիսից։ Գորիսի քարայրները, քարանձավներն ու բրգաձև ժայռերը մշտապես գրավել են զբոսաշրջիկների ուշադրությունը:

🧐 Հին Գորիսում գործել է քարանձավային թատրոն, որին տեղաբնիկներն անվանում են՝ «Ամֆիթատրոն»: Պահպանվել են բեմը, նստատեղերն ու հարդասենյակները:

📍 Հիմնադրվել է 1870 թ․-ին՝ որպես Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառի կենտրոն։ Գտնվում է Վարարակ գետի ափին։ Արևելյան մասում է քաղաքի խորհրդանիշ Լաստի խութ բլուրը:

🤗 Նախկինում քաղաքն անվանվել է Գերյուսի, Գուրիայա, Գորես, Գորիս, Հին Կյորես, Կյուրիս, Կուրիս, Ձագեձոր, Զանգիզուր, Զանկյազուր, Կյուրյուս։ Գորիս-Կյորես նշանակում է «ժայռոտ տեղ»։

📖 Այստեղ են ծնվել Ռուբեն Յոլյանը, Ակսել Բակունցը, Համլետ Յոլյանը, Սերո Խանզադյանը, Գուսան Աշոտը, ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ Սևադա Բակունցը: Գորիսում հրատարակվում են «Զանգեզուր» և «Մշակ» թերթերը։

🏘️ Գորիսը նաև առանձնանում և տարբերվում է իր գեղեցիկ առանձնատներով ու պատշգամբներով: Տները կառուցված են նույն ոճով, իսկ պատշգամբները պահպանել են 19-րդ դարում Գորիսում տարածված զանգեզուրյան փայտաճաղավանդակների դեկորները:
——

🪨 Today we will talk about Goris, which is considered the city of rocks. The caves and pyramidal cliffs of Goris have always attracted the attention of tourists.

🧐 There was a cave theater in Old Goris, which locals call the “Amphitheater".

📍 It was founded in 1870 as the center of Zangezur province of Elizavetpol province. It is located on the banks of the Vararak River. The Lasti Кhut Hill, the symbol of the city, is located in the eastern part.

🤗 Previously, the city was called Geryushi, Guriaya, Gores, Goris, Old Keres, Kuris, Kuris, Dzagedzor, Zangizur, Zankyazur, Kurus. Goris - Keres means a rocky place.

📖 Ruben Yolyan, Aksel Bakunts, Hamlet Yolyan, Sero Khanzadyan, Gusan Ashot, corresponding member of the Academy of Sciences of the Armenian SSR Sevada Bakunts were born here.

🏘️ Goris also stands out and is distinguished by its beautiful mansions and balconies.The houses were built in the same style, and the balconies retained the decor of the Zangezur wooden gazebos common in Goris in the 19th century.
___

🪨 Сегодня мы поговорим о Горисе, который считается городом скал. Пещеры и пирамидальные скалы Гориса всегда привлекали внимание туристов.

🧐 В Старом Горисе действовал пещерный театр, который местные жители называют "Амфитеатром".

📍 Он был основан в 1870 году как центр провинции Зангезур Елизаветпольской губернии. Он расположен на берегу реки Варарак. Холм Ласти Хут, символ города, находится в восточной части.

🤗 Ранее город назывался Герюси, Гуриая, Горес, Горис, Старый Керес, Кюрис, Курис, Дзагедзор, Зангизур, Занкязур, Кюрюс. Горис-Керес означает скалистое место.

📖 Здесь родились Рубен Йолян, Аксель Бакунц, Гамлет Йолян, Серо Ханзадян, Гусан Ашот, член-корреспондент АН Армянской ССР Севада Бакунц.

🏘️ Горис также выделяется и отличается своими красивыми особняками и балконами. Дома построены в том же стиле, а балконы сохранили декор зангезурских деревянных беседок, распространенных в Горисе в 19 веке.

#КанатнаяДорога #ՏաԹևեր #Սյունիք #крыльятатев #КанатнаяДорога #ՏաԹևեր #Սյունիք #Գորիս

26/07/2023
01/07/2023
21/07/2021

🍃Անցկացրեք ձեր անմոռանալի հանգիստը մեր փայտե տնակում:

19/07/2021

Վայելեք ձեր առավոտները «Հայի տուն» հյուրատանը:☕️☀️
Հասցե՝ ք. Գորիս, Նոր Կյանք 25
☎️Հեռ. +374 96 77 77 59
+374 94 77 77 59

Գորիս քաղաքում գտնվող «ՀԱՅԻ ՏՈւՆ» հյուրատունը հրավիրում է Ձեզ անցկացնել ընտանեկան,կոլեկտիվ  և անհատական հանգիստ ՝ գեղատե...
28/06/2021

Գորիս քաղաքում գտնվող «ՀԱՅԻ ՏՈւՆ» հյուրատունը հրավիրում է Ձեզ անցկացնել ընտանեկան,կոլեկտիվ և անհատական հանգիստ ՝ գեղատեսիլ բնության գրկում:

😍👇🏻Մենք առաջարկում ենք.

