OST Travel Armenia

OST Travel Armenia Discover the unique expanses of Armenia and the centuries-old wealth of Armenian culture

Այսպիսի ջերմ գնահատականի արժանացավ մեր գործընկեր  Yerevan Sailing Club ' մեր զբոսաշրջիկների կողմից Tripster համակարգում
04/09/2023

Այսպիսի ջերմ գնահատականի արժանացավ մեր գործընկեր Yerevan Sailing Club ' մեր զբոսաշրջիկների կողմից Tripster համակարգում

Մեր աշխատանքի եւս մի գնահատական
10/07/2023

Մեր աշխատանքի եւս մի գնահատական

Հայաստանը նաեւ մեր զբոսավարներով են ճանաչում 🙏✌️
08/07/2023

Հայաստանը նաեւ մեր զբոսավարներով են ճանաչում 🙏✌️

Մենք աշխատում ենք նաեւ դպրոցականների հետ  #գիդեր
17/06/2023

Մենք աշխատում ենք նաեւ դպրոցականների հետ
#գիդեր

Մեր գիդ Դավիթը զբոսաշրջիկների հետ Հրեշտակների ձորում
01/06/2023

Մեր գիդ Դավիթը զբոսաշրջիկների հետ Հրեշտակների ձորում

Մեր զբոսաշրջիկների արձագանքը մեր զբոսավարների մասին Давид Бахшиян
08/05/2023

Մեր զբոսաշրջիկների արձագանքը մեր զբոսավարների մասին

Давид Бахшиян

20/04/2023

Մեր զբոսավար Դավիթ Բախշիյանը Давид Бахшиян նաև երգում է։ Այդպես Գեղարդի վանքի մատուռում նա զբոսաշրջիկներին ցուցադրեց հայկական հոգեւոր երաժշտության կատարելությունը և յուրահատուկ ակուստիկան։

15/04/2023

Մեր փորձագետ Баграт Мовсесян իրականացրեց փորձի փոխանակում այլ զբոսավարների հետ Նորավանքում

29/03/2023

🔥ԱՌԱՋԱՐԿ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻՆ🔥

OST Travel Հայաստան թիմը համագործակցության է հրավիրում օտար լեզուներին տիրապետող զբոսավարներին

Պայմանագրային (քաղաքացիաիրավական) հիմունքներով զբոսավարները կվարեն մեր թիմի էքսկուրսիաները եւ տուրերը, զբոսավարի ծառայություններ կմատուցեն մեր թիմի գործընկերների ծրագրերում։

Համագործակցության պարտադիր պայմանն է օտար լեզվի լավ/գերազանց տիրապետում, պատմության լավ/գերազանց իմացություն, բարձրագույն կրթություն (ցանկացած)։ Տարիքային սահմանափակումներ չկան։

Պայմանագիրը կստորագրվի հարցազրույցից հետո։ Մեր թիմին միացած զբոսավարներն ազատ կարող են համագործակցել նաեւ այլ տուրիստական կառույցների հետ։

#Տուրիզմ #զբոսավար #համագործակցություն #տուրեր #աշխատանք
*

Երևանը փետրվարի 14-ին կայանալիք «ռոմանտիկ հանգստյան օրերի» ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից է դարձնել  Ըստ Avia...
26/01/2023

Երևանը փետրվարի 14-ին կայանալիք «ռոմանտիկ հանգստյան օրերի» ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից է դարձնել

Ըստ Aviasales տոմսերի ամրագրման ծառայության՝ Ստամբուլը, Երևանը և Դուբայը ռուսաստանցի զբոսաշրջիկների շարքում փետրվար ամսվա թռիչքներով առաջին եռյակում են։

Այսպիսով, ռուսաստանցիների չորս տոկոսը թռչելու է Ստամբուլ, երեք տոկոսը՝ Երևան և երկու տոկոսը՝ Դուբայ։

Մեր սիրելի ընթերցողներ, ընկերներ եւ բարեկամներ 2022 թվականը ևս դառնում է պատմություն, և մենք բոլորս նոր հույսերով ու սպա...
31/12/2022