✔️Ընդարձակ և հարմարավետ 6 ննջասենյակ և մեկ հյուրասենյակ` առանձին մուտքերով։
✔️Բոլոր ննջասենյակներն ապահովված են առանձին սանհանգույցով:
✔️Նախատեսված է մինչև 22 անձի համար:
😋Ցանկություն դեպքում կարող եք պատվիրել տնական նախաճաշ:👌

✅Հարմարություններ.
✔️Անվճար WiFi
✔️Երկու խոհանոց` իր բոլոր հարմարություններով
✔️Հեռուստացույց(բոլոր սենյակներում)
✔️Սառնարան(նաև ննջասենյակներում)
✔️Լվացքի մեքենա
✔️Մշտական սառը և տաք ջուր
✔️Հիգիենայի պարագաներ
✔️Տաղավարներ
✔️Վրան
✔️Թոնիր և մանղալ` իրենց պարագաներով
✔️Կավի սպասք
✔️Ռուսական ինքնաեռ(самовар)
✔️Խմիչքի մառան
✔️Գրադարան
✔️Սեղանի թենիս
✔️Փակ ավտոկայանատեղի:

🤩🤩🤩Հատուկ առաջարկներ.
✅Երեք և ավելի օրեր ամրագրելու դեպքում կունենաք հնարավորություն անվճար մասնակցել ձկնորսության , ձիավարության :
👉Հյուրատունը մատչելի գներով կազմակերպում է տուրեր դեպի Տաթևի վանք, Տաթևեր ճոպանուղի, Սատանի կամուրջ, Խնձորեսկ, Հին Խոտ գյուղ, Շաքիի ջրվեժ,Քարահունջ(Զորաց քարեր), Ուղտասար և մոտակա այլ տեսարժան վայրեր:Գորիս քաղաքում տուրը կիրականացվի անվճար:😉

📍ք.Գորիս, Նոր Կյանք 25/1
☎️Հեռ․՝ +374-96-77-77-59
+374-94-77-77-59

Հյուրընկալվեք Հայի Տուն հյուրատանը, միասին բացահայտենք չքնաղ Սյունիքը։Տաթևի մեծ անապատԱյս ճարտարապետական համալիրը` նշանա...
17/06/2021

Հյուրընկալվեք Հայի Տուն հյուրատանը, միասին բացահայտենք չքնաղ Սյունիքը։
Տաթևի մեծ անապատ
Այս ճարտարապետական համալիրը` նշանավոր կրոնական կենտրոնը, կառուցվել է Գորիսի տարածաշրջանում, Որոտան գետի աջափնյա ձորում, Որոտանի և նրա Տաթև վտակի միախառնման վայրում, 1658 թ. երկրաշարժից կործանված Հալիձորի Հարանց անապատից մի քանի կմ հեռու, 1660-ական թթ.: Հիմնադիրը Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին է:
Համալիրի կանոնավոր հատակագիծը ընդօրինակված է նախորդ Անապատից (միայն չափերն են մեծ): Կազմված է գեղեցիկ աշտարակներ ունեցող, ուղղանկյուն կրաշաղախ պարիսպներով պարփակված հիմնական մասից և նրան հարավից կից սեղանաձև հատակագծով օժանդակ մասից:
Երկու պարսպագծերի միջև զետեղվել են անասնագոմեր ու տնտեսական շինություններ: Անապատի հարավարևմտյան մասում է սրբատաշ բազալտի քարով շինված միակ` Սուրբ Աստվածածին եռանավ բազիլիկ եկեղեցին (1663 թ.): 1743 թ. եկեղեցու արևմտյան կողմին կից, Մելիք Եգանը կառուցել է կամարակապ գավիթ-սրահը, իսկ հյուսիսից կից է գմբեթավոր փոքր մատուռ-դամբարանը: Անապատի հարավում գտնվող սեղանատունը կամարակապ երկար շինություն է`խոհանոցով, փոքրիկ, նեղ պատուհաններով, ներսում երկշար քարե սեղաններով: Միաբանների համար, արևմտյան և հյուսիսային պարսպներին կից կառուցված են եղել 64 կամարաշեն խցեր, որոնց մի մասը` երկհարկ և եռահարկ, ունեցել դուռ և պատուհան: Բակում կանգուն են մնացել Г-աձև հատակագծով բնակելի սենյակների խումբը և տնտեսական օժանդակ շինություններ: Անապատի արևելյան աղբյուրը այժմ կիսաքանդ վիճակում է: Համալիրը խիստ տուժել է 1931թ. երկրաշարժից:
Անապատն ունեցել է լիարժեք տնտեսություն` այգիներ, կալատեղեր, հնձան, մառաններ, ջրաղաց, որի քարերը այժմ ջարդված են: Տարածքի բնակլիմայական պայմանները նպաստավոր են եղել խաղողագործության համար:
Միջնադարի հայ ճարտարապետության արժեքավոր, ինքնատիպ լուծումներով նմուշ է: Եղել է կրթական, կրոնական ու մշակութային մեծ կենտրոն: Տաթևի Մեծ Անապատում, ըստ Առաքել Դավրիժեցու, հոգևոր ծառայություն էին կատարում մոտ 700 միաբաններ: Այստեղ է կրթություն ստացել ու դաստիարակվել Ամենայն հայոց կաթողիկոս Մովսես Խոտանանցին (Սյունեցի): Տաթևի Մեծ Անապատի հոգևոր, մշակութային ծաղկման բարերար ազդեցության շնորհիվ Սյունիքի շատ վանքերում ու անապատներում ձևավորվել են գրչության կենտրոններ, գրվել բազում ձեռագիր մատյաններ։
Լուսանկարները՝ Miqayel Hakobyan-ի։