Մեր սիրելի ընթերցողներ, ընկերներ եւ բարեկամներ

2022 թվականը ևս դառնում է պատմություն, և մենք բոլորս նոր հույսերով ու սպասումներով, նոր ծրագրերով ու ակնկալիքներով դիմավորում ենք Նոր տարին։

Ամփոփելով անցնող տարին՝ վստահաբար կարող ենք արձանագրել, որ այն հիմնականում ձեռքբերումների տարի էր: Մեզ միացան նոր ընկերներ, մենք սկսեցինք նոր ծրագրեր:

Մենք միասին կարողացանք հաղթահարել այս տարվա բոլոր արհավիրքները, եւ այսօր մեծ հույսով շարունակում ենք նայել դեպի ապագան...

Շնորհավորելով բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ սիրով միանում եմ բոլոր այն բարեմաղթանքներին, որ այս օրերին հնչում ու դեռ հնչելու են հայկական բոլոր ընտանիքներում։

Թող Նոր տարին երջանկություն, սեր ու համերաշխություն պարգևի բոլորին։ Թող որ անցնող տարում մնան բոլոր հոգսերն ու դժվարությունները, և բոլորս միասին, լավատեսությամբ զինված, դրական լիցքերով ու սեփական ուժերի նկատմամբ վստահությամբ մտնենք նոր տարի։ Թող 2023-ը լինի ստեղծագործ աշխատանքի ու առաջընթացի տարի, և թող առատություն ու բարօրություն բերի մեր ընտանիքներին։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

«Արևելքի երկրների մշակույթի կենտրոն”
հասարակական կազմակերպության
նախագահ

OST Travel Armenia թիմի ղեկավար`

Բագրատ Մովսեսյան

M12- Ծանոթություն Վայոց ձորի կենցաղին ու ճարտարապետությանըՇրջագայությունը նախատեսված է հայկական միջնադարյան ճարտարապետու...
13/12/2022

M12- Ծանոթություն Վայոց ձորի կենցաղին ու ճարտարապետությանը

Շրջագայությունը նախատեսված է հայկական միջնադարյան ճարտարապետության և հնագիտության սիրահարների համար:

Եղեգնաձորի երկրագիտական ​​թանգարանում է գտնվում միջնադարյան եզակի մի խաչ՝ պատրաստված ասեղնագործության նախշով քարի վրա։ Առկա են նաև այլ արժեքավոր ցուցանմուշներ, որոնք պատմում են հայերի կյանքի մասին։

Նորավանք միջնադարյան վանքը (11-12 դդ.) համաշխարհային արվեստի գլուխգործոց է։ Այստեղ են գտնվում եզակի հայկական խորաքանդակներ, որոնք պատկերում են քրիստոնյա սրբերին, Այստեղ է քրիստոնեական աշխարհում Հայր Աստծո առաջին պատկերը։ Վանքը զարմացնում է իր սիմվոլիզմով։

Արենի գյուղի Թռչունների քարանձավը բնության եզակի հուշարձան է, որտեղ տեղի են ունեցել կարևոր հնագիտական ​​պեղումներ։ Դրանց ընթացքում հայտնաբերվել է հնագույն կոշիկ և հնձան։ Ճանապարհին կարելի է համտեսել տեղական գինի:

4 հոգանոց խմբի արժեքը 80 հազար դրամ, որը ներառում է անհատական ​​տրանսպորտ, հմուտ զբոսավար, թանգարանների տոմսեր
❌ Գինը չի ներառում գինու համտես

➕ 20% 4-հոգանոց խմբին յուրաքանչյուր նոր զբոսաշրջիկի ավելացման համար

➖ Մինչև 10% գնեիջեցում հայալեզու խմբերի համար
〽️ Մինչև 20% գնեիջեցում երեխաների խմբերի համար