17/06/2021

📍Село Старый Хот, или Армянский Мачу-Пикчу
credits to:
#կյուրուսանլյավտեղչկա

🇦🇲🇦🇲Հյուրընկավեք Հայի տուն հյուրատանը, միասին բացահայտենք չնաշխարիկ Հայաստանը։ՍյունիքՀին Խնձորեսկ Խորը ձորի լանջերին, ու...
12/06/2021

🇦🇲🇦🇲Հյուրընկավեք Հայի տուն հյուրատանը, միասին բացահայտենք չնաշխարիկ Հայաստանը։
Սյունիք
Հին Խնձորեսկ

Խորը ձորի լանջերին, ուշագրավ ժայռերի գրկում է գտնվում մի հսկայական ժայռափոր բնակավայր:

Անբացատրելի է այն տպավորությունը, երբ նայում ես Խնձորեսկի անմատչելի ժայռերի վրա գտնվող քարայրներին:

Քարանձավային քաղաքը ձգվում է մոտ 3 կմ: Գյուղն ունեցել է 3000 տուն և մոտ 15 000 բնակչություն: Գյուղի տները մեծ մասամբ ժայռերի մեջ են փորված: Այստեղ եղել է 2 եկեղեցի և 3 դպրոց, ինչը խոսում է ոչ միայն մեծ բնակչության, այլ նաև բուռն մշակութային և հոգևոր կյանքի առկայության մասին: Ձորի մեջ է գտնվում նաև հայ մեծ զորավար` Մխիթար Սպարապետի գերեզմանը:

Գյուղը հայտնի է իր անթիվ և աննկարագրելի ինքնապաշտպանական մարտերով: Կռիվներին մասնակցում էին բոլորը` անկախ սեռից և տարիքից: Քարանձավները միանում էին միմյանց ժայռափոր գաղտնի անցուղիներով, որոնք սակայն անգիր գիտեին գյուղի բնակիչները: Հարձակումների ժամանակ գյուղացիները տեղափոխվում էին առավել անմատչելի քարանձավները, որոնք փորված են ուղղաձիգ ժայռերի վրա:

Ամեն մի քարայր, ամեն մի ուղի սարքած էր այնպես, որ առավելագույնս արդյունավետ ծառայի իր նպատակին: Յուրաքանչյուր անձ գիտեր իր անելիքը թշնամու ներկայության դեպքում: Պաշարված վիճակում բնակիչները կարող էին մնալ որքան ասես երկար ժամանակ` ջրի և սննդի հարցը խելացիորեն կարգավորելու շնորհիվ: Թշնամին հարձակվում էր հսկայական ու լավ զինված բանակներով, սակայն ապարդյուն:

Չնայած նրան, որ կռիվները առօրյա էին գյուղի համար, բնակիչները չէին մոռանում օջախի շենացման, երեխաների կրթության ու մշակութային կյանքի մասին:

Խնձորեսկի մասին ամենահին գրավոր հիշատակությունը պատկանում է 13-րդ դարի Սյունյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանին: Այդքան բնակչության գոյության փաստը վկայում է, որ Խնձորեսկը ամենախոշորներից էր ոչ միայն Սյունյաց աշխարհում, այլ նաև Արևելյան Հայաստանում: 14-17-րդ դարերի ընթացքում գյուղն ապրել է աննախադեպ բարգավաճում:

Կիրճի երկու ափերը միանում են միմյանց երկար կամրջով, որը կառուցվել է 2012թ.-ին: Այն ունի 160 մ երկարություն և 63 մ բարձրություն:🇦🇲🇦🇲

Address

Nor Kyank 25/1
Goris
3201

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայի Տուն հյուրատների ցանց/Hayi Tun Guest House posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Հայի Տուն հյուրատների ցանց/Hayi Tun Guest House:

Videos

Share


Other Goris travel agencies

Show All

You may also like