#Հայաստան #տուրեր #տուրիզմ #նորավանք

M17 - Ճանապարհորդություն Արմավիրի մարզի հուշարձաններով«Սարդարապատ» Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի ...
13/12/2022

M17 - Ճանապարհորդություն Արմավիրի մարզի հուշարձաններով

«Սարդարապատ» Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարան թանգարանը Հայաստանի գլխավորներից է։ Այն մաս է կազմում Սարդարապատի հուշահամալիրի, որը նվիրված 1918 թվականի մայիսյան հերոսական ու ճակատագրական իրադարձություններին։ Կան Հայաստանի նյութական մշակույթի տարբեր ժամանակաշրջանների առարկաներ։

Տարոնիկ գյուղի մոտ է գտնվում Մեծամոր հնագույն բերդ-բնակավայրը՝ համաշխարհային մշակույթի եզակի հուշարձաններից մեկը։ Դուք կարող եք ծանոթանալ հազարամյակների պատմությանն ու ցուցանմուշներին։

Ակնալիճում է գտնվում աշխարհի ամենամեծ եզդիական տաճարը՝ Թաուսե Մալաքը և յոթ հրեշտակները, որը օծվել է 2019 թվականին:

Եվ իհարկե համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածինը, որտեղ կարելի է տեսնել տաճարը և թանգարանում գտնվող համաքրիստոնեական մասունքները։

4 հոգուց բաղկացած խմբի արժեքը 55 հազար դրամ է, որն իր մեջ ներառում է անհատական ​​հարմարավետ տրանսպորտ, հմուտ զբոսավար և թանգարանի տոմսեր

➕ 20% 4-հոգանոց խմբին յուրաքանչյուր նոր զբոսաշրջիկի ավելացման համար

➖ Մինչև 10% գնեիջեցում հայալեզու խմբերի համար
〽️ Մինչև 20% գնեիջեցում երեխաների խմբերի համար
#Հայաստան #տուրեր #տուրիզմ #Էջմիածին։

M32 - 🚗 Շրջայց Երևանի հնագույն հուշարձաններով հնագիտության և պատմությամբ հետաքրքրվողների համար։🗿 Հնագույն գտածոներ Երևան...
13/12/2022

M32 - 🚗 Շրջայց Երևանի հնագույն հուշարձաններով հնագիտության և պատմությամբ հետաքրքրվողների համար։

🗿 Հնագույն գտածոներ Երևանի պատմության թանգարաններում և «Էրեբունի» արգելոցում.

🗿 Շենգավիթ բրոնզեդարյան բնակավայրի հնագիտական ​​պեղումներ. այս հնագույն կացարանների պատերը մոտ 6 հազար տարեկան են։

🏛 Էրեբունի և Թեյշեբաինի ուրարտական ​​ամրոցների ավերակները, որոնք 2800 տարեկան են։ Արգիշտի թագավորի մ․թ․ա 782 թվականի արձանագրությունը Արին-Բերդ բլրի վրա Երևանի յուրօրինակ ծննդյան վկայական է

🏛 6-րդ դարի պատրիարքարան - տաճարի ավերակները. եւ 13-րդ դարի Սուրբ Սարգիս եկեղեցին։

🕍 Պտղնավանքի 6-7-րդ դարերի տպավորիչ ավերակները.

🌄Հնագույն քաղաքի համայնապատկերը լրացնում է Արարատ լեռան ձյունածածկ գագաթը։

Գինը՝ անձը 10 հազար դրամ - ուղեկցորդի ծառայություններ, հարմարավետ տրանսպորտ և թանգարանի տոմսեր

#Հայաստան #տուրեր #տուրիզմ #Էրեբունի #Երևան

M31 - Կատարեք հետաքրքիր քայլարշավ Հայաստանի մայրաքաղաքով  Երևանի կենտրոնով զբոսնելը թույլ կտա շոշափել հայ ժողովրդի հարու...
13/12/2022

M31 - Կատարեք հետաքրքիր քայլարշավ Հայաստանի մայրաքաղաքով

Երևանի կենտրոնով զբոսնելը թույլ կտա շոշափել հայ ժողովրդի հարուստ և նուրբ մշակույթը, ճանապարհորդություն կատարել դեպի անցյալ:

Ժամանակակից բարձրահարկ շենքերի կողքին Հանրապետության հրապարակի և Մարշալ Բաղրամյան պողոտայի ստալինյան ժամանակաշրջանի շենքերը հիացնում են իրենց ազգային բարդ նախշերով և ոճով։

Աբովյան փողոցում ցարական դարաշրջանի շենքերը գրավում են հնության նրբագեղությամբ։

Սոսիների ու կաղնու պսակների մեջ դեպի վեր են սլանում Ազգային օպերայի և բալետի թատրոնի և Մատենադարանի եզակի մոնումենտալ շենքերը։

Նոր դարաշրջանի շենքերի հետ ներդաշնակորեն համադրվում են Կաթողիկե միջնադարյան եկեղեցին և Կապույտ մզկիթը։

Այս հնագույն գունեղ քաղաքի համայնապատկերը վեհաշուք կերպով լրացնում է բիբլիական Արարատ լեռան ձյունապատ գագաթը, որի տեսարանով կարելի է հիանալ Գաֆեսճյան թանգարանի կասկադի հարթակներից։

Էքսկուրսիայի արժեքը մեկ անձի համար 6 հազար դրամ է։
#Հայաստան #տուրեր #տուրիզմ #Երևան

M4- Ուղևորություն դեպի Արագածի հարավային լանջեր՝ արքաների դամբարան, աստղադիտարան և գինու գործարան։Աղձքում կա մի հետաքրքի...
13/12/2022

M4- Ուղևորություն դեպի Արագածի հարավային լանջեր՝ արքաների դամբարան, աստղադիտարան և գինու գործարան։

Աղձքում կա մի հետաքրքիր հնագիտական ​​վայր։ Այստեղ 5-րդ դարում թաղվել են հայ թագավորների աճյունները։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են այլ դարաշրջանների թաղումներ, ինչը վկայում է վայրի բացառիկ նշանակության մասին։

Բյուրականում է գտնվում Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ (IV-V դդ.)։ Այստեղ կարող եք հիանալ նաև Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանով։

Ոսկեվազ գյուղում կամ Աշտարակ քաղաքում կարող եք համտեսել հայկական գինի կամ շոկոլադ։

4 հոգանոց խմբի արժեքը 45 հազար դրամ է, որը ներառում է անհատական ​​տրանսպորտ, հմուտ զբոսացար, համտես շոկոլադի գործարանում

❌Գինը չի ներառում գինու համտես և էքսկուրսիա դեպի աստղադիտարան

🔹Բյուրականի աստղադիտարան (մուտքի տոմսը՝ 3000/4500 դրամ)
🔹Ոսկեվազ գինու գործարան (համտեսներ 5000/7000 դրամ)

➕ 20% 4-հոգանոց խմբին յուրաքանչյուր նոր զբոսաշրջիկի ավելացման համար

➖ Մինչև 10% գնեիջեցում հայալեզու խմբերի համար
〽️ Մինչև 20% գնեիջեցում երեխաների խմբերի համար

#Հայաստան #տուրեր #տուրիզմ #աստղադիտարան #Բյուրական #Աղձք #թագավորական

M8 - Ճանապարհորդություն Արագած լեռան արևելյան լանջովՀովհանավանքի վանքը (XIII դ.) վեր է խոյանում Քասախ գետի կիրճի մոտ գտն...
13/12/2022

M8 - Ճանապարհորդություն Արագած լեռան արևելյան լանջով

Հովհանավանքի վանքը (XIII դ.) վեր է խոյանում Քասախ գետի կիրճի մոտ գտնվող գեղատեսիլ սարահարթի եզրին։ Հայտնի է Քրիստոսին պատկերող մի քանի պահպանված հարթաքանդակներից մեկով:

Քիչ հեռու նույն գեղատեսիլ ձորի եզրին վեր է խոյանում Սաղմոսավանքը (XIII դ.)։ Սա Սաղմոսներին նվիրված միակ վանքն է աշխարհում։ Պարզ եղանակին այստեղից բացվում է Արարատյան հիասքանչ տեսարան։

«Տառերի պուրակը» արտասովոր հուշարձանը կառուցվել է 2005 թվականին՝ ի պատիվ Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց ազգային այբուբենի ստեղծման 1600-ամյակի։ Այստեղ զբոսաշրջիկները կարող են հիշարժան լուսանկար անել իրենց անվան առաջին տառի կողքին։ Այստեղ է գտնվում նաև 2022 թվականին բացված Սուրբ Հրեշտակների ապակե եկեղեցին։

Մուղնի գյուղում է գտնվում Սուրբ Գևորգի եկեղեցին (XIII դ.), որտեղ, ըստ ավանդության, պահվում են սրբի մասունքները։ Ենթադրվում է, որ մասունքները բուժիչ հատկություններ ունեն,

4 հոգանոց խմբի արժեքը 45 հազար դրամ է, որն իր մեջ ներառում է անհատական ​​հարմարավետ տրանսպորտ, հմուտ զբոսավար և թանգարանի տոմսեր

➕ 20% 4-հոգանոց խմբին յուրաքանչյուր նոր զբոսաշրջիկի ավելացման համար

➖ Մինչև 10% գնեիջեցում հայալեզու խմբերի համար
〽️ Մինչև 20% գնեիջեցում երեխաների խմբերի համար

#Հայաստան #տուրեր #տուրիզմ #Մուղնի #Սաղմոսավանք #Հովհանավանք

M1  Ճանապարհորդություն քրիստոնեությանը դարձի հետքերովՀայաստանում քրիստոնեության ընդունման հետքերով ճանապարհորդությունը ս...
13/12/2022

M1 Ճանապարհորդություն քրիստոնեությանը դարձի հետքերով

Հայաստանում քրիստոնեության ընդունման հետքերով ճանապարհորդությունը սկսվում է Խոր Վիրապի վանքից։ Այստեղ՝ քարանձավում, Գրիգոր Լուսավորիչը բանտարկության մեջ անցկացրել է 13 տարի։

Էջմիածինը աշխարհասփյուռ հայության հոգևոր կենտրոնն է։ Այստեղ են գտնվում համաշխարհային նշանակության եկեղեցիները։ Էջմիածնի Մայր տաճարը ամենահինն է աշխարհում (301 տարի)։

Էջմիածնի թանգարան գանձարանում պահվում են մի քանի համաքրիստոենական սրբություներ։

Շրջայցի մասնակիցները կբացահայտեն հայկական միջնադարյան ճարտարապետության գաղտնիքները միջնադարյան շենքերում՝ Սուրբ Գայանե և Հռիփսիմե եկեղեցիներում, որոնք անմիջականորեն կապված են Հայաստանի կողմից քրիստոնեության ընդունման հետ։

Հայերի համար արժեքավոր է նաև Օշական գյուղում գտնվող հայոց գրերի հեղինակ Սուրբ Մեսրոպի գերեզմանը։

4 հոգանոց խմբի արժեքը 60 հազար դրամ է, որն իր մեջ ներառում է անհատական ​​հարմարավետ տրանսպորտ, հմուտ զբոսավար և թանգարանի տոմսեր

➕ 20% 4-հոգանոց խմբին յուրաքանչյուր նոր զբոսաշրջիկի ավելացման համար

➖ Մինչև 10% գնեիջեցում հայալեզու խմբերի համար
〽️ Մինչև 20% գնեիջեցում երեխաների խմբերի համար
#Հայաստան #տուրեր #տուրիզմ #Էջմիածին #օշական #քրիստոնեություն

M7- Ճամփորդություն դեպի Աշտարակ և ՕշականԱրագած լեռան ստորոտին է գտնվում Աշտարակ քաղաքը, որը հայտնի է իր ազգային կոլորիտո...
13/12/2022

M7- Ճամփորդություն դեպի Աշտարակ և Օշական

Արագած լեռան ստորոտին է գտնվում Աշտարակ քաղաքը, որը հայտնի է իր ազգային կոլորիտով և փոքր եկեղեցիներով։

Մոտակայքում՝ Օշական գյուղում, գտնվում է հայոց գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը։ Կան նաև քարից փորագրված հոյակապ տառեր։

Տեղի գործարան-թանգարանի շոկոլադը կքաղցրացնի հետաքրքիր ճամփորդությունը։

🔹Ծիրանավոր եկեղեցի
🔹Կարմրավոր եկեղեցի
🔹Շոկոլադի գործարան
🔹Սուրբ Մարինե եկեղեցի
🔹Սբ․Մեսրոպ Մաշտոցի եկեղեցի

4 հոգանոց խմբի արժեքը 45 հազար դրամ է, որն իր մեջ ներառում է անհատական ​​հարմարավետ տրանսպորտ, հմուտ զբոսավար և թանգարանի տոմսեր

➕ 20% 4-հոգանոց խմբին յուրաքանչյուր նոր զբոսաշրջիկի ավելացման համար

➖ Մինչև 10% գնեիջեցում հայալեզու խմբերի համար
〽️ Մինչև 20% գնեիջեցում երեխաների խմբերի համար
#Հայաստան #տուրեր #տուրիզմ #աշտարակ #օշական

M3 - Ճանապարհորդություն դեպի հնագույն նախաքրիստոնեական տաճար և քարերի սիմֆոնիաԳառնի գյուղում է հայաստանյաց թագավորների ա...
13/12/2022

M3 - Ճանապարհորդություն դեպի հնագույն նախաքրիստոնեական տաճար և քարերի սիմֆոնիա

Գառնի գյուղում է հայաստանյաց թագավորների ամառանոցը, I դարի հնագույն նախաքրիստոնեական տաճար և միջնադարյան Մաշտոց Հայրապետ եկեղեցին (Աստվածածին)։

Գյուղում զբոսնելու ընթացքում կարելի է գնել չրեր, հայկական թխվածքաբլիթներ և գինիներ, մասնակցել հայկական հացի` լավաշի թխմանը: Մոտակայքում է Ազատ գետի կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիան»։

Ժայռերի մեջ փորագրված Գեղարդի եզակի վանքը (XIII-XVII դդ.) գերում է իր վեհությամբ և ճարտարապետների հմտությամբ։ Այստեղ էր, որ շուրջ հինգ դար պահվել է Աստծոն խոցաց Գեղարդը՝ Ճակատագրի նիզակը։

🔹 Մասիսի /Չարենցի/ կամար
🔹Գառնիի բերդ՝ տաճարով
🔹Մաշտոց Հայրապետ եկեղեցի (XI դ.)
🔹Քարերի սիմֆոնիա»
🔹Գեղարդի վանք (V-XIII դդ.)

4 հոգանոց խմբի արժեքը 45 հազար դրամ է, որն իր մեջ ներառում է անհատական ​​հարմարավետ տրանսպորտ, հմուտ զբոսավար և թանգարանի տոմսեր

➕ 20% 4-հոգանոց խմբին յուրաքանչյուր նոր զբոսաշրջիկի ավելացման համար

➖ Մինչև 10% գնեիջեցում հայալեզու խմբերի համար
〽️ Մինչև 20% գնեիջեցում երեխաների խմբերի համար
#Հայաստան #տուրեր #տուրիզմ #Գառնի #Գեղարդ

M2 - Ուղևորություն դեպի հայոց հոգևոր մայրաքաղաք ԷջմիածինԲոլոր քրիստոնյաների համար Երուսաղեմից և Հռոմից հետո Էջմիածինը կա...
13/12/2022

M2 - Ուղևորություն դեպի հայոց հոգևոր մայրաքաղաք Էջմիածին

Բոլոր քրիստոնյաների համար Երուսաղեմից և Հռոմից հետո Էջմիածինը կարելի է համարել երրորդ սուրբ վայրը

Էջմիածնի Մայր տաճարը ամենահինն է աշխարհում (301թ)։ Այստեղ է, որ Միածինը իջավ Սուրբ Գրիգորի համար, և դրանից է վանքը ստացել է իր անունը։

Էջմիածնի ​​թանգարանում պահվում են մի քանի համաքրիստոնեական սրբությունները՝ Նոյյան տապանի փայտի կտորը, Գեղարդը՝ Ճակատագրի նիզակը, որով խոցել են Քրիստոսին խաչի վրա, Սուրբ Խաչի կտորները, առաքյալների և առաջին նահատակների մասունքները։

Շրջայցի մասնակիցները կբացահայտեն հայկական միջնադարյան ճարտարապետության գաղտնիքները 7-րդ դարի Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե, Զվարթնոց և (17-րդ դարի Շողակաթ եկեղեցիների միջնադարյան շինություներում

Երթուղի` Երևան – Էջմիածին – Երևան /M2/

🔹Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
🔹Շողակաթ եկեղեցի
🔹Էջմիածնի Մայր Տաճար
🔹Մայր Աթոռի գանձարան *
🔹Զբոսանք Էջմիածնի Մայր տաճարի այգում
🔹Սուրբ Գայանե եկեղեցի
🔹Սբ․ Գրիգոր կամ Զվարթնոց եկեղեցու ավերակներ

4 հոգուց բաղկացած խմբի արժեքը 45 հազար դրամ է, որն իր մեջ ներառում է անհատական ​​հարմարավետ տրանսպորտ, հմուտ զբոսավար և թանգարանի տոմսեր

➕ 20% 4-հոգանոց խմբին յուրաքանչյուր նոր զբոսաշրջիկի ավելացման համար

➖ Մինչև 10% գնեիջեցում հայալեզու խմբերի համար
〽️ Մինչև 20% գնեիջեցում երեխաների խմբերի համար
#Հայաստան #տուրեր #տուրիզմ #Էջմիածին։

13/12/2022

❄️ ⛄️ Ցուրտ եղանակը և ձմռան սկիզբը պատճառ չէ Հայաստանով հետաքրքիր ճամփորդությունից հրաժարվելու համար, հատկապես, եթե առկա է այդպիսի հնարավորություն։

Հաշվի առնելով եղանակային պայմանների փոփոխությունները և ճանապարհների անցանելիությունը՝ OST Travel Armenia թիմը դեկտեմբերի 1-ից առաջարկում է ավելի թեթև և կոմպակտ տարբերակներ գործող երթուղիների համար։

❄️ ⛄️ The onset of cold weather and winter is not a reason to refuse an interesting trip to Armenia, especially if there is such an opportunity. Taking into account changes in climatic conditions and road patency, the ՕST TRAVEL Armenia team offers lighter and more compact options for existing routes from December 1

Գինու համտեսում Արենիում Wine tasting in Areni
24/11/2022

Գինու համտեսում Արենիում

Wine tasting in Areni

🌨️ From November 1, our team switches to winter mode🌨️ Նոյեմբերի 1-ից մեր թիմն անցնում է ձմեռային ռեժիմի
01/11/2022

🌨️ From November 1, our team switches to winter mode

🌨️ Նոյեմբերի 1-ից մեր թիմն անցնում է ձմեռային ռեժիմի

Tasting of unique varieties of   at the Mikayelyan family farmՊանրի յուրահատուկ տեսակների համտես Միքայելյանների ընտանեկա...
08/09/2022

Tasting of unique varieties of at the Mikayelyan family farm

Պանրի յուրահատուկ տեսակների համտես Միքայելյանների ընտանեկան ֆերմայում

Our tour expert in time of excursion at Hellenistic temple of Garni.
03/09/2022

Our tour expert in time of excursion at Hellenistic temple of Garni.

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when OST Travel Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to OST Travel Armenia:

Videos

Share

Category


Other Travel Agencies in Yerevan

Show